Ազիան'-ի ավատարը

image
Լուսանկարում’ «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը զրուցում է Նիդերլանդների թագավոր Վիլհեմ Ալեքսանդրի հետ:(լուսանկարը մեր խնդրանքով տրամադրել է Մ. Էլբակյանը)
_____________________________________

ԱՄՍՏԵՐԴԱՄ. – Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի հետ նախորդ ամիս առանձնահանդիպում է ունեցել «ՈՒրարտու» հայ-նիդեռլանդական բարեկամության ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը, այդ մասին’ Մարտուն Էլբակյանը . «Ինձ համար մեծ պատիվ էր երկրի արքայի հետ զրուցելը» վերնագրով հոդվածում գրում է (Orer.eu) ՕՐԵՐ Եվրոպական անկախ ամսագիրը’ հղում անելով Նիդերլանդական օրագրին:
Հերթոգենբոս քաղաքում լույս տեսնող Թագավորության «Զայազ» բնակարանային շինարարական կորպորացիայի Bewonersblad Buurt հանդեսն իր հերթական համարում հրապարակել է համապատասխան լրատվությունը՝ Մարտուն Էլբակյանի մեծադիր լուսանկարի հետ:
Ավելի քան չորսհարյուր նմանատիպ կորպորացիաներ միասին ստեղծել են Նիդեռլանդների Թագավորության AEDES գլխավոր կազմակերպությունը, որն իր 1ՕՕ-ամյա հոբելյանն է տոնել: 1ՕՕ-ամյա տարելիցը մեծ շուքով և հանդիսությամբ է նշվել Հերթոգենբոս քաղաքում: Բարձրաստիճան պաշտոնյաներից բացի հրավիրված է եղել նաև Նիդեռլանդների թագավորը։ Նորին Գերազանցության հետ հանդիպման համար «Զայազ» բնակարանային շինարարական կորպորացիայից ներկայացված երկու բնակիչներից մեկը հենց մեր հայրենակից դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանն էր:

image
«Զայազ» բնակարանային շինարարության կորպորացիայի Bewonersblad Buurt հանդեսի հերթական համարի 20-21-րդ էջերում, համապատասխան ինֆորմացիայով, զետեղել է պրոֆեսոր Մարտուն Էլբակյանի մեծադիր այս լուսանկարը
______________________________
Ի պատիվ և հուրախություն բոլորիս, արքա Վիլեմ Ալեքսանդրը բավական երկար ու բովանդակալի զրույց է ունեցալ պրոֆեսոր Էլբակյանի հետ, ինչն առաջ էր բերել հոլանդացի լրագրողների բուռն հետաքրքրությունը: Օրինակ’ AEDES գլխավոր կորպորացիան այդ մասին իր կայքէջում հատուկ տեսահոլովակ և հարցազրույց է ներկայացրել, իսկ լրագրողներին տրված հարցազրույցի որոշ պատասխաններ դարձել են հրապարակումների վերնագրեր, ինչպիսին՝ «Բայց չէ որ արքան էլ է սովորական մարդ» (Stadsblad շաբաթաթերթ 08.01.2014):
Մենք ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչի մասին է պրոֆեսորը այդքան երկար զրուցել Վիլեմ Ալեքսանդր թագավորի հետ: Պարոն Էլբակյանը նշեց, որ արքայի հետ զրույցի ոչ բոլոր մանրամասներն է էական արծածելը: Նրան դուր էր եկել, որ արքան մեծ ուշադրություն է դարձնում երկրի բնակիչների հոգսերին, հետաքրքրվում է նրանց աշխատանքով և համագործակցությամբ: Իսկ վերջում ավելացրեց. «Ինձ համար մեծ պատիվ էր երկրի արքայի հետ զրուցելը»:
Հիշեցնենք, որ հարգարժան պրոֆեսորը ճանաչվել է Նիդեռլանդների Թագավորության 2013 թվականի լավագույն ՈՒսման վարպետներից մեկը:

image

Stadsblad շաբաթաթերթ 08.01.2014ի Մարտուն Էլբակյան մասին պատմող համարը

Լուսանկարները ’ Նիդերլանդական Օրագրի

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: