Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ղարաբաղցի մանչուկը՝ մանկական Եվրատեսիլ 2010-ի հաղթող

F5-admin💬 3 մեկնաբանություն
junior eurovision 2010

12-ամյա Վլադիմիր Արզումանյանը` «Մամա» երգով, հաղթեց Մինսկում ընթացող մանկական Եվրատեսիլի եզրափակիչում: 120 միավորով` ծնունդով ստեփանակաերտցի փոքրիկը զբաղեցրեց առաջին հորիզոնականը` մեկ միավորով առաջ անցնելով Ռուսաստանից: Նա հանդես եկավ 10-րդ համարի տակ: Շնորհավորում ենք Վլադիմիրին, ով առաջինը դարձավ մրցույթի 14 երկիր-մասնակիցների շարքում:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

3մեկնաբանություն

  1. Jojoba

    #1

    չէ, հա՞ Մալադեց ... ուրախացրիք.

  2. Jojoba

    #2

    Երեխան դեռ շատ հեռու կգնա ... Այսօր երեկոյան Հ1-ով հարգանքի երեկո էր նվիրված նրա հաղթանակին. Հրավիրված էին նրա ծնողները, ընկերները եվ հայաստանի շոու բիզնեսի ոչ այնքան կառկառուն դեմքերը. Բայց սա չէ ամենաէականը ...այլ այն, որ երբ վերջում խոխին խնդրեցին կատարել երգը ... մանչուկը վեր կացավ եվ հայտարարեց՝ «Իմ հաղթանակը նվիրում եմ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին. Ծափահարեք՜» ... ինչ կապ ուներ նա ... հավատած եմ, որ քիչ մարդ հասկացավ /հատկապես, որ նա չկար հաղորդմանը. կարելի էր ենթադրել, որ այս անգամ Նադեժդան չէր որոշել ով պետք է գնա, այլ Ռիտա Ս-ն / Ամեն դեպքում տղան Մամա անունով երգը նվիրեց ոչ թե իր մորն, ոչ հայաստանի կամ աշխարհի մայերին /մինիմում ղարաբաղի/ այլ ՀՀ համայն ՄԱՄԱ Ռիտա Ս-ին. --- Ինչ-ինչ ես միշտ ավելի լավ կարծիք եմ ունեցել ղարաբաղցիների մասին.

  3. Democrat

    #3

    Դե հիմի… էդ երեխուն մի կպիր: Արժանի կերպով անկաշկանդ է, եւ միայն դա արդեն իսկ ողջունելի է…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Հեղաշրջման քաոս Ղրղզստանում

Երեկվանից սկսած Ղրղզստանում ընդդիմադիրները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ գրավելով կարեւոր պետական կառույցներ՝ դատախազության շենքը… պառլամենտի առաջին հարկը… Երեկոյան ժամերին ռադիոյով հաղորդեցին, որ կան զոհեր, որոնց…

F5-admin5

Նորություններ

Սաֆար Աբիևը սպառնում է…

Այսօր աչքովս ընկավ այս հոդվածը. «Եթե Հայաստանը չազատի մեր տարածքները, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայատարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի…

Democrat1

Նորություններ

Something strange

Պարզապես ցնցված եմ: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք: Կուանակիկի Բվակի’ Կանգնած ե՞ք… (mp3) ԱՅՈ

Philosopher1