Այս պահին Գրիգոր Լուսավորիչ փողոցը երկու կողմից փակ է երկու տրոլեյբուսներով: Ցուցարարները ‎ ֆրանսիական դեսպանատան մոտ են բերել Ազատության հրապարակի աղբատար մեքենան, որի մեջ լցված են հրապարակում գիշերողների ներքնակները:

Դրանց վրա արյան հետքեր կան: Գիշերը երկու ծեծվածներներին Ֆրանսիական դեսպանատան մոտից տեղափոխեցին հիվանդանոց: Հիվանդանոցում գտնվող վիրավորներից մեկը հայտնել է, որ գիշերը ծեծվածներին հիվանդանոցում վերաբերվել են արհամարհանքով եւ շատ վատ:

Ի դեպ, քիչ առաջ Ֆրանսիական դեսպանատան մոտ էին եկել ՚Ժառանգությունՙ կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Նրանք փորձել են մեղմել լարված մթնոլորտը. այս պահին այնտեղ ոչ միայն ցուցարարներ են, այլեւ զինված իրավապահներ: Օմբուդսմենը հայտնել է, որ կգնա բանակցելու զորքը հանելու հարցով:

Ի դեպ, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողները բոյկոտել են դասերը, եւ երթով բողոքի նամակներ են պատրաստվում հանձնել դեսպանատներին, ՄԱԿ-ին:

[12:39] 01 Մարտի, 2008
a1plus.am

-------------
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

[12:40] 01 Մարտի, 2008

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ ձերբակալված է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ ականատեսների` նա նաեւ դաժան ծեծի է ենթարկվել:

Տեղեկություններ էին տարածվել, որ ձերբակալված է նաեւ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ըստ շտաբի, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: