Անցնել բովանդակությանը
F5-Բլոգ

Շաբաթօրյակ՝ հինգշաբթի օրը

F5-admin💬 3 մեկնաբանություն

Երեկվանից մասիվում ինտենսիվ շաբաթօրյակներ են: Մաքրում են հիմնականում դպրոցականների հաշվին: Երեխեքի ուրախությանն էլ սահման չկա՝ ի՞նչ դաս, ինչ բան… շաբաթօրյակ է: Մաքրում են մեր թաղապետի ընտրված օրվանից կուտակված կեղտը: Դպրոցականների ձեռքերով:

Նայում են ու մտածում՝ այ ախմախներ, մաքրություն եք ուզում, լավ եք անում: Չեք ալարել, եկել-հասել եք մասիվ, բարով եք եկել: Ու էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում: Բռնեք թաղապետարանին մի հատ հավսար-զգաստ արեք, ավելները տվեք ձեռները՝ սկսած թաղապետից վերջացրած թաղապետարանի “քսերոքսի մարդուց”, ու ասեք՝ յալլա, դե հիմա գնացեք ձեր թաղի փողոցները մաքրեք:

Հատկապես, որ մի քանի օրից էլի նույն վիճակն է տիրելու:

F5-admin՝ «F5blog.com : 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!»

Բաժին՝Առօրյա

3մեկնաբանություն

  1. ALIS

    #1

    Դե իհարկե պետք է երեխաները մաքրեն փողոցները, որ մեր չինովնիկները ինչքան հնարավոր է շատ փոշիացնեն բյուջեի փողերը, որովհետև Սան.մաքրման աշխատանքի համար դուրս գրված գումարը ամենահեշտն է մարսվում, դե ամեն օր ով է ստուգում, թե քանի մեքենա դուրս եկավ, ինչքան վառելիք օգտագործեցին, քանի բանվոր աշխատեց.... Այն գումարը , որ բյուջեով նախատեսված է քաղաքի մաքրման համար, բավական է որ մեր քաղաքը լինի մաքուր, ինչպես ցանկացած եվրոպական քաղաք:

  2. Philosopher

    #2

    ւ էդքանից հետո երեխեքին ինչո՞ւ եք դասից կտրում: Եթե նրանք որեւիցե անգամ մտածում են դպրոցների ու դասերի մասին, ապա դա լինում է կա՛մ ընտրությունների ժամանակ, կա՛մ՝ «շաբաթօրյակների»: Զարմանում եմ, մի՞թե չեք զգացել, որ հիմա շեշտը դրված է մարդկանց դեգրադացման վրա: Ինչքան բութ լինի երեխան, ինչքան ոչխար լինի մարդ, այնքան հեշտ է նրան կառավարել: Դուք էլ՝ դաս, հա դաս: Ինչների՞ն է պետք..... 2 ժամ էլ փողոցում լինեն, բավական է: ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆՈՒՄ................ ԱՌԱՋ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ, ԱՌԱՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՐԵՄՆ՝ ԱՌԱՋ. Առաջ Հայաստան......

  3. Marat

    #3

    Հետաքրքիր էր դիտել, թե ինչպես է մի քանի օր առաջ Նոր Նորք մեկնած և շենքերից մեկի բակում իր նազիր-վեզիրներով հայտնված Գագիկ Բեգլարյանը(շա՜տ ժողովրդական մարդ է 😀)ինչպիսի սիրալիրությամբ էր, վարից վեր նայելով, պատասխանում լուսամուտից նայող քաղաքացու հարցերին: «Հիմա ոլ ասֆալտ անենք, պահելու եք՞». ասում էր նա՝ դեմքի իբր մտահոգ ու խիստ «աշխատանքային» արտահայտությամբ:

Մեկնաբանությունները փակ են. սա բլոգի պահոցից պահպանված քննարկում է։

Կարդացեք նաեւ

Առօրյա

Անցավ նաեւ այս կուլմինացիոն պահը

Մեր իսկ թուլությունը եւ անմեղսունակությունը մի կողմի վրա դրած՝ սպասում էինք, թե եվրոպացի քեռիները ի՞նչ գնահատական են տալու մեր ներկա վիճակին: Ով որ տեղյակ չէ, ասեմ, որ անմեղսունակությունը անմեղության հետ որեւէ կապ…

F5-admin2

Առօրյա

Փնտրվում է աշխատանք, կամ հայկական իրականություն

Երեկ երբ գրեցի Castellers de Vilafranca հոդվածը /արդեն ուշ գիշեր էր/ եվ պատրաստվում էի վերջացնել գործերս եվ պարկել քնելու ... երբ հանկարծակի զանգեց հեռախոսը. Չեմ թաքցնի, չնայած նրան, որ ես գիշերային մարդ եմ, բայց միշտ…

Jojoba10

Առօրյա

Փնտրվում է Անտաղանդ

Չխորանալով հաղորդման ֆորմատի, հայկական տեսակի եվ հատկապես ժյուրիի անդամների վրա .. փորձեմ ձեզ ներկայացնել մեկ հատված ոչ հայկական տարբերակից. Գնահատեք ինքներդ ժողովուրդ հլը էստի աշեք ... ըսիգ մեր փնտրվում է Անտաղանդ…

Jojoba6