img Ողջո’ւյն: Ընդամենը մի քանի րոպե առաջ աշխարհահռչակ YouTube-ի կողմից մեկնարկվեց “Կյանքը Մեկ Օրում” - նոր ծրագիրը, որի նպատակն է ընդամենը 24 ժամվա ընթացքում YouTube ից օգտվող, աշխարհի ցանկացած կետում բնակվող անձանց կողմից ուղարկված վավերագրական կադրերից ստեղծել մի ֆիլմ, որն էլ կունենա “Կյանքը Մեկ Օրում” Անվանումը: Ինձ համար ճիշտն ասած շատ հետաքրքիր էր նման ծրագիրը, քանի որ առաջին անգամ եմ տեղեկանում նման ծրագրի մասին…

Հայտնի է, որ գլխավոր պրոդյուսերն է լինելու Ռիդլի Սքոթն, իսկ ռեժիսյորը, օսկարակիր` Քվին Մաքդոնըլդը: ընդամենը 24 ժամ անց, կավարտվի տեսանյութերի ընդունումը youTube ի կողմից, որից հետո ռեժիսյորների և պրոդյուսերների կողմից հավաքված տեսանյութերով կստեղծվի մի ֆիլմ, որն էլ կներկայացնի մեր կյանքը` մեկ օրում: Նշեմ նաև, որ տեսաֆիլմը լույս կտեսնի 2011 թ-ի հունվարին, իսկ լավագույն 20 տեսանյութերի տերերին, ովքեր կհասցնեն այս 24 ժամվա ընթացքում ուղարկել իրենց տեսանյութերը, կարժանանան մրցանակի և կհրավիրվեն SounDance փառատոնի մասնակցության:

Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանություններն ու կարծիքները այս հետաքրքիր միջազգային նախագծի մասին… Իսկ միգուցե նաև տեսնել ձեր մասնակցությունը դրանում…