Surenyants«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը: «Իմ պաշտպանյալը կամքով եւ արիությամբ լցված է, եւ իմ բազմաթիվ հորդորները, նաեւ իր ընտանիքի անդամների հորդորները, որ փոխանցել էի իրեն, որեւէ ազդեցություն չգործեցին», - ասաց Արսենյանը` հավելելով, որ Սուրենյանը հայտարարել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով «քաղաքական հետապնդման դրսեւորում»: «Պահանջները նույնն են. որպեսզի իր եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն, եւ ազատ արձակվեն», - հավելեց փաստաբանը: Փետրվարի 25-ին ձերբակալված Սուրենյանցը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»:

Աղբյուր

BozoyanՄարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտՙ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը եւ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հացադուլ են հայտարարել:

Ոստիկանները բաց երկնքի տակ, հորդառատ անձրեւի տակ թողնելով հաշմանդամ հացադուլավոր Արշալույս Բոզինյանին, ոստիկանություն են տարել մյուսին, որն, ի դեպ, նաեւ երկու օր ջրադուլի մեջ էր, նրան սպառնացել են, որ դադարեցնի հացադուլը: Բայց ինչպես տեղեկացրեց Արշալույս Բոզինյանը, իրենք շարունակում են հացադուլը, եւ ինչպես ամեն օր, վաղը նույնպես կլինի հանրահավաք ժամը 14-ին ի պաշտպանություն իրենց պատգամավորի:

Աղբյուր

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!