Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Ճգնաժամը մտնում է առողջապահություն

F5-admin💬 4 մեկնաբանություն

Մեր իշխանավորները որքան էլ «չեմ ու չում» էին անում, ճգնաժամն, այնուամենայնիվ, մտավ մեր տուն: Ու որքան էլ հիմա հանրապետականները կապիկություն են անում, թե՝ գնում են մարզեր ու անվճար բուժում անցկացնում (ուշադրություն դարձրեք, որ նրան անվճար բուժում են հատկացնում պետպատվերով հիվանդներին 🙂), այսօրվա մեր առողջապահությունն օր օրի ավելի ու ավելի է խրվում ճգնաժամի մեջ:

Ընդամենը երեք փաստ.

• Հիվանդանոցներում լուրջ խնդիր է առաջացել՝ դեղերի գնման մասով, աշխատավարձներն էլ սկսել են ուշացնել: Ամենայն հավանականությամբ, կվերադառնանք այն օրերը, երբ հիվանդանոց մուտք գործած հիվանդին դեմ կտան դեղերի ցուցակ՝ «բերեք, որ բուժենք»:

• Առողջապահությանը տրամադրվող պետբյուջեն վերանայվել է, ու 66-ից դարձել է 57,5 մլրդ. դրամ, այն է՝ նվազել է 8,5 մլրդ դրամով: Երեւի չեն տուժի միայն ծննդօգնությունը եւ այն ծրագրերը, որոնք մեծամասամբ ֆինանսավորվում էին միջազգային կողմից (օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման ազգային ծրագրերը)

• Առաջին եռամսյակի ծախսերը վերաբաշխվել են դեպի չորրորդ՝ վերջին եռամսյակ: Իսկ թե տարվա վերջին փող կլինի՞, թե՞ չէ… կարծում եմ, չարժե նույնիսկ քննարկել:

Սենց վատ-վատ բաներ…

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

Բաժին՝Առօրյա

4մեկնաբանություն

  1. Քաղաքացի

    #1

    Իմ կողմից ավելացնեմ, որ - դեռ փետրվարի փողերն էլ մասամբ են տվել - մինչ այժմ չեն հաստատել ծառայությունների գնացուցակը, ըստ որի պետությունը փոխհատուցում է բուժհիմնարկներին - մինչ այժմ չեն բուժաշխատողների աշխատավարձերի դրույքաչափերը Հ.Գ. նաև հավելել են, որ աստված գիտի, թե վաղը ինչ կլինի, բայց միևնույն ժամանակ մեր ՛՛փառապանծ՛՛կառավարությունը Գլենդել Հիլզ շինարարական ընկերությանը 2.5 մլդ փող տվեց մի 2 օր առաջ` ինչ որ անհայտ գործարքի համար:

  2. Jojoba

    #2

    կառավարությունը Գլենդել Հիլզ շինարարական ընկերությանը 2.5 մլդ փող տվեց մի քանի օր առաջ մի հոգի էլ դրա մասին ասեց ... սա իրական է՞, թե ուղղակի թերթերն են գրել դրա մասին՞ նկատի ունեմ պետական խողովակներով է դուրս եկալ ինֆորմացիան՞ ..թե ՉԻ կամ այլ թերթում է գրված եղել

  3. Քաղաքացի

    #3

    Ժոժոբ ջան, մեր մեջ ասած քո սարկազմն ու կասկածամտությունը այլևս անտանելի են դառնում: Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի գումարներն ավելացնել 3 մլրդ 600 մլն դրամով։ Համապատասխան փոփոխություններ են կատարվել «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եւ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N1573-Ն որոշման մեջ։ Նույն որոշմամբ ՀՀ կառավարության 2009թ. պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի միջեւ 2009թ. մարտի 12-ին կնքված «Պետության կարիքների համար բնակարանների եւ սպասարկման օբյեկտների ձեռքբերման» գնման պայմանագրով նախատեսված կանխավճարի գումարները հիշյալ ընկերությանը վճարելու նպատակով։ Վարչապետը նշել է, որ այս որոշումը, ըստ էության, փոխկապակցված է նախորդ որոշման հետ, եւ երկուսն էլ հստակ հակաճգնաժամային բովանդակություն ունեն։ Տիգրան Սարգսյանը կարեւորել է միջոցառումների իրականացման արագությունը։ Նա ընդգծել է, որ օպերատիվ կերպով գումարները մի հոդվածից մյուսը փոխադրվում են` պետության սուղ միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով։ http://www.gov.am/am/news/item/7125/ Հ.Գ. միակ սխալս 2.5 մլդ ասելն էր, իրականում 2 մլդ էր

  4. F5-admin

    #4

    Այսօրվա նորություններիցս… ուրեմն դպրոց-մանկապարտեզ փոխանցած փողերը… էլի ետ են վերցրել: Նկատի ունեմ՝ ինչ ծախսել եք-ծախսել եք, մնացածը՝ ետ փոխանցում…

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Փնտրվում է Անտաղանդ

Չխորանալով հաղորդման ֆորմատի, հայկական տեսակի եվ հատկապես ժյուրիի անդամների վրա .. փորձեմ ձեզ ներկայացնել մեկ հատված ոչ հայկական տարբերակից. Գնահատեք ինքներդ ժողովուրդ հլը էստի աշեք ... ըսիգ մեր փնտրվում է Անտաղանդ…

Jojoba6

Առօրյա

Մարդ պտի սենց բախտ ունենա

Կա ընդունված մի արտահայտություն՝ «Հետիոտնը լինում է կամ արագ, կամ մեռած» Դե, իսկ այս մեկի մասին - ասել, որ բախտավոր է, նշանակում է ոչինչ չասել Ինչպես հայտնում եմ տեղեկատվական գործակալությունները. Պերմի #67 երթուղու…

Jojoba

Առօրյա

Մոնիկան՝ քաղաքականության զոհ

«Մանկական Եվրատեսիլ 2008» մրցույթում Մոնիկա Մանուչարովան զբաղեցրել է ութերորդ տեղը: Մոնիկա Մանուչարովան լավ է հանդես եկել՝ Կիպրոս կղզում գտնվող Լիմասոլ քաղաքի Սպորտի պալատի բեմում կատարելով «Իմ երգի հնչյունները»…

Ազիան3