Այս նյութում կփորձեմ ներկայացնել ավազակապետական այս հանցավոր, քրեաօլիգարխիկ և կրիմինալ համակարգի հենարանները, որոնց միջոցով համակարգը կարողանում է պահպանել իր կենսունակությունը:

Եկեք մի պահ պատկերացնենք (որքան էլ որ բարդ լինի դա պատկերացնելը), որ մի օր էլ զարթնենք և տեսնենք, որ այդ հլու-հնազանդ համակարգերը էլ չեն կատարում շեֆից տրված ապօրինի հրահանգները և զբաղեցնում են չեզոք դիրք: Սակայն, քանի որ դա գրեթե անհավանական իրավիճակ է, եկեք մանրամասն նկարագրենք հենց այն համակարգերը, որոնց շնորհիվ կրմինալ իշխանավորները կատարում են իրենց «սեվ գործերը», այսինքն` եթե պետք է որևէ մեկին սպանել և գրավել նրա զբաղեցրած պաշտոնը, ապա նրանք դիմում են այդ համակարգին և նրանց գործը այդպիսով հեշտանում է: 

Իշխանավորները և որոշ կրիմինալ օլիգարխներ իրենց նպատակին հասնելու համար չեն էլ արյունոտում իրենց ձեռքերը, որովհետև կարող են այդ ամենը անել համակարգի միջոցով: Խոսքս, ինչպես շատերը հասկացան, ոստիկանության մասին է: Այո, հարգելիներս, ամենևին էլ մի զարմացեք: Թեպետ ոստիկանություն կոչվող համակարգի գլխավոր առաքելությունն է հասարակությանը պաշտպանելը և զերծ պահելը ամեն տեսակ ստահակներից և խուլիգաններից, նրանք անում են ճիշտ հակառակը. այսինքն` հենց այդ նույն ստահակների ու հանցագործների հետ համագործակցելով` կատարում են տվյալ պահին իրենց շեֆից իջեցված հրահանգը: Օրինակ` ծեծում են լրագրողների (որն, ի դեպ, նրանք անում են մեծագույն հաճույքով, որովհետև այդ գործում մեծ փորձ ունեն), խոշտանգում կամ բռնության են ենթարկում երիտասարդներին (ընդ որում, ոչ թե միասինոտ կամ միակոտ երիտասարդների, այլ բացառապես ընդիմադիրների):

Ոստիկանությունից եկեք այսօր այսքանով բավարարվենք և անցնենք մյուս հլու-հնազանդ հենարանին, որն է դատական համակարգը: Այս համակարգի միջոցով անխիղճ իշխանավորները և բառիս բուն իմաստով «հաբռգած» օլիգարխները իրնեց հանցագործություները և պատվիրված սկանդալային մահափորձներն ու սպանությունները կարողանում են կոծկել, այսինքն` բանտ են նստեցնում մարդկանց, որոնք որևէ կապ չունեն հանցագործության հետ, իսկ իրական մեղավորներն ու պատվիրատուները շարունակում են նորանոր ավերածություններ գործել օրենքի դեմ պայքարում:

Այս ապաշնորհ իշխանությունները կարողանում են իրենց քրեական իշխանավարության տարիները ևս մեկ ժամով կամ օրով երկարացնել միայն այս երկու ահռելի և արդիական համակարգերի շնորհիվ: Հուսով եմ` ինձ հասկացաք: Եկեք բավարարվենք այսքանով, իսկ առաջիկայում ևս կանդրադառնանք այս երկու համակարգերին վերաբերող նոր մանրամասների:

Սմբատ Ղահրամանյան