Ազիան'-ի ավատարը

image

Հայ հասարակայնությանը քաջածանոթ է թատերագետ, գրող,ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Արտիստ» մրցանակի դափնեկիր, Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար Լևոն Մութաֆյանի անունը :Նա Հեղինակ է տպագրված տասնյակ գրքերի, հրապարակախոսական վերլուծական հոդվածների ու աշխատությունների:Բնականաբար քննադատ-արվեստագետը չի կարող անտարբեր լինել վերջերս տարբեր ստեղծագործողների կողմից հաճախակի անրադարձվող հայ մեծանուն դասականների գործերին: Ոմանք փորձում են սեփական ուղղորդումներով, իբր թարմ շունչ հաղորդել հանրության կողմից ընդունված հանրահայտ ստեղծագործություններին:

Այս անգամ ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավեդիկյանն է բեմադրել «Անուշ» օպերան, որի ճանապարհը շարունակվելու է ևրոպական բեմերում: Անմիջապես ներկայացումից հետո մի խումբ հայ անվանի արվեստագետներ նամակ են հղել Հայաստանի նախագահին’ պահանջելով արգելել արտերկրում դրա բեմադրումը: Բաց նամակի տակ ստորագրել են ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, ՀՀ Ժողովրդական արտիստներ Երվանդ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Հրաչյա Աշուղյանը, կոմպոզիտոր, դիրիժոր, գրող Հենրիկ Անասյանը և այլոք:Կիսելով նրանց մտահոգությունը այս նամակի տակ սակայն չի ստորագրել Լևոն Մութաֆյանը:Փոխարենը’ նա համաձայնել է հարցազրույց տալ Արմնյուզ ‘հեռուստաընկերությանը:Ափսոս,որ լուրի տեսքով եթեր է հեռարձակվել ընդամենը 28 վայրկյան տևողությամբ կադրեր,ինչն էլ ֆեյսբուկյան էջում իր խոսքն աղճատելու համար արժանացել էր Մութաֆյանի արդարացի վրդովմունքին :Կարելի է իհարկե այլ հաղորդման ձևաչափով թատերագետի հետաքրքիր կարծիքը եթեր տալ ամբողջությամբ’ այդ մասին նախորոք նրան տեղյակ պահելով:

Այնուամենայնիվ ԱՐՄՆՅՈՒԶ հեռուստաընկերության կողմից տեսագրված Լևոն Մութաֆյանի` Սերժ Ավեդիքյանի ,,Անուշի,, բեմադրության մասին մոտ 16 րոպե տևած խոսքն ամբողջությամբ կարելի է դիտել https://www.facebook.com/levon.mutafyan էջում :

Ներկայացումը կհանձնվի՞ ևրոպացի հանդիսատեսի դատին, և ի՞նչ գնահատականի կարժանանա, այդ մասին առայժմ դժվար է ենթադրել:

«Նիդերլանդական Օրագիր»

Հետգրություն.- ԱՐՄՆՅՈՒԶՆ իր կայք էջում արդեն տեղադրել Լևոն Մութաֆյանի զրույցի ամբողջական տեքստը, իսկ ամսի 13-ին հրավիրել նկարահանման մի նոր ամբողջական հաղորդման մեջ:ԱՐՄՆՅՈՒԶի այս քայլն արդեն ողջունելի է:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: