Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Բրիտանական կայֆեր

Democrat💬 1 մեկնաբանություն

Բրիտանացի բեռնատարի վարորդ Էնտոնի Լին դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա բանտարկության՝ Լոնդոնի Պիկադիլլի փողոցի վրա գտնվող… «Ռից» հյուրանոցը վաճառելու համար:

2006 թվականին, Էնտոնին եւ նրա երկու ընկերները, ներկայանալով որպես հյուրանոցի սեփականատիրոջ մտերիմներ, խաբել էին գործարար Տերենս Քոլինզին, թե կարող են միջնորդել հյուրանոցը «էժան»՝ 250 միլիոն ֆունտ սթերլինգով վաճառելուն, եւ, որպես կանխավաճար/գրավ՝ այդ գործարքը նախաձեռնելու համար, Քոլինզից ստացել էին 1 միլիոն ֆունտ սթերլինգ կանխիկ գումար:

Գործը բացահայտվել է 2009-ին, իսկ ահա 2010-ին կայացվել է Էնտոնիի դատավճիռը: Նրա երկու ընկերներն արդարացվել են:

...

Ակամա հիշեցի էն հայի պատմությունը, ով մոսկովյան թանգարաններից մեկում մի ուզբեկի վաճառել էր այդ թանգարանի գորգը:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

Բաժին՝Հումոր

1մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    Ակամա հիշեցի էն հայի պատմությունը, ով մոսկովյան թանգարաններից մեկում մի ուզբեկի վաճառել էր այդ թանգարանի գորգը: Մի փոքոր ճշգրտում. Վաճառվել էր ոչ թե թանգարանի գորգի, այլ հյուրանոցի երկար ու նեղ միջանցքի գորգը. Եվ երկրորդ՝ ինչպես ինձ հավաստիացրեցին Ռոսիա հյուրանոցի /որն հիմա քանդվել է -չգիտեմ վերակառուցեցին, թե՞ ոչ/ աշխատակիցները դեռեւս մի 15 տարի առաջ ... պատմությունը այս իրական է, եվ տեղի է ունեցել 70-ականների սկզբերին. Իսկ այ հայի կողմից չուկչիին կրեմլի ժամացույցի վաճառքի պատմությունը իր մի քանի սերիաներիով /սկզբից փողը տուր գնամ աստիճանի հետեւից, մի տարի հետո կրկին հանդիպում են ՝ չուկչին հիմար չէ, այս անգամ դու կանգիր այստեղ ես գնամ աստիճանի հետեւից/ արդեն անեկդոտ է հիմնված նախորդ պատմության հիման վրա.

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Հումոր

Չեխովի անվան դպրոցի խայտարակությունը

Այսօր Թոխատյանի Արմենիա ՏՎ-ով որոշել էր ձեռի հետ Չեխովի դպրոցի գովազդով զբաղվել. Հրավիրել էր տնօրենին, մի քանի փոխտնօրենների եվ 10րդ դասարանցի 3 աշակերտների /1 տղա եվ 2 աղջիկ, որից մեկը չգիտես ինչու ոչ հայկական…

Jojoba15

Հումոր

Ակն ընդ ական, ատամ ընդ ատամ

Необычный способ мести выбрал азербайджанец, несовершеннолетнего сына которого изнасиловали. Житель Гарадагского района Баку выследил преступника, после чего изнасиловал его. Как сообщает “Газета GZT.Ru”, полиция Баку…

David