Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Արթուրին վերագրեցին պարտություն.

F5-admin💬 6 մեկնաբանություն

Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:

Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…

Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…

Իսկ այստեղ ըմբոշխեք վերին 9, 10 եւ 11-րդ ռաունդները ու ինքներդ կհամոզվեք, որ ամեն ինչ գնում էր նոկաուտի… բայց ոչ այն վերջաբանով, որին հասցրեց Արթուրը:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

6մեկնաբանություն

  1. F5-admin

    #1

    Մոռացա ասել… հլե տեսեք, թե հաղթողը ոնց է լացում՝ ինքն էլ խաբան չլինելով, որ հաղթել է… <object width="640" height="385"></param></param></param><embed src="http://www.youtube.com/v/RstonIa8kp4&hl=en_US&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="640" height="385"></embed></object>

  2. Jojoba

    #2

    Արթուրի պարտությունը ինչքան պետք է, որ ազդեր Ադմին-ի վրա, որ վերջինս որոշեր դուրս գալ ընդհատակից եվ նույնիսկ հոդված գրել.

  3. F5-admin

    #3

    հա… ահագին ազդվել եմ… լուրջ…

  4. Jojoba

    #4

    Դե Դիրելը իր դերն լավ խախաց ... ահագին խնդացի, հատկապես որ հարվածից հետո մի 10-15 վրկ կոնվուլսյաների իմիտացիա էր անում. Ես մտածեցի, որ հավանաբար հիմա բերանից փրփուր կգնա եվ էպիլեպսիայի կլասիկ նոպա կսկսվի 😀

  5. Jojoba

    #5

    իմ կարծիքով այս երիտասարդը բավականին լավ եվ մանրամասն է նկարագրում Arthur Abraham vs Andre Direll մարտը

  6. Philosopher

    #6

    Ադմին ջան, բոքսից բոքս ես երևում «ագորայում», խեր լինի… Համ ել՝ ինչ ասել է, թե՝ վերագրեցին պարտություն: Ոչ թե վերագրեցին, այլ պարտվեց: Դեռ մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ մինչ այդ ռաունդը նա պարտվում էր, բա իր պահվածքը ի՞նչ էր: Հա, էն մեկը լավ էլ սիմուլյանտ էր, բայց դե ընկածին չեն խփում, սիրելիս: Ուստի ոչ թե վերագրեցին, այլ պարտվեց: Նրա այս քայլը կարծես արդյունքն է Երևանում գտած ընդունելությունների, որտեղ նա պաշտոնյաների հետ հանդիպելիս տարբեր սրճարաններում փողոցներ են փակվում ու մարդկանց անդորրը խանգարում…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Մարզաշխարհ

Դարչինյանը պահպանեց չեմպիոնական տիտղոսները

Դարչինյանը հերթական անգամ ուրախացրեց բոլորիս: Այսօր, վաղ առավոտյան, 6-ին Շանթով դիտեցի նրա վերջին հաղթանակը՝ Մեքսիկացի Խորխեի նկատմամբ: Առաջին անգամ ականատես եղա մրցավարների կողմից մարդասիրական որոշման. 11-րդ ռաունդից…

F5-admin

Մարզաշխարհ

Վիկը դարձավ 3 գոտիների աշխարհի չեմպիոն

Հայրս «ձգված» Շանթով նայում է Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի Միխալեսի հետ… Առաջին ռաունդում նոկդաուն եղավ. Վիկը մի 6-7 րոպեով տապալեց իր մրցակցին… Այս պահին 4-րդ ռաունդն է: Ու ես, անհամբերս, ինտերնետից հայտնաբերեցի…

F5-admin1

Մարզաշխարհ

Երկար սպասված խաղը կայացավ

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հրազդան մարզադաշտում հանդիպեց Թուրքիայի ազգային հավաքականի հետ: Ինքս մարզադաշտում էի: Ճիշտն ասած` առաջին խաղակեսում մերոնք վատ չխաղացին: Պայքարում էին յուրաքանչյուր գնդակի…

Marat16