ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:

ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին՝ ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների՝ Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները

Իսկ հիմա գալիս է ամենահետաքրքիրը՝ ի՞նչ Հիմնարար Սկզբունքների մասին են խոսում գերտերությունները:

«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:

Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.

- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:

Կարծում եմ, հասկացանք, թե ուր ենք գնում: Արդյունքում ունենալու ենք Արցախի ավտոնոմ մարզ՝ Ադրբեջանի կազմում, որը Հայաստանի հետ կապված է Լաչինի միջանցքով: Ազատագրված հողերը ետ են վերադրաձվում միանշանակորեն: Արցախը, առավել եւս նրա շրջակայքը բնակեցվում է ճագարի պես բազմացող ադրբեջանցիներով, իսկ հայերը սկսում են լքել Արցախը (սա իմ խորին համոզմունքն է): Ու եւս մի 5-10 տարի անց Արցախը վերածվում է Նախիջեւանի:

Հ.Գ. Կարծում եմ, հիմա Սերժ Սարգսյանն ինքը պետք է գա-ընկնի Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտերը, որ նա ակտիվանա: Ժոժոբա, հիմա հասկացա՞ր, թե Լեւոնը ինչու էր անտրակտ վերցրել: Ու այն, որ սա ոչ թե շարժման մարելն էր կամ վերջը, այլ՝ տակտիկական հերթական խելամիտ քայլը:

Հ.Գ. Մեջբերումները՝ Ա-մեկից

Հ.Գ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!