Երեկվանից սկսած Ղրղզստանում ընդդիմադիրները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ գրավելով կարեւոր պետական կառույցներ՝ դատախազության շենքը… պառլամենտի առաջին հարկը… Երեկոյան ժամերին ռադիոյով հաղորդեցին, որ կան զոհեր, որոնց թիվը հասնում է 16-ի: Իսկ քիչ առաջ տեղեկացա, որ, դեռեւս չճշտված տվյալների համաձայն ընդդիմադիրները հաղթել են, նախագահ Բակիեւը լքել է հանրապետությունը, իսկ վարչապետ Ուսենովն էլ հրաժարականով իշխանությունը հանձնել է ընդդիմադիրներին: Ու այս ամենը արժեցել է 47 կյանք…

Ըստ տարբեր աղբյուրների ,ամեն ինչ սկսվել էր նրանից, որ իշխանությունը սկսել էր զանգվածաբար ձերբակալել ընդդիմադիր առաջնորդներին: Թեեւ, ինքս չեմ կարող բացառել, որ նման ձերբակալությունները սկսվել են սկսած այն պահից, որ իշխանությունները հասկացել են, որ հեղաշրջում է պլանավորվում:

Ամեն դեպքում, գրեթե համոզված եմ, որ նման ձեւով իշխանության եկած (եթե, իհարկե, ամեն ինչ ճիշտ է) ընդդիմադիրները մեկ-երկու տարի անց կվերածվեն Բակիեւի ու Ուսենովի:

Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ Ղրղզական այս իրադարձությունները ինչ-որ ալիք առաջացնեն մյուս պետություններում: Ամեն ինչ կախված է այս պետության ներսում շարունակվող իրադարձությունների հանգուցալուծումից: 

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!