Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Մարզաձեւեր առանց սեռի

F5-admin💬 1 մեկնաբանություն
image

Նոր, քիչ առաջ մի տխուր պատկերի ականատես եղա… Բոքս էր… Հերթական մրցամարտը: Մեր Կենտիկյան Սյուզին էր ռինգում, ու նրա հակառակորդն էլ մեքսիկացի մեկ այլ կին/աղջիկ: Սյուզիին հաղթանակ շնորհվեց ու նրա մրցակցին՝ տեխնիկական պարտություն. 2-րդ ռաունդում վերջինս գլխով անթույլատրելի հարված էր հասցրել հայազգի մարզիկին, որից հետո էլ մրցավարը ստիպված էր դադարեցնել մրցամարտը:

Այն, ինչին ականատես եղա ես՝ Սյուզիի տնքոցները, արյունահոսող վերքը ինձ ստիպեցին մեկ անգամ եւս խորհել՝ արժի՞ արդյոք շարժվել գենդերային հավասարության մոտեցումներով ու աղջնակներին/կանանց ներգրավվել այնպիսի մարզաձեւեր, որոնք, ըստ իս, ընդհանրապես պետք է վերացվեն որպես մարզաձեւ:

Վերցնենք թեկուզ բոքսը: Ի՞նչ է նշանակում՝ կանայք բոքսի ռինգում: Ինչքանո՞վ է սա բարոյական՝ կռվացնել երկու կանանց ու որոշել չեմպիոնին: Ինչքանո՞վ է սա ճիշտ: Կինն ուր՝ բոքսն ուր… Հետո էլ կասեն՝ թրաֆիքինգ. դրանցի էլ լավ շահագործո՞ւմ… Ով ասես փող չի աշխատի Սյուզիի կամ մեկ այլ աղջկա/կնոջ ծեծել/ծեծվելուց՝ էլ պրոդյուսեր, էլ մարզիչ, էլ չգիտեմ՝ ինչ:

Ասենք՝ մեկը ջղայնացած մտնի տուն, կնիկը մի թարս բան ասի, ու սա էլ դնի՝ դնգստի կամ բոքսի կնոջը. ի՞՚նչ կանեն… Իհարկե, 02-ով ցույց կտան, թե՝ օպերատիվ տվյալներիով թարմ հետքերով գտել են բարբարոսին… ու կամ պոտենցյալ մեղադրյալի ձեռքից փող կվերցնեն (առանց մի մազ անգամ մտածելու, որ դրանով նույն տուժած կնոջ բերանից են կտրում) կամ էլ՝ կտանեն-կնստացնեն Նիկոլ Փաշինյանի հետ՝ Կոշի գաղութում:

Իսկ որ նույն բանը կատարվում է հասարակայնորեն, ու անունն էլ դրել են՝ սպորտ, ուրեմն ամեն ինչ նորմալ է ու նույնիսկ գովելի…

Նույն կերպ չեմ ընդունում նաեւ կանանց ծանրամարտը… Լավ էլի, ժողովուրդ, էդ աստիճա՞ն դեգեներացվել է հոմո սափիենսը… Նայում ես ծանրամարտուհիներին ու զգում, որի իրենցից կանացի ոչ մի բան չի մնացել՝ լիարժեք տրանսֆորմացիայի են ենթարկվել: Ու սա համարում են նորմալ: Ու ձգտում են ունենալ նման չեմպիոններ: Եվ ուրախանում են նրանցով, գոնե վերցնեն, տանեն պառկացնեն ու բուժեն…

Չէ, կամ ես եմ գժվել, կամ էլ ինձ են գժի տեղ դնում…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

1մեկնաբանություն

  1. Sevak

    #1

    Եթե ծանրամարտ, ուրեմն ամենաշատը կինը պետքա հետևի դրան խոհանոցից… Էլ ո՞ւր մնաց հենց կին լինի ծանրաձող բարձրացնողը… չեմ սիրում…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Մարզաշխարհ

Անկապ խաղ, բայց 1 միավոր

Ոգեւորված էի սպասում խաղին, որը կոտրվեց առաջին 15 րոպեներից հետո, ու էլի վերականգնվեց խաղավարտից մի 10-15 րոպե առաջ: Մի պահ նույնիսկ հիմար վիճակի մեջ էինք, երբ ռուսները վրա-վրա անկյունայիններ էին խաղարկում մեր դարպասի…

F5-admin2

Մարզաշխարհ

Դարչինյանը պահպանեց չեմպիոնական տիտղոսները

Դարչինյանը հերթական անգամ ուրախացրեց բոլորիս: Այսօր, վաղ առավոտյան, 6-ին Շանթով դիտեցի նրա վերջին հաղթանակը՝ Մեքսիկացի Խորխեի նկատմամբ: Առաջին անգամ ականատես եղա մրցավարների կողմից մարդասիրական որոշման. 11-րդ ռաունդից…

F5-admin

Մարզաշխարհ

Վիկը դարձավ 3 գոտիների աշխարհի չեմպիոն

Հայրս «ձգված» Շանթով նայում է Վիկ Դարչինյանի մենամարտը մեքսիկացի Միխալեսի հետ… Առաջին ռաունդում նոկդաուն եղավ. Վիկը մի 6-7 րոպեով տապալեց իր մրցակցին… Այս պահին 4-րդ ռաունդն է: Ու ես, անհամբերս, ինտերնետից հայտնաբերեցի…

F5-admin1