F5 բլոգ

Հասարակություն

Ինքնին հայկական տուրիզմը /ներգնա թե արտագնա/ դա մի մեծ հոդվածի թեմա է: Այս պահին ես նպատակ չունեմ քննարկել այն, միայն արժե ասել, որ որպես այդպիսին «Հայկական Տուրիզմ»ը բավականին ինֆանտիլ մի էակ է: Ինչքան էլ ցավալի լինի, բայց այն ընդհանուր առմամբ ծառայում է մի քանի անձանց անձանական շահերին, ինչ էլ մնում է տակը՝ դա արդեն մնացած տուրիստական կազմակերպությունների «ՓԱՅՆ» է: Ինչպես եվ մնացած բոլոր բիզնեսները այն մասնատված եվ սեփականաշնորհված է: Թուրքիան մեկին է պատկանում /Ստամբուլ, Անտալիա համակցությամբ/, Դուբայը մեկ այլ անձին, դե իսկ Արմավիան էլ որպես ազգային փոխադրող առանձին պատմություն է:


Ահա այս մենաշնորհած շուկա փորձեց մտնել ռուսական Տեզ Տուրը, թե ինչ եղավ մի քանի տարի անց - ենթադրում եմ, որ շատերին է հայտնի /եթե մեկ խոսքով ասեմ, ապա մեկ հայաստանյան բարձրաստիճան ուժային պաշտոնյայի 2 բարեկամներ ուղղակի «քցեցին» վերոհիշյալ կազմակերպությանը, եվ ի վերջինիս բոլոր փորձերը օրինական-դատական ճանապարհով հասնել ճշմարտության ավարվում էին Տեզ-Տուրի աշխատակիցները դատական եվ ոստիկական պրոզվիոլով: Որպես արդյունք Տեզի ներկայացուցիչը փակեց իր կազմակերպությունը հայաստանում եվ լքեց այն, երբեք չվերադառնալու որոշմամբ:/ Ով օգտվեց այս ամենից՝ Բագրատ տուրը, որը միանգամից դարձավ այս շուկայի միակ եվ մոնոպոլ օպերատոր, Տեզին գցող կազմակերպությունը, եվ մի քանի բարձրաստիճան ոստիկանները եվ դատավորներ, ովքեր իրենց համեստ մասնակցությունը ունեցան այս պատմության մեջ:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ David | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վերջին օրերս ով ասես, որ հայտարարություն չի անում այն մասին, որ հայերն ամենաշատն են «պոռնո» փնտրում ինտերնետում, որն ինքնին մի քիչ տարօրինակ է:

Ինչու՞ ... ոչ այն պատճառով, որ մենք «սեքսուալ բավարարված» ազգ ենք, եվ չենք կարող նման «այլասերումներով» հրապուրվել: Այլ այն պատճառով, որ հայաստանցիների թիվը ինտերնետում այնքան փոքր է /իսկ նման դեպքում ավելի ճիշտ կլինի «հայաստանի օգտատերեր» կամ «հայաստանցիներ» արտահայտությունը օգտագործել, եվ ոչ թե «հայեր»/, որ ծիծաղելի կլիներ մտածել, որ օրինակի համար ադրբեջանցիները, կամ ասենք թուրքերը, որոնք մեզնից առավել «բավարարված չեն», բայց թվով մի քանի անգամ ավել են - ավելի քիչ են օգտագործում Պոռնո /իրականում խոսքը գնում է Porno որոնման մասին/ բառը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 6 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների մասին: Ինչպես եվ սպասելի էր, ես նույնպես ստացա իմ պայ տուգանքը: Լավ, առաջ չանցնեմ եվ մանրամասն նկարագրեմ դեպքի մանրամասները:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ David | 22 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Պաշտոնական տեղեկատվություն - Այսօր` մայիսի 22-ին, դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 401.95 դրամ: Դոլարն առաջին անգամ է 2010 թ. ապրիլից հետո բորսայում վաճառվում 400 դրամից բարձր փոխարժեքով: Ընդ որում` նախորդ կայացած նստաշրջանի (մայիսի 20) արդյունքների համեմատ դոլարը միանգամից թանկացել է 2.45 կետով, ինչը մեկ նստաշրջանի ընթացքում վերջին 1.5 տարում ամենաբարձր աճն է:

Հարգելի Վարչապետ, հարգելի ԿԲ-ի նախագահ
Եթե դժվար չէ պատասխանեք մինեչեւ ե՞րբ կամ ու՞ր է անկում ապրելու այս չարաբաստիկ դոլարը: Ինչքան ես գիտեմ միջազգային շուկաներում նկատվում է դոլարի դիրքերի թուլացում եվրոյի նկատմամբ, հետեւապես եվ դոլարի հետաճ, ինչը չի կարելի ասել հայկական շուկայի մասին: Կարելի է ի՞նչի հետ է այն պայմանավորված՚:

Արդյո՞ք դոլարի անկումը կապված է հետընտրական գործընթացների հետ՚:


Գրառման հեղինակ՝ Սևակ | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այսօր մի խումբ երիտասարդներ, որոնք բախտի բերմամբ բարձր գոռալուց բացի, նաեւ ազգագրական երգերի մեծ սիրահարներ էին, համառ պայքարից հետո կարողացան «լարեր» մի խումբ գոմիկների, ռոք-պանկ ուղղվածության անորոշ սեռի մի քանի ներկայացուցիչների եվ մի խումբ կանանց եվ աղջիկերի: Հարկ է նշել, որ Հաղթանակը նրանց տրվեց մեծ դժվարությամբ՝ գոմիկները համոռերեն չէին ուզում լարվել, իսկ դե աղջիկներն էլ չգիտես ինչու չէին վախենում անթրաշ, անտաշ, բայց լավ երգող եվ պարող երիտասարդներից:

Վերջում երբ այնուամենայնիվ հաղթանակը տրվեց, ի նշան իրենց հաղթանակի ցնծությունը շարունակվեց երթով դեպի հրապարակ, որտեղ նրանց հաջողվեց իրենց շուրջպարով վախեցնել մի քանի պարսիկների եվ եվրոպացիների:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ David | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էհ… ժամանակները փոխվում են. հիմա արդեն բուժող բժիշկներին ենք բռնում և համայն հանրությանը ցուցադրում, թե ինչպիսի օպերացիա իրականացրեց մեր փառապանծ ոստիկանության 6-րդ վարչությունը:

Ձերբակալվեց առաջին «կաշառակեր» բժիշկն իր պարտականությունները կատարելիս: Շնորհավորում եմ բոլորիս - Կոռուպցիան հաղթահարված է:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Տարիներ առաջ ընկերներիցս մեկը, ով վերջին 2 տարին ապրում էր ԱՄՆ-ում ժամանեց Երեւան: Երբ խոսք գնաց այն ամենի մասին ինչով կարելի է զբաղվել այնտեղ, հիշեցինք մեր ազգի «լավագույն» շերտի բնորոշ գծերի մասին /այդ թվում նաեւ քցելու/, եվ հենց այդ ժամանակ էր, որ ընկերս նշեց, որ Հայաստանի «քցոցին» լոկ խախուպար է համեմատած ամերիկյան տարբերակների հետ: Իմ բոլոր պնդումները, որ ԱՄՆ-ում օրենքը գործում է, եվ այն ինչ կատարվում է ԱՀՍՏԵՂ չի կարող ոչ մի դեպքում պատահել ԱՅՆՏԵՂ: Բայց ընկերս պնդում էր, որ նույնիսկ գործող օրենքի պայմաններում ԱՅՆՏԵՂ որեւէ բիզնես դնելը, կամ ուղղակի մարդկանց հավատելը բավականին ռիսկային է:

Այ հենց այս վերջինի մասին էլ կուզենայի խոսել այս հոդվածի շրջանակներում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Փյունիկ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom