Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Սոված փորով սահմանը պաշտպանել կլինի՞

Democrat💬 1 մեկնաբանություն

… կամ ինչպե՞ս զինվորը պահպանի մարտունակությունը 350 դրամանոց ճաշով:

Նախօրեին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատ և Զինված ուժերի գլխավոր գրասենյակի վարչությունների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ֆինանսա-բյուջետային վարչության պետի և «ԶինԱր» ընկերության հետ մեկտեղ նրանք մշակում եմ նախագիծ, ըստ որի զինծառայողների ճաշի գինը ճաշարաններում կկազմի 350 դրամ։
Ըստ Օհանյանի՝ այժմ Պաշտպանության նախարարությունում զինվորները և սպաները ճաշի համար վճարում են 1000-1200 դրամ։

Մեջբերումը թերթից է:

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

Բաժին՝Առօրյա

1մեկնաբանություն

  1. Marat

    #1

    Չհասկացա: Ի՞նչ է նշանակում զինվորները վճարում են: Զինվորները իրենց սննդի համար չեն վճարում որևիցե մեկին: Նաև ասեմ, որ մեր զորամասում, օրինակ՝ զինվորական ճաշարանում բավականին լավ սնում էին ժամկետային զինծառայողներին: Եվ դրան շատ ուշադիր էր առաջին հերթին մեր հրամանատարությունը: Մեկ օրինակ. հրամանատարը առավոտյան մտնում էր ճաշարան, որտեղ ճաշացուցակով կարտոֆիլի պյուրե էր: Գդալը մոտ քսան-երեսուն սմ-ից բաց էր թողնում: Եթե հանկարծ գդալը չեր ցցվում և ուղղահայաց մնում ճաշի մեջ, ուրեմն ճաշարանի պետին, հերթապահին, խոհանոցի մնացած պատասխանատուներին բարդ օր էր սպասվում:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Խաբեություն, թե հայկական իրականություն ՞

Խնդրում եք արտահայտել ձեր կարծիքն այս դիպվածի կապակցությամբ: Երեք օր առաջ մեքենայով տեղ էին գնում, երբ հանկարծ նկատեցի որ Երեվան-Սեվան մայրուղու վրա ավտովթար է եղել: Մեքենան կանգնեցրեցի եվ որոշեցի տեսնել ինչ է կատարվել…

David1

Առօրյա

Մոնիկան՝ քաղաքականության զոհ

«Մանկական Եվրատեսիլ 2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է ութերորդ տեղը: Մոնիկա Մանուչարովան լավ է հանդես եկել՝ Կիպրոս կղզում գտնվող Լիմասոլ քաղաքի Սպորտի պալատի բեմում կատարելով «Իմ երգի հնչյունները»…

Ազիան3

Առօրյա

Մարդ պտի սենց բախտ ունենա

Կա ընդունված մի արտահայտություն՝ «Հետիոտնը լինում է կամ արագ, կամ մեռած» Դե, իսկ այս մեկի մասին - ասել, որ բախտավոր է, նշանակում է ոչինչ չասել Ինչպես հայտնում եմ տեղեկատվական գործակալությունները. Պերմի #67 երթուղու…

Jojoba