Հայարփի'-ի ավատարը

Ողջույն տղաներ եւ աղջիկներ: Կներեք, որ չէի երեւում: Երեւանում չէի եւ կտրվել էի ամեն ինչից: Վերադարձել եմ 2 օր առաջ: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս անցկացրեցիք “ամառային արձակուրդները”:

Սկսեմ հենց ինձնից: Հայաստանից բացակայել եմ 2 շաբաթով: Ծովում չէի: Ոչ էլ հանգստյան տանը կամ պանսիոնատում եմ եղել: Հեռու էլ չէի՝ մի քիչ վերեւ էի բարձրացել: Թբիլիսիում էի՝ քեռուս տանը: Շատ հիշարժան օրեր չեն եղել, որ Ձեզ պատմեմ: Իհարկե, քաղաքը համարյա նույնն էր (անցյալ տարվա հետ համեմատած), Երեւանի նման մասսայական շինարարություն չկար, իսկ ժողովուրդն էլ, չէի ասի, որ ավելի գոհ են, քան երեւանցիները: Զգացվում է ռուսներին չսիրելու հիստերիկ պահվածքը, սա էլ երեւի իրենց ղեկավարներից է գալիս: Դե ես ինքս վրացերենին լավ չեմ տիրապետում (մի քանի ստանդարտ բառ միայն), եւ թբիլիսցիների հետ ռուսերեն շփվելիս զգում էի, որ նրանցից շատերը հասկանում են ինձ, սակայն կարծես թե վախենում են ռուսերեն պատասխանել:

Քուռը, սրճարանները՝ նույն անցյալ տարվանը: Շատ փոփոխությունների չհանդիպեցի:

Իսկ իմ հանգիստն ինքնին նորմալ էր: Կտրվել էի ամեն-ամեն ինչից: Ինտրենետ չէի էլ փորձում մտնել: Մի քանի օրով մեկնեցինք Բաթումի, ծովն էլ մտանք, մի քիչ արեւ եւ անտեղից էլ՝ դարձյալ Թբիլիսի ու Երեւան: Գոհ եմ: Իսկ դու՞ք (նկտաի չունեմ՝ ինձնից, այլ՝ Ձեր հանգստից smile