Այսօր աչքովս ընկավ այս հոդվածը.
«Եթե Հայաստանը չազատի մեր տարածքները, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայատարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանն արդեն չի կարող իրեն թույլ տալ սպասել ևս 15 տարի: Այսուհետ խոսքը փոխանցվում է զինվորականներին, և այդ սպառնալիքը գնալով մոտենում է»,- 1news.az-ի փոխանցմամբ` ասել է Սաֆար Աբիևը:
Հիմա սա ի՞նչ է… պարզապես սպառնալի՞ք, թե՞ արդեն սկսել են բոլորին՝ եվրոպացիքին ու մյուսներին տեղյակ պահել, որ չասեն՝ մեզ չէիք ասել…
1մեկնաբանություն
Jojoba
Մի քիչ չեք հոգնել, որ ինչպես մեր քաղաքագետներն են ասում -> կան «Հայտարարություններ ներքին օգտագործման» համար, եվ կան «For External Use». Չգիտես ինչու վերջերս անընդհատ ռաստ ենք գալիս նման տերմինոլոգիայի երբ հարցն վերաբերում է Թուրքիային կամ Ազերիներն.
Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։