Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Եվրոպական դեմոկրատիա

F5-admin💬 16 մեկնաբանություն
img

Հին հույները սխալմամբ կարծում էին, թե դեմոկրատիան այն է, երբ քաղաքացիներն ընտրում են իրենց երկրի խորհրդարանը: Իրականում, դեմոկրատիան այն է, երբ գոմիկներն օրը ցերեկով շքերթ են կազմակերպում: Ու մենք էլ շտապում ենք դեպի Եվրոպա…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

16մեկնաբանություն

  1. Democrat

    #1

    Համաձայն չեմ Ձեր գրառման վերջաբանի հետ՝ որպես հոմոսեքսուալիստների հանդեպ Ձեր ծաղրանքի եզրակացություն: Ինքս չեմ ընդունում հոմոսեքսուալիզմի գաղափարը, բայց սա չի նշանակում, որ ես չեմ ընդունում բոլոր եվրոպական արժեքները: Ժողովրդավարությունն ունի այլ դրսեւորումներ ևս, որը ցանկալի կլիներ ներմուծել մեր հանրապետություն: Վերցնել միայն այս դրույթը և մերժել Եվրոպային կարծում եմ այնքան էլ ճիշտ չէ: Վերջապես, կարելի է Արեւմուտքից (և ոչ միայն Արեւմուտքից) վերցնել լավն ու օգտակարը, և ոչ թե միայն արվամոլության հանրային ընդունելությունը:

  2. Bloger

    #2

    Հարգելի դեմոկրատ, ժողովրդավարություն ասածն ինքնին փուչիկ է, գրանտ շահելու հերթական ձև… ու նաև Հայաստանի նման խեղճ ու կրակ պետությանը մեկ անգամ ևս ծնկի բերելու միջոց: Ամերիկան է, հա՞ ժողովրդավար պետություն, որ մի հատ էլ ուրիշներին է խրատում: Վիետնամ, Ավղանստան, Իրաք, մեկ էլ տեսար Իրան: Հիմի էլ ռուսներին է վրա տալիս: Դա է, հա՞ իրենց ժողովրդավարությունը: Պատերազմներ հրահրել իր շահի համար, ու օգտվել դրանից՝ այլ ազգերի զոհերի հաշվին: Զզվում եմ Ամերիկայից էլ, իրենց հորինած դեմոկրատիայից էլ: Սևակը սաղ լիներ, մի հատ բանաստեղծություն կգրեր դրանց մասին, վերնագիրն էլ կդներ “Զզվում եմ...”

  3. Քաղաքացի

    #3

    F5-admin և Bloger ջան, Ես էլ եմ դեմ ոչ ավանդական սեռական վարքագիծ ցուցաբերելուն ու, ինչպես հոգեբուժության դասագրքերն են սահմանում, դրանց դասվում են վարքի խանգարումների շարքին: Եվ հետևաբար, ինպես մյուս հոգեկան հիվանդություններն են բուժում, այս խանգարումը նույնպես ենթակա է բուժման: Այդ երևույթը ոչ պետք է աստվածացվի, և ոչ էլ այդ մարդիկ պետք է պախարակվեն և խարազանվեն: Պախարակումը և խարազանումը կբերի միմիայն այդ երևույթի տարածմանը, կամ գոնե թաքնված տարածմանը: Ինչ վերաբերում է դեմոկրատիային վերը բերվածի ենթատեքստում: Այո նրանց մերկ փողոց դուրս թողնելը այդքան էլ ճիշտ չէ` ելնելով ազգապահպանման և հետագա սերունդների դաստիարակման նկատառումներից և ես ինքս էլ դեմ եմ դրան: Ինչ վերաբերում է դեմոկրատիային ընդհանրաես: Այն մարդիկ, որոնք իրենց անջատում են իրենց իսկ սեփական պետությունից, նրաց չեն հասկացել և չեն էլ ուզում հասկանալ դեմոկրատիայի բուն էությունը: Ես անձամբ կարծում եմ, որ դեմոկրատիայի բուն էությունը դա, որևէ եկրի քաղաքացիների` իրենց երկրի անցյալի, ներկայի և ապագայի նկատմաբ ունեցած ակտիվ մտահոգ վերաբերմունքը և վարքն է, որը չունի արտահայտման սահմանված ձևաչափեր և տարբեր ժամանակաշրջաններում կարող է տարբեր լինել: Եվ երբ այդ ակտիվ մտահոգ վերաբերմունք և վարք ունեցող մարկանց թիվը որևէ համայնքում կամ երկրում հասնում է կրիտիկականի, այդ ժամանակ էլ տեղի են ունենում նրանց կողմից նախաձեռնված և դրդված փոփոխություններ: Եվ ինչքան մեծ լինի այդ մարդկանց զանգվածը, այնքան ավելի դեմոկրատ կլինի երկիրը: Ճիշտ է դեմոկրատիայ իդեալական չէ, ինպես և ոչինչ մեր կյանքու, բայց մինչ օրս մարդկությանը հայտնի, իրենց իսկ ապագան նախագծելու և կանխորոշելու (այնքանով ինչքանով, որ դա հնարավոր է) կառավարման ամենակատարյալ համակարգն է: Միգուցե մենք վաղը կունենանք մի նոր ու ավելի կատարյալ համակարգ: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ագրեսիային դեպի այլ երկրներ: Մենք կարիք չունենք որևէ կերպ նմանվել մեկ այլ երկրի, այդ թվում և ԱՄՆ-ին: Չնայած, որ ես անձամբ կարծում եմ, որ վատ չէր լինի, որ լավ հատկանշական կողմեր վերցնեինք իրենցից, օրինակ իրենց սեփական երկրի նկատմամբ անսահման սերը, և այլն: Եվ ԱՄՆ-ն բերել որպես դեմոկրատիայի վառ օրինակ և այն քննադատելայդքան էլ ճիշտ չեմ համարում, քանզի կան շատ այլ այս կամ այն չափով դեմոկրատ երկրներ, որոնք հաստատ ԱՄՆ-ից բարձր են կանգնած իրենց արժեքային համակարգով: Եվ դեմոկրատիան էլ Ամերիկան ու Անգլիան չեն հորինել ինչքան գիտեմ, իրենք պարզապես իրենց քաղաքականությունն են տանում մեր նման <<ամեն ինչ ընդունող և մարսող>> երկրներում, իրենց իսկ ազգային և արտաքին շահերի համար: Եվ մենք լինելով ոչ իրենց նման չենք հակադրում մեր ազգային և այլ շահերը և հայտնվում այսպես կոչված <<սանիտարների>> դերում, որոնք մաքրում են ԱՄՆ-ի աղբերը: Եվ փաստորեն, բողոքելով ոչինչ չենք փոխի, ԳՈՐԾԵԼ Է ՊԵՏՔ` միշտ և անդադար, ամեն ժամ և ամեն օր: Տեսնելով վատը, արձանագրելով այն և հետևողականորեն և շարունակաբար պայքարելով դրա դեմ:

  4. ՎաՎա

    #4

    Գուցե ես քաղաքականություն լավ չեմ ըմբռնում, բայց ինձ թվում է, որ եթե ԱՄՆ-ն որ դեմոկրատիայի շնչով ապրեր, հայտնի պատերազմները չէր սկսի: Անունը դրեցին, թե Իրաքը աշխարհի խաղաղությանն է սպառնում, սակայն իմ խորին համոզմամբ ԱՄՆ-ն ոչ է թիվ մեկ խաղաղապահն է, այլ թիվ 1 խաղաղախախտը (նոր հորինեցի էս բառը, շատ չծիծաղեք իմ վրա): Դե թող գնա Մոնղոլիայում դեմոկրատիա խաղացնի, թե՞ այնտեղ նավթ ու հերոին չկա, դրա համար է անտարբեր: Թող ինձ ների Քաղաքացին, սակայն դեմոկրատիայի մասին ավելի շատ աբստրակտ կարելի է խոսել, քան թե գործնականորեն: Այսինքն, ավելի շատ թեորիապես: Ասել կուզեմ՝ դեմոկրատիայի անունը կա, բայց “ամանումը չկա”:

  5. Քաղաքացի

    #5

    Ժողովուրդ ջան, Եկեք հստակ սահմանում չտանք որևէ երևույթի և փորձենք գործնական խոսակցություն ծավալել: Անունն ինչ ուզում է թող լինի <<դեմոկրատիա>>, թե , ասենք <<......կրատիա>>: Հիմա խնդրում եմ ինձ ասեք, թե արդյոք որևէ երկրի որևէ քաղաքացին պետք է արդյոք մասնակցություն ունենա այդ երկրի կառավարման գործում, թե ոչ? Եվ խնդրում եմ երկու դեպքում էլ հիմնավորեք: Սպասում եմ…

  6. Հայարփի

    #6

    Կարծում եմ, որ՝ այո, հենց քաղաքացին պետք է կերտի իր իշխանությունը: Հակառակ դեպքում կունենք այն, ինչ հիմա ունենք Հայաստանում:

  7. Քաղաքացի

    #7

    Այո, իսկ, քաղաքացին ինչպե՞ս պետք է կերտի իր իշխանությունը: Ըստ իս՝ ընտրությունների, հանրաքվեների, խաղաղ ցույցերի և երթերի միջոցով: Այս ամենն ամրագրված է սահմանադրությունում, այինքն՝ օրինական է: Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ամենի մասին, ինչը եւ ոչ մի օրենքում գրված չէ: Խոսքս բարոյական խնդիրների մասին է: Օրինակ, մեր մտահոգ և խնամքով վերաբերմունքը մեր երկրկի նկատմամբ: Ու ոչ միայն այս մի քանի օրվա՝ հետընտրական շրջանի առումով, այլ ավելի մեծ հեռանկարով: Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք եկել, ու՞ր ենք գնում եւ ինչի՞ համար ենք գնում: Ի՞նչ պիտի անենք, որ հասնենք այնտեղ, ուր ցանկանում ենք հայտնվել… Հիմա մի հիմնական հարց ունեմ. եթե իշխանությունը հեռացել է քաղաքացիներից և իր գործունեության մեջ նուրբ ասած այդքան էլ հաշվի չի առնում նրանց կենսական և հիմնական շահերը, ապա ի՞նչ պետք է անի քաղաքացին, այն քաղաքացին.  որն իրեն համարում է այս երկրի իրական տերը:

  8. Sureyan

    #8

    Հարգելիներս, կասկածում եք, արդյոք, որ մեծամասնությունը հիմար են, ագահ ու վախկոտ:Բա էլ ինչ սպասենք դեմոկրատիայից: Չերչիլը ավելի լավ չի իմացել, հասկանալով հանդերձ դրա անկատարությունը, բայց մեք 21 դարում ենք ապրում: Մտածեք, ընկերներ:

  9. Հայարփի

    #9

    Հարգելի Sureyan, անկեղծ ասած, լավ չըմբռնեցի Ձեր խոսքը: Սակայն կարծում եմ, որ հետաքրքիր միտք էիք փորձել արտահայտել: Կխնդրեի մանրամասնել հատկապես Չերչիլի մասին, թե ինչ է ասել, ինքս շատ կցանկանայի իմանալ այդ մասին: Նախապես շնորհակալ եմ

  10. Քաղաքացի

    #10

    Չերչիլն ասել է, որ դեմոկրատիան շատ խրթին բան է, սակայն այն մինչ օրս մարդկության հայտնագործած ամենալավ երևույթն է (միգուցե մի քիչ կսխալվեմ, բայց մոտավորապես սա է ասել): Ես ուզում եմ մեջբերել մի մեծ մտածողի մի միտք. եթե դու մարդուն վերաբերվես այնպես, ինչպիսին նա կա, ապա նա այդպիսին էլ կմնա: Իսկ եթե դու մարդուն վերաբերվես այնպես, ինչպես նա պետք է և կարող է լինել, նա այդպիսին էլ կդառնա: Հիմա, նախ և առաջ ես համաձայն չեմ, որ մեծամասնությունը հիմար են, ագահ ու վախկոտ և ես կարծում եմ, որ մեզնից շատերը պարզապես կողմորոշված չեն, և նրանց պետք է ուղղորդել, կողմորոշել, տարբերակներ ցույց տալ, որպեսզի այս մարդիկ կարողանան հնարավոր ուղիների միջեւ ընտրություն կատարել : Իսկ հիմա նրանք չունեն այլընտրանք, բացի ԱԼՄ-ից ու Հայլուրից, որը կարծես թե Ուգանդայի հանրային հեռուստաընկերության հաղորդումը լինի: 21-րդ դարի մասին ասեմ, որ դեմոկրատիան կամ ժողովրդի կողմից իր իսկ ճակատագիրը որոշելը դառնում է էլ ավելի արդիական, քանզի մեզնից ոչ ոք ավելի խելացի չէ, քան մենք բոլորս միասին: Հետևաբար, մեկ կամ մի քանի հոգու կայացրած որոշումը պարզապես չի կարող ավելի արդյունավետ և տեղին լինել, քան բոլորի կայացրածը: Հիմա դուք կարող եք ինձ հակադրվել և ասել, որ իսկ ինչպե՞ս անենք, որ բոլորի խոսքը տեղ հասնի: Ձևեր կան, ժողովո՛ւրդ, ձևեր, և ամեն օր այդ ձևերը շատանում են: Հիմա վերադառնամ իմ հիմնական հարցին, որի պատասխանը դեռ չեմ ստացել` եթե իշխանությունը հեռացել է քաղաքացիներից և իր գործունեության մեջ նուրբ ասած այդքան էլ հաշվի չի առնում նրանց կենսական և հիմնական շահերը, ապա ի՞նչ պետք է անի քաղաքացին, այն քաղաքացին.  որն իրեն համարում է այս երկրի իրական տերը:

  11. Bloger

    #11

    Որքանով որ տեղյակ եմ Շերլոկ-Խոլմսյան տրամաբանությունից, կարող եմ ցույց տալ մի քանի ճանապարհներ. 1. Իշխանությանը մոտեցնել ժողովրդին 2. Փոխել իշխանությունը եւ բերել այնպիսինը, որը մոտ է ժողովրդին (եւ հետո էլ հսկել, որ չհեռանա) 3. Ժողովրդին մոտեցնել իշխանությանը 4. Փոխել ժողովրդին եւ բերել այնպիսինը, որը մոտ է իշխանությանը (եւ հետո էլ հոգ տանել, որ չհեռանա) 5. Բանակցություններ ձեռնարկել իշխանության եւ ժողովրդի միջեւ, գուցե իրար հասկանան 🙂 Իհարկե, որոշ կետեր շատ աբսուրդային են հնչում, սակայն, որ փակագծերը բացվի, հնարավոր է, որ իմաստ էլ ստանա:

  12. Քաղաքացի

    #12

    Շատ լավ, ինձ համար բոլորն կետրն էլ տրամաբանական են: Պարզապես պետք է նաև որոշել, թե թվարկածներից ո՞րն է այսպես կոչված “ծախս-արդյունավետ”: Եկեք հերթով. 1. Իշխանությանը ինչպե՞ս մոտեցնել ժողովրդին: Ի՞նչ ջանքեր են պետք դրա համար: Ո՞վ է գործողությունների թիրախային լսարանը, ո՞ր կառույցները և իշխանավորները: Ի՞նչ կազմակերպված և հետևողական գործողություններ է պետք անել դրա համար: Ե՞րբ է պետք սկսել: Ո՞վ պետք է սկսի: Եկեք այս մի կետը պարզաբանենք և ապա անցնենք մյուսներին:

  13. Bloger

    #13

    Դե, եկեք սկսենք, թեեւ այս կետի իմաստով սկսելու բան չկա: Նկատի ունեմ, որ եթե ելակետ ենք վերցնում այն տարբերակը, որ իշանությանը պետք է մոտեցնել ժողովրդին, այստեղից բխում է, որ ի սկզբանե այս երկու կողմերն իրարից հեռու են եղել: Ճիշտ եմ տրամաբանում, չէ՞: Եվ ինչ է ստացվում. այդ իշխանությունը փաստորեն ժողովրդի հետ կապ չի ունեցել: Կամ, ինչպես ընդունված է ասել ընդդիմական շրջանակներում, ժողովրդից օտարացած է: Է, եղբայր, էլ ինչի՞ մասին է խոսքը: Հենց նոր նկատեցի, որ այս տրամաբանական շղթան (դերակատարները նույնն են, մտքի ուղղությունը՝ հակառակը) գործում է նաեւ իմ նախորդ (N11) գրառման մեջ թվարկման 3-րդ կետին: Այնպես որ, եթե 1-ին կետի հարցը լուծենք, ապա նույնը հնարավոր կլինի մի քիչ փոփոխելով հաստատել 3-րդ կետի մասին: Ի՞նչ կասեք:

  14. Democrat

    #14

    Հարգելի քաղաքացի, չկրկնվելու համար, առաջարկում եմ մեր զրույցը շարունակել Դեմոկրատիա բաժնում:

  15. Քաղաքացի

    #15

    Կներեք, որ ուշ եմ արձագանքում: Ես համաձայն եմ քննարկումը դեպի Դեմակրատիա տեղափոխելու առաջարկին: Տեսաք, չէ՞, ինչ լավ ստացվեց, կարծես թե դեմոկրատիան մեր Բլոգում ուժեղանում է: 🙂

  16. Ազիան

    #16

    Լավ ու վատ, չար ու բարի կողք կողքի են, պետք չէ ընդհանրացնել: Եկեք ընտրենք` ո՞րը…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։