F5 բլոգ

Հայտարարություններ

Հայաստանի կրպակներում վաճառքի է դրվել «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներից՝ Գոքորի (Գեղամ Խանդիլյանի) պատկերով տետրակները: Տետրերը վաճառվում են 150 դրամով: «Գոքորի թեմայով» տետրերի մեջ մեծ պահանջարկ ունի հատկապես այս՝ Գոքորի՝ շներով նկարը:

Առավոտի նյութերից:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 25 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Չգիտեմ, ինչքանով սա իմաստ ունի… ամեն դեպքում: Այսօր ստացա նման բովանդակությամբ նամակ, որը ցանկանում եմ ներկայացնել մեր կայքի այեցլուների ուշադրությանը:

From:
Sent: Wednesday, November 19, 2008 6:23 AM
Subject: Armenian Genocide MSNBC VOTE
--
Hi Everyone,
MSNBC is doing a survey whether the Armenian Genocide should be recognized or not.  As of a few minutes ago the numbers showed Yes 20%, No 80%! Please vote ‘YES’ at the below link and send it to everyone you know. http://www.msnbc.msn.com/id/21253084

Please forward to as many people as you can!!!!!!!!!!!!!!!!!!


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի բլոգերներ,

հայեցում ենք Ձեր ներողամտությունը՝ մեր կայքի աշխատանքների մեկօրյա ընդմիջման համար: Տեխնիկական խնդիրներ կային՝ կապված հոսթինգի հետ: Մոտակա մի քանի օրվա ընթացքում հնարավոր է կրկնվեն կարճատեւ ընդմիջումները:

Միեւնույն ժամանակ շնորհակալություն եմ հայտնում Ժոժոբային, որ երեկվա ու նախորդ օրվա իր գիշերային կյանքը գրեթե ամբողջովին նվիրեց կայքն այլ՝ ավելի կայուն հոսթերի մոտ տեղափոխելու վրա:

Շնորհակալություն:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ակնկալո՞ւմ եք ինչ-որ նոր բան…

image


Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

President.am

Էհ.... տերդ թաղեմ այ պետություն.

Շանթը միացնում ես մի հատ աղՋիկ խելոք դեպքով ասում է, որ Պրեզիդենտ.ամը դիզայնով եվ դիվելոպմենթով, նաեվ անվտանգության առումներով լավագույններից մեկն է Հայաստանում. Համ էլ նոր թարմացվել է.

եվ ինչ՞

փորձում ես բացել, ... յոխ տուր, սայթից արարիս.

իրականում երեվում է, որ նոր են թարմացրել :-Ճ


Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելի բլոգերներ ...
երեկվա, եվ ընդհանրապես վերջին ժամանկների իրադարձությունների ֆոնի ներքո, անկախ իմ կամքից, ցանկություն առաջացավ ինչ որ ռեալ գործով զբաղվել. Բավական է, որ մենք ինքներս մեզ /լավ, թող լինեմ միայն ես, եվ հետագայում էլ կաշխատեմ միայն իմ անունից խոսել/ ուղղակի դիտորդի տեղ դնենք, եվ հետեվենք թե մի քանի քաղաքական կամ ֆինանսական կլաններ մեկը մեկու հետ չեն կարողանում կիսել երկիրը.

Անձամբ ես, հաճախ, բացի դիտորդ լինելուց ինձ վերապահում եմ քննադատել, ինչ որ տեղ հեգնել .. .երբեմն անտեղի զավեշտի վերածել այն ամենը, ինչը իրականում բավականին լուրջ է:

Գիտեմ, որ հիմա շատերդ կսկսեք ինձ հակաճառել, ասելով «Լեվոն պուպուշ է» կամ «Սերժը թութուշ է» ... բայց սա չի կարեւորը

Ես առաջարկում եմ ռեալ գործով զբաղվել, եվ ոչ թե ամեն անգամ լինել ուղղակի ստատիստի դերում


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 27 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

totoԸնկերությունը կատարում է ԵՎՐՈ-2008-ի սահմաններում եւ դրանից դուրս ֆուտբոլային մրցախաղերի երաշխավորված կանխատեսումներ՝ նվազագույն return rate-ով:

Մոտակա խաղերի համար.

Ռուսաստան - Իսպանիա

խաղի ելքի համար՝ 10% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 28.7% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 32,5% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ:

Գերմանիա - ?

խաղի ելքի համար՝ 15% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 32.8% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 40,5% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ-2. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-2:

Հայաստան - Թուրքիա
խաղի ելքի համար՝ 9% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ միայն Սերժ Սարգսյանի ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 14,2% ձեր ապագա եկամտից,
Հայաստանի կողմից գոլ գրանցելու համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության եւ նախագահի կողմից ծափ տալու պայմաններում՝ 20,2% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ-3. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-3:

Դիմումներն ընդունվում են այս գրառման սահմաններում: Գումարի փոխանցման եւ տեխնիկական այլ հարցերով խնդրում ենք դիմել Jojoba-ին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom