Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Արդյոք maragha.org-ը կշարունակի xocali.net-ի տրադիցիաները

Jojoba💬 1 մեկնաբանություն
«Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա». «Մարդկանց դաժանորեն սպանել են, որովհետև նրանք հայ են եղել»
«Ժամանակակից Գողգոթա, պարզապես` շատ ավելի դժոխային», այսպես է բնութագրել դքսուհի Քերոլայն Քոքսը 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի ամենամեծ բնակավայրերից մեկում` Մարաղայում, կատարված ողբերգությունը:
1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են գյուղը, ողջակիզել ու անմարդկային դաժանություններով տանջամահ արել խաղաղ բնակիչներին, մի մասին էլ գերեվարել ու տարել անհայտ ուղղությամբ:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպությունը այսօր ներկայացրեց http://maragha.org՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթա» նոր ինտերնետ-նախագիծը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության ղեկավար Արմինե Ադիբեկյանը և տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասացին, որ նախագծի վրա աշխատանքները շարունակվում են, ու իրենք շարունակում են հավաքել և հասարակությանը ներկայացնել իրական փաստեր` ինչ է կատարվել 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում:

Սա պաշտոնական տեղեկատվությունից, իսկ կայքի եվ ընդհանրապես պրոյեկտի մասին առանձին.

1մեկնաբանություն

  1. David

    #1

    Նախաձեռնությունը ինքնին արդեն հետաքրքրական է, միայն առաջանում է բնականոն մի հարց - ինչ նպատակով են հետապնդել կայքի ստեղծողները 2 կայքերը (Մարաղա-ն եվ Խոջալին) տեղադրելով նույն հոստերի նույն IP-ի վրա: Չեմ կարծում, որ «տեղեկատվական անվտանգության» առումով սա ճիշտ քայլ է: Եվ ինչպես միշտ իսպառ բացակայում է «Մեր մասին» կամ «Ով ենք մենք» բաժինը, դե իսկ կայքի գրանցումն ստուգելիս հասկանում ես, որ կայք ստեղծողները նպատակադրված թաքցնում են իրենց ով լինելը -»Protected Domain Services - Customer ID: NCR-2439547: Կարելի է միայն ենթադրել, որ այս ամենը հիմնավորված է:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Նորություններ

Something strange

Պարզապես ցնցված եմ: Իսկ դուք ի՞նչ կարծիք ունեք: Կուանակիկի Բվակի’ Կանգնած ե՞ք… (mp3) ԱՅՈ

Philosopher1

Նորություններ

“Бостонский теракт”, это - театральная постановка

В результате взрывов в Бостоне свыше 140 раненых и подтверждена гибель троих человек. Но по неофициальным данным, жертв значительно больше. Эти теракты называли крупнейшими в истории США после 11 сентября. “Мы стояли…

David

Նորություններ

Պատրաստվեք տղերք, դիրքեր ենք գնում…

Այսօր հայ ազգի զավակ, ինքը` Սամվել Բաբայանը, ասուլիս է տվել և ամպագոռգոռ ու ցնցող բաներ ասել, որ լրագրողները ուղղակի ապշել էին: Սամվել Բաբայանը եկավ «Դե Ֆակտո» մամուլի ակումբ, վստահ, ծանրակշիռ բարևեց լրագրողներին ու…

Smbat