F5 բլոգ

Հայտարարություններ

Թերթ.ամ-ից տեղեկացա, որ

Ինչպես մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ ուշ երեկոյան ավտովթարի արդյունքում զոհվել են «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսները՝ Արամ Միսկարյանը (Գարիկ) և Գեղամ Խանդիլյանը (Գոքոր)։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է հայտնում ՀՀ ԱԻՆ ՀՓԾ–ը։ Երեկ ժամը 22.55-ին ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` ավտովթարը տեղի է ունեցել Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում (հարավսլավացի զոհված փրկարարների հուշարձանի մոտ)։

«ԲՄՎ-745» մակնիշի 11 ԼՏ 602 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։

Ժամը 23.15-ին փրկարարները Գոհար Տեր-Ադամյանին պատկանող ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ` 1973 թ. ծնված Արամ Միսկարյանի և 1974 թ. ծնված Գեղամ Խանդիլյանի դիակները, ինչպես նաև տուժած վարորդին` Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 1/3 շենքի թիվ 19 բնակարանի բնակիչ, 1983 թ. ծնված Էդգար Տեր-Ադամյանին, որը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց։ Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Չէ, ես հաստատ հայոց մեծն ստատիստ Ահարոնին չեմ կարող հավասարվել: Նա հզոր է, քանի որ ստատիստիկան դարձրել է ձեռքի խաղալիք:

Այնուամենայնիվ, Ձեզ եմ առաջարկում երկու հարցում՝ իրար հետ կապված, որոնցից մեկը կներկայացնի մեր հարցման մասնակիցների ցանկությունը, իսկ մյուսը՝ կանխատեսումը: Հետաքրքիր է, թե ինչպիսի տարամիտում կտեսնենք վերջում՝ ինչքանո՞վ է մեր ցանկությունը մեր կանխատեսմանը մոտիկ կամ հեռու:

Հարցումը կշարունակվի մինչեւ մայիսի 29-ը, որից հետո ավտոմատ կերպով կարգելափակվի:

Այնպես որ, յու ար վելքոմ…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 5 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ի՞նչ է սա՝ հերթական նախընտրական խա՞ղ, թե՞ լուրջ մտադրություն: Ա-մեկ-պլյուսից տեղեկանում ենք, որ…

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերջին ամիսներին եղել է Հայաստանի պետական-քաղաքական օրակարգի առանցքային հարցը։

ՀՅ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ եւ հայ ժողովրդի իրավունքների վերականգնմամբ միայն։ Առանց նախապայմանների շրջափակման վերացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ ճանապարհի սոսկ առաջին քայլերը կարող են լինել։ Մեզ համար բացարձակապես անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների բնականոնացումը մեր պետության ինքնիշխան եւ կենսունակ լինելիության եւ սերունդների՝ ազգային-պետական իրավունքների հաշվին։

Հաստատակամ այս սկզբունքներին՝ մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից Թուրքիայի հետ ապրիլի 22-ի հայտարարության ստորագրումը։
Մենք գտնում ենք, որ հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների վերջին շրջանում կատարած՝ Արցախյան հիմնախնդրի եւ ընդհանրապես բացահայտ հակահայկական հայտարարությունների ու նախապայմաններ թելադրելու պայմաններում, այդ փաստաթղթի ի հայտ գալը հարվածում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։

Արձանագրելով, որ այս ընթացքը ենթադրում է բացասական առումով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխություն, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիային իր մասնակցության նպատակահարմարության հարցը կքննարկի առաջիկա օրերին»,-ասված է հայտարարության մեջ:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 14 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

imageՇնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին եւ աղջիկներին, կանանց եւ ընկերուհիներին՝ մարտի ութի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մնացե՛ք դուք առողջ, երջանիկ ու միշտ մեր կողքին:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

imageԱյսօր տեղեկացա, որ Ղարաբաղ Տելեկոմից օգտվողները, ովքեր Ղարաբաղ-Հայաստան զանգերի վրա էին նստած (դե պետք չէ երկար-բարակ մտածել, գլխի ընկնելու համար, թե ովքեր էին զանգահարողները՝ զինծառայողներ <--> նրանց ծնողներ) այլեւս աշխատելու են ռոումինգ-ցանցով: Ասել կուզեմ, եթե զանգում ես Ղարաբաղ՝ զինծառայող տղայիդ, անկախ քո խոսակցության համար քո հեռախոսի րոպեավճարից, ղարաբաղը պաշտպանող ձեր տղայի հաշվից պակասելու է 10 դրամ՝ մեկ րոպեի համար: Սա սկսվել է մարտի մեկից:

Հետաքրքիր է, հիմա ո՞նց ենք ապացուցելու, որ Ղարաբաղը մերն է, եթե ռոումինգ է գործում մեր ու էլի մեր տարածքների միջեւ: Ու նույն օպերատորի կողմից է դա արվում:

Ո՞վ կարող է պարզաբանել նման աբսուրդը: Ես կփորձեմ:

Քանի՞ զինծառայող կա Ղարաբաղում: Բազմապատկեք օրեկան խոսակցությունների րոպեներով: Հետո էլ բազմապատկեք տաս դրամով:

Ահա՛ եւ Ձեզ մեծն բարերարի բիզնես-փաթեթը, ով Գյումրիում շռայլորեն տներ է նվիրում՝ իրեն դրած Ձմեռ պապու տեղը, կամ Օլիմպիական կոմիտեի հետ պայմանագիր է կնքում՝ հանուն հայ սպորտի զարգացման:

Դե եկե՛ք այս բաժակով էլ խմենք Ղարաբաղում ծառայող հայաստանցի տղաների կենացը, ում ծնողները ձեռի հետ հարստացնում են տասը մետրը մեկ գովազդվող մի կազամերպությանը, որը չի ալարել, զինծառայողների վրա էլ է նալոգ դրել… ընդամենը իրենց ծնողների ու հարազատների ձայնը լսելու համար:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Սիրելի հայրենակից,

Մարտի 1-ին լրանում է մեկ տարին այն օրից, երբ Հայաստանում իշխող հանցավոր վարչակարգը իրագործեց սպանդով ուղեկցված պետական հեղաշրջում` գրելով մեր ժողովրդի պատմության ամենասև էջերից մեկը:

Սակայն նույնիսկ այս հրեշավոր հանցագործությունն ի վիճակի չի լինելու կանգնեցնել հայ հասարակությանն իր իրավունքների համար պայքարում: Այս պայքարի կարևոր հանգրվան է մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը: Բոլորին կոչ ենք անում միահամուռ մասնակցել հանրահավաքին, որովհետև`


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 8 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հարգելիներս,

շնորհավորում եմ բոլորիս նոր` 2009 տարին մուտք գործելու կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու լիքը լավ բաներ:

Ետ նայելով այս` անցնող տարվան, թող մեզ Աստված տա իմաստություն, ուժ ու համբերություն` շարունակելու անավարտ գործերը եւ ձեռնարկելու նորերը:

Իմ համար տարին եւ լավ էր, եւ վատ: Վատ էր` կապված ընդհանուր մեր երկրի վատ վիճակից: Վատ էր, քանի որ այս տարի տեսանք այն, ինչին այդպես էլ չէինք հավատում ոչ մեկս, այդ թվում` ես: Կարեւորն այն է, որ տեսնելուց չկուրանանք ու մտքներս էլ չմթագնվի: Մինչեւ սեպտեմբեր ինքս խելքի չէի գալիս ու պարզապես օր էի մթնեցնում: Հետո, ինչպես միշտ, ժամանակը սկսեց բուժել բոլոր վերքերը: Եվ երեկվա արհավիրքը հիմա դարձել է պարզապես վատ հիշողություն:

Տարին ինչ-որ մի տեղ լավ էր, գուցե ոչ այնքան լավ էր, որքան` կայուն: Խոսքս գործնական կյանքիս մասին է: Մեծ թռիչքներ չեղան, սակայն, կորուստներ էլ չեղան: Երեւի լուրջ գործ չունեմ “դրած”, դրա համար էլ կորուստներ էլ չեմ ունեցել: Հարազատներս, ընկերներս կողքիս են, փառք Աստծո, դրանից լավ բան չեմ էլ պատկերացնում:

Մեկ անգամ եւս բոլորիս մաղթում եմ առողջություն, այսինքն` մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարվոք տարի ու ապագա:

Սիրով` Ֆ5-ադմին:

new year


Գրառման հեղինակ՝ F5-admin | 11 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom