Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Որն է լավ կառավարությունը

Մտահոգ💬 0 մեկնաբանություն

Դարեր առաջ ծնված Կոնֆուցիուսի զրույցներից մեկն իր աշակերտների հետ.

Ցզի Գունը հարցրեց, թե որն է լավ կառավարությունը:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

- Դա այն կառավարությունն է, որը երաշխավորում է առատ սնունդ, ապահովում երկրի անվտանգությունը թշնամիներից եւ հոգ է տանում այն մասին, որ ժողովուրդը հավատա իրեն:

Ցզի Գունը կրկին հարց տվեց.

- Եթե անհրաժեշտ լինի այդ երեքից միայն երկուսը թողնել, ապա ո՞ր մեկից կարելի է հրաժարվել:

- Բանակից, - ասաց Ուսուցիչը:

Ցզի Գունը հարցրեց.

- Եթե հարկ լինի մնացած երկուսից մեկը թողնել, ապա որի՞ց կարելի է հրաժարվել:

Կոնֆուցիուսը պատասխանեց.

- Սննդի մասին հոգալուց: Առանց սննդի մարդիկ կմեռնեն, բայց մահը, ի վերջո, բոլորի ճակատագիրն է: Իսկ եթե ժողովուրդը չհավատա իր կառավարությանը, այդ ժամանակ կմեռնի պետությունը:

Մեջբերված է «Ժամանակ» -ից

0մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Հասարակություն

Երևանի յոթ հրաշալիքները

Մայրաքաղաքի դպրոցականներն ընտրել են Երևանի յոթ հրաշալիքները: Ըստ դպրոցականների շրջանում արված մրցույթի արդյունքների Երևանի յոթ տեսարժան վայրեր են ճանաչվել՝ • Մատենադարան • Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի…

Ազիան9

Հասարակություն

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին՝ թանկացումների ֆոնին

Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին համաշխարհային թանկացումների ֆոնին Ենթադրում եմ, որ շատ-շատերդ ինձ կմեղադրեք պոպուլիզմի եւ (կամ) քաղաքական սպեկուլյացիաների մեջ նման վերնագրի ընտրության համար, բայց հավատացեք, որ այս քաղաքական եւ…

Jojoba4

Հասարակություն

Պահանջատիրություն. ի՞նչ ենք պահանջում

Գյուլը գալիս է… Ի՞նչ ենք ասելու, ի՞նչ սեղան ենք գցելու, ո՞նց անենք, որ չնեղվի, ոնց անենք, որ ցեղասպանության մասին հետը խոսենք: Տարբեր կազմակերպություններ իրենց այսօրինակ հարցեր են տվել, ոմանք պատասխանել են, ոմանք դեռ…

Phenomen6