Շատ ուրախալի է, որ մերոնք մասնակցում են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը պատշաճ կերպով: Ավելի ուրախալի է երբ մերոնք մեդալ, ավելին՝ ոսկե մեդալ են նվաճում:

Միշտ պարծանք եմ ապրում լսելով մեր օրհներգը, տեսնելով մեր դրոշը ամենավերևում: Զգալով, որ մեր 3 միլիոնանոց ազգի նորանկախ պետությունը ուժեղ է «ՈՒԺԵՂ»-ներից:

Սակայն ամեն անգամ մի տխուր դեպք պատահում է` կամ դրոշն է թարս, կամ անունն են սխալ հայտարարում… Այս անգամ մեղքը ինչ-որ կերպ մերն էր: Մեր օրհներգը դարձել էր անճանաչելի. նախ, նոր երաժտական գործիքներով ու թարս նոտաներով այս մեղեդին չէր արտահայտում մեր ոգին ու կամքը, Հաղթանակն ու ուժը:

Այս խնդրին պետք է լուծում տալ:

Հրով լինի, սրով լինի, գրչով, խոսքով, թե լացով:

Ինձնից վերև միայն երկինք: