Նոր, քիչ առաջ մի տխուր պատկերի ականատես եղա… Բոքս էր… Հերթական մրցամարտը: Մեր Կենտիկյան Սյուզին էր ռինգում, ու նրա հակառակորդն էլ մեքսիկացի մեկ այլ կին/աղջիկ: Սյուզիին հաղթանակ շնորհվեց ու նրա մրցակցին՝ տեխնիկական պարտություն. 2-րդ ռաունդում վերջինս գլխով անթույլատրելի հարված էր հասցրել հայազգի մարզիկին, որից հետո էլ մրցավարը ստիպված էր դադարեցնել մրցամարտը:

Այն, ինչին ականատես եղա ես՝ Սյուզիի տնքոցները, արյունահոսող վերքը ինձ ստիպեցին մեկ անգամ եւս խորհել՝ արժի՞ արդյոք շարժվել գենդերային հավասարության մոտեցումներով ու աղջնակներին/կանանց ներգրավվել այնպիսի մարզաձեւեր, որոնք, ըստ իս, ընդհանրապես պետք է վերացվեն որպես մարզաձեւ:

Վերցնենք թեկուզ բոքսը: Ի՞նչ է նշանակում՝ կանայք բոքսի ռինգում: Ինչքանո՞վ է սա բարոյական՝ կռվացնել երկու կանանց ու որոշել չեմպիոնին: Ինչքանո՞վ է սա ճիշտ: Կինն ուր՝ բոքսն ուր… Հետո էլ կասեն՝ թրաֆիքինգ. դրանցի էլ լավ շահագործո՞ւմ… Ով ասես փող չի աշխատի Սյուզիի կամ մեկ այլ աղջկա/կնոջ ծեծել/ծեծվելուց՝ էլ պրոդյուսեր, էլ մարզիչ, էլ չգիտեմ՝ ինչ:

Ասենք՝ մեկը ջղայնացած մտնի տուն, կնիկը մի թարս բան ասի, ու սա էլ դնի՝ դնգստի կամ բոքսի կնոջը. ի՞՚նչ կանեն… Իհարկե, 02-ով ցույց կտան, թե՝ օպերատիվ տվյալներիով թարմ հետքերով գտել են բարբարոսին… ու կամ պոտենցյալ մեղադրյալի ձեռքից փող կվերցնեն (առանց մի մազ անգամ մտածելու, որ դրանով նույն տուժած կնոջ բերանից են կտրում) կամ էլ՝ կտանեն-կնստացնեն Նիկոլ Փաշինյանի հետ՝ Կոշի գաղութում:

Իսկ որ նույն բանը կատարվում է հասարակայնորեն, ու անունն էլ դրել են՝ սպորտ, ուրեմն ամեն ինչ նորմալ է ու նույնիսկ գովելի…

Նույն կերպ չեմ ընդունում նաեւ կանանց ծանրամարտը… Լավ էլի, ժողովուրդ, էդ աստիճա՞ն դեգեներացվել է հոմո սափիենսը… Նայում ես ծանրամարտուհիներին ու զգում, որի իրենցից կանացի ոչ մի բան չի մնացել՝ լիարժեք տրանսֆորմացիայի են ենթարկվել: Ու սա համարում են նորմալ: Ու ձգտում են ունենալ նման չեմպիոններ: Եվ ուրախանում են նրանցով, գոնե վերցնեն, տանեն պառկացնեն ու բուժեն…

Չէ, կամ ես եմ գժվել, կամ էլ ինձ են գժի տեղ դնում…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!