Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Կտրուկ շրջադարձ դեպի երկխոսություն

F5-admin💬 0 մեկնաբանություն

Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում եւ պարզություն է, եւ անորոշություն:

Պարզ է մի բան. դիմություն-ընդդիմություն հակամարտությունը ձեւափոխվել եւ մտել է փոխադարձ ռեւերանսների փուլ: Նվազել է անհանդուրժողականությունը, կամ էլ մարդիկ սկսել են զսպել իրենց ներքին ատելությունը: Իսկ ԶԼՄ-ները հլու-հնազանդ կերպով սկսել են կրկնօրինակել իշխանական մոտեցումները՝ Լեւոնն այլեւս հրեական դրոշի հետ չի ասոցիացվում, կցկտուր, սակայն որոշակի տեղեկատվություն են տալիս միտինգների եւ երթերի մասին: Ընդդիմադիրների շեշտադրումներն են փոխվել:

Ի՞նչ է սա՝ հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր կծիկի առաջացում:

image

Այն, որ մինչեւ հերթական ընտրությունները, նույնիսկ այդ ընտրությունների օրը ՀԱԿ-ը քննարկելու եւ առաջ է քաշելու արտահերթ ընտրությունների հարցը, դա էլ է հասկանալի. դե, համակիրներին թեժ պահելու խնդիր կա:

Շատ անորոշ վիճակում են հայտնվել հատկապես ՀԱԿ-ից բացի մյուս ընդդիմադիրները կամ էլ այդպիսին իրենց կոչողները: Վերջին միտինգին Լեւոնը մի լավ բան ասեց՝

Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, եւ չի էլ լինելու։
Տե՛ս ելույթի ամբողջական տեքստը

Իրոք, Ժառանգության, ՀՅԴ-ի, Կարապետ Ռուբինյանի եւ մյուսների պահվածքը խիստ նմանվում է կողքից թամաշա անողների եւ պահից օգտվողների կարգավիճակին: Խորհուրդ տվողներ առանց այդ էլ կան. չլինի-չլինի, մի 2.5 միլիոն խորհրդատու կան միայն Հայաստանում, չհաշված տաքսու եւ երթուղայինների վարորդներին:

Իմ խորին համոզմամբ, այս ամենն ավելի շուտ պայմանավորված է Հայաստանի արտաքին ու ներքին վիճակի ծանրությամբ: Աստված տա՝ սխալվեմ, հատկապես առաջին կետով: Իշխանությանը поддержка է պետք, որին էլ հասավ:

Համարյա թե ամերիկյան կինո է: Ես заложник եմ վերցնում, հետո բաց եմ թողնում՝ պայմանով, որ նստենք-համաձայնվենք որոշ հարցերի շուրջ:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Վերլուծականներ

Աջակից եմ հրեաներին

Միջազգային իրադարձություններում Հայաստանի կարծիքը դատապարտում կամ հորդորը այսպես ասած հաշվի չեն առնում, քանի որ դրանք բառացի Ռուսաստանի դիրքորոշման պատճեններն են: Ինչպիսին է Հայաստանի տեսակետը Թուրք-Իսրաելական…

erewanski3

Վերլուծականներ

Ամերիկյան հանգուցալուծո՞ւմ

Ո՞վ է կարող մի քիչ ավելի հասկանալի, ոչ դիվանագիտական ռեւերանսների ու եզրույթ-բարդույթների ասել՝ Վաշինգտոնյան հանդիպումը ինչ-որ արդյունք ունեցա՞վ. թե՞ ոչ: Կառուցողական, էլ չեմ իմանում՝ շինարարական տերմիններից զատ, ի՞նչ…

Democrat6

Վերլուծականներ

Տեր-Պետրոսյանի Աուստերլիցը

Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած…

Philosopher12