Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Գագիկ Բեգլարյանը դեռեւս քաղաքապետ է

Jojoba💬 0 մեկնաբանություն

Չար լեզուները պնդում են, որ Գագիկ Բեգլարյանը հեչ էլ չի հեռացել քաղաքապետարանից, եւ գիշերով, երբ բոլոր պահակները քնած են նա դերվիշի շորեր հագած շրջում է «իր» շենքի միջանցքներով, հրամաններ տալիս, ընդունելություններ կազմակերպում .... մի խոսքով դա միայն մեր աչքերին են թոզ պչում. Դեեե… զարգացնել այս միտքը կարելի էր ավելի երկար ու տքնաջան, բայց կփորձեմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եվ փորձել միտքս արտահայտել 5 նախադասությամբ /նու մաքսիմում 6 կամ 7/.

Այսօր, երբ քնելուց առաջ փորձում էի ընթերցել նորությունները աչքս ընկավ Թերթ.ամ-ի այս հոդվածը Երևանի քաղաքապետարանի կայքը բնակիչների համար օգտակար է դարձել ուր խոսվում էր այն մասին, որ քաղաքապետարանի կայքի վրա ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել կամ նախատեսվում. Բացեցի կայքը եվ ինչ թաքցնեմ անկախ ինձնից որոշեցի նայել հենց կայքի source-ը (սա այն մասն է, ուր կայքի վեբմաստերը կոդի տեսքում գրում է այն ամենը ինչ ցանկանում է, որ դուք տեսնեք user friendly տեսքով էջը բացելիս - մի խոսքով այստեղ է դրվում կայքի եվ բովանդակությունը եվ գրվում ծրագրային մասը). Ի մեծ զարմանս ինձ հայտնաբերեցի, որ Երեւանի քաղաքապետ դեռեւս համարվում է Գագիկ Բեգլարյանը.

image

Տեղեկության կարգով

«meta name="keywords"» գործածման նպատակն է՝ ընտրել որոշակի keywords - «բալանի բառեր», որոնք առավել լավ են արտահայտում տվյալ էջի բովանդակությունը եվ որոնցով դու ցանկանում ես, որ search engine-ները գտնեն քո կայքը. Այսինք եթե գործնականում դպրոցի տնօրենը ցանկանում է, որ դպրոցի կայքը գտնեն մարիխուանա փնտրելիս, ապա հանգիստ կարող է կայքի մետա keywords-ում գրել -» կանաբիս, պլան եվ մարիխուանա.

ՄԻ խոսքով պարզվում է, որ կայքի պատասխանատուները դեռեւս հույսեր են փայփայում, որ «Gagik Beglaryan», կամ «Գագիկ Բեգլարյան» փնտրելիս Երևանի քաղաքապետարանի կայքը լինի ամենառելեվանտը.

###
Վերջին տարիներիս մետա keywordsը կորցրել է իր կիրառման արդիականությունը, եվ կարելի է ասել, որ գործնականում անիմաստ տեգ է

Բաժին՝Հումոր

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Հումոր

Ճապոնական հնգամարտի առաջնություն

Ինչ ասեմ ... ամեն ազգ հումորի եվ ռելաքսի յուրօրինակ զգացում ունի: Օրինակ ճապոնացիները գտնում եմ, որ արգելքների հաղթահարումն հատկապես եթե նախորոք քո հետանցքը համեմվել է պղպեղով - բավականաչափ զվարճալի է:

David

Հումոր

Մի քիչ հումոր տխուր բաների մասին, բայց ոչ սև հումոր…

Բոլորովին վերջերս` ապրիլի 23-ին, ընկերներիցս մեկի ծնունդն էր: Բալորով գնացել էինք: Գնացինք, կերանք, խմեցինք, երգեցինք, պարեցինք, լաաաավ ուրախացանք (բայց ոչ հայավարի): Հենց ժամը 12-ը խփեց, մեկ րոպե լռությամբ հարգեցինք…

Նուր4

Հումոր

Թմրամոլի երգը

Ողջույն Մոտ 3-4 ամիս ես աշխատեցի մի կազմակերպությունում, որոնք արհեստական պլան /մարիխուաննա - marijuana/ էին վաճառում, ավելի շատ Հայաստանում հայտնի, որպես Սպայս /spice/ անունով: Վաճառքը օրինական էր /ամեն դեպքում իրենք…

David