Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Հայկական սպորտի ծաղկումը` երկրումս չոբանյաց

Democrat💬 7 մեկնաբանություն

Մեջբերում ՀՖՖ նախագահ, պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսից:
Մայիսի 11, 2009 թվական, Երեւան
Մեղմ ասած` No comments

«Ինքնասպան կլինեմ, եթե Հրաչ Կապիրելյանի նմանները քայլեն կրունկիս մոտով», -նշեց Ռուբեն Հայրապետյանը եւ չբացառեց, որ Կապրիելյանի գլուխը «կսվաղի ասֆալտի վրա»:
«Ես, ընդառաջելով Հրաչ Կապրիելյանին եւ Արկադի Անդրեասյանին, թույլ եմ տալիս, որ իրենց հաշվին ամեն անգամ արտասահմանից մրցավար հրավիրեն Հայաստան, որը կսպասարկի «Արարատի» մասնակցությամբ խաղերը: Կարող են հրավիրել նաեւ իրենց ծննդավայրերից’ Թուրքիայից եւ Ադրբեջանից»:
image

Democrat՝ «Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…»

Բաժին՝Առօրյա

7մեկնաբանություն

  1. Sedrak

    #1

    Ո՞վ էր ասել՝ զարմանում եմ, որ այլեւս չեմ զարմանում… Դե, մեր բախտն այնքանով է բերել, որ մեր օբյեկտում պրեզիդենտը շուտ-շուտ հաց չի ուտում: Ես նույնիսկ չեմ զարմանա, որ վաղը, ասենք, թերթերում հայտնվի երկու հայտարարություն. 1-ին. Կորել է Հրաչ Կապիրելյանի գլուխը: Համարել անվավեր: 2-րդ. Երեկ Երեւանի քաղաքացիներից մեկը Աբովյան փողոցի ասֆալտի վրա հայտնաբերել է անհայտ մարդու սվաղված գլուխ: Ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ միջոցառումներ՝ գլխի տիրոջը հայտնաբերելու համար:

  2. Դորիան

    #2

    Մեկնաբանությունն ավելի պետքական էր, քան գրառումը, ճիշտն ասած:

  3. Վահե

    #3

    Լևիտանի հաղորդագրություններից. «ՆԵՄԵՑԿԻԵ ՎԱԻՍԿԱ ԶԱՎԱԵՎԱԼԻ ԳՈՌՈԴ ԵՐԵՎԱՆ»

  4. F5-admin

    #4

    Վահե, մուտքդ բարի լինի: Մեկնաբանությունն ավելի պետքական էր, քան գրառումը, ճիշտն ասած: Ակնկալում եմ Ձեր պետքական մեկնաբանությունները…

  5. Marat

    #5

    Մոտ յոթ-ութ տարի առաջ ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատող ծանոթս ասում էր, որ մի երեք-չորս տարի հետո կտեսնեք, թե ինչ լավ ֆուտբոլ ենք ունենալու: Դա այն ժամանակահատվածն էր, երբ մեր պատանեական հավաքականը լավ էր խաղում, հաղթել էր Ֆրանսիային, Ուկրաինային և դուրս եկել Եվրոպայի պատանեական առաջնության եզրափակիչ: Այն ժամանակ այդ հավաքականում էին խաղում Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը, Հայաստանի քաղաքացի դարձած սևամորթ ֆուտբոլիստները: Փաստորեն, ծանոթս բացարձակ անհեռատես ֆուտբոլային գործիչ դուրս եկավ… Հակառակը՝ մեր ֆուտբոլը գնալով տրաքում է… Իսկ ինչ վերաբերվում է մեր առաջնությանն, ապա ասեմ, որ առաջնության մակարդակն էլ է գնալով անկում ապրում՝ չհաշված, որ տեղից էլ մի բան չէր: Եթե անցյալում մեր հավաքականի խաղերին պարտադիր պետք է մարզադաշտում լինեի, հիմա չեմ գնում, ցանկություն չկա: Իհարկե, եթե ֆեդերացիայի նախագահի զբաղեցրած պաշտոնն այդ մարդու համար չէ, դա փաստ է: Բայց որ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարներն էլ չեն մի բան, դա էլ է փաստ: Ճիշտ է, Արկադի Անդրեասյանը մեր նախկինի լավագույն ֆուտբոլիստներից է, բայց… Հովանավորներն էլ կարելի է ասել ոչնչով չեն տարբերվում ՀՖՖ ղեկավարից: Նա գոնե լավ է «Փյունիկի» ֆուտբոլիստների աշխատավարձերը ժամանակին էր տալիս: Սրանք գոնե այդ պարտականությունը չեն կատարում նորմալ: Արարատցիները ամիսներ շարունակ անվճար վազվզում էին խաղադաշտում: Երևի միակ դրական բանը, որ ֆեդերացիայի այս ղեկավարության օրոք արվեց, մանկա-պատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքներն էին: Մեկնաբանությունն ավելի պետքական էր, քան գրառումը, ճիշտն ասած: Դորիան, եթե բան չունես ասելու, ինչու՞ ես գրում:

  6. Ազիան

    #6

    Պետք է հայտնեմ կարծիքս: Եվրոտեսիլում առայսօր հանդես եկած հայ երգիչներից ամենահաջողվածներն են: մշակված ձայն,գեղեցիկ ոկալ, հզոր ձայն,ազգային ոգի: Միակ ստվեր գցող հանգամանքն է երգի սխալ դիրքը :Երգի սահմաններում աղջիկներն իրենց հնարավորությունները չեն կարողանում լրիվ բացահայտել, ինչպես ձկները փոքրիկ ակվարիումի մեջ:Մյուս գործոնը,որ կարող է խնդիր հարուցել քաղաքականությունն է:ՈՒ մեր ապաշնորհ քաղաքականությունը :Հանրապետության դարպասներին արտասահմանի մեր հայրենակիցների նկատմամբ դրամաշորթությունը Հայաստանի նկատմամբ ոչ բարյացկամ իմիջ է ձևավորում,բացասական տրամադրությունները այս առումով շատ են : Ինչևէ, եկեք թողնենք բոլոր բացասական տրամադրություններն ու միասնական լինենք Չնայած այս աամենին խորհուրդ կտայի արտասահմանյան մեր հայրենակիցներին քվեարկել մի քանի հեռախոսներով:Անուշն ու Ինգան արժանի են, Նամանավանդ Ադրբեջանը հույս է փայփայում առաջ անցնել մեզանից:

  7. Ազիան

    #7

    կներեք սխալ տեղ եմ դրել….

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Անցավ նաեւ այս կուլմինացիոն պահը

Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ…

F5-admin2

Առօրյա

Հիմա էլ tert.amը մեռավ

Արդեն բավականաչափ ժամանակ է /այսօր/, ինչ tert.am-ը կոպիտ ասած «թքել է փայտիկին». Հիմա ընդմիադիր ուժերն սկսել են փսփսալ այն մասին, որ Նադյայի մատն է խառն այս գործին, բայց ... բայց ... մակերեսային զննման ընթացքում կարելի…

Jojoba2

Առօրյա

Փնտրվում է աշխատանք, կամ հայկական իրականություն

Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ…

Jojoba10