F5 բլոգ

Մարզաշխարհ

Եվրո-2008

Այս բաժնում մեր Jojoba-ի հարցապնդմամբ եւ sksnak-ի Philosopher-ի համատեղ նախաձեռնությամբ եկեք քննարկենք Եվրո-2008-ի ընթացքը:

Հ.Գ. հարգելի sksnak, դուք արդեն ոչ թե սկսնակ մեկնաբան եք, այլ սկսնակ հեղինակ: Սպասում ենք ձեր հեղինակային գրառումներին: Մանրամասների համար խնդրում ենք այցելել այս էջը:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 93 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ազիան'-ի ավատարը

Գերմանիայից՝ հատուկ f5blog.com-ի համար

Արթուր Աբրահամը Էլվին Այալայի հետ մենամարտում անցկացրեց IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի յոթերորդ մենեմարտը:

Քիչ առաջ միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը պահպանեց իր տիտղոսի ամերիկացի Էլվին Այալայի (Elvin Ayala) հետ մենամարտում: Նախօրեին Քիլում (Գերմանիա) տեղի էր ունեցել մարտի 29-ին կայանալիք մենամարտի մասնակիցների բաց մարզումը:

image«Ես հիանալի մարզավիճակում եմ և պատրաստվում եմ հաղթանակ տանել», - հայտարարել էր պարտություն չկրած Արահամը: Նա տարավ փայլուն և համոզիչ հաղթանակ՝ իրագործելով իր խոստումը:

Այալան իր հերթին ևս համոզմունք էր հայտնել իր հաղթանակի առնչությամբ: «Ես հաղթելու եմ կայանալիք մենամարտում, շատ համառորեն մարզվել եմ և չեմ կարողանում սպասել, թե երբ պետք է ռինգ դուրս գամ: Ես անհամբեր սպասում եմ շաբաթ օրվան», - ասել էր բռնցքամարտիկը:

Արդեն 5-րդ ռաունդում Էլվինը երերաց և նոկաուտի ենթարկվեց, իսկ 12-րդ խաղափուլում՝ տապալվեց: Նոկդաուն: Ամերիկացին այլևս անզոր էր որևէ խոստում ի կատար ածել:

Ընթերցողին հիշեցնենք, Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին: Նա այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում եւ հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում:


Գրառման հեղինակ՝ Ազիան | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ինչպես և նախորդ տարի, հայ ֆուտբոլիստներից «ամենաարժեքավորը» Արտավազդ Քարամյանն է, որին իր ակումբը` Պոլի Տիմիշոարան, այս տարի գնահատել է նախորդի գրեթե կրկնակի չափով` 1,6 միլիոն: Չնչին չափով աճել է երիտասարդ հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքը, որն այժմ ըստ transfermarkt.de կայքի, կազմում է 750 հազար եվրո: Էդգարը այդպես էլ դեռ չի կարողանում հաստատվել «Այաքսի» հիմնական կազմում, և առայժմ կայուն հանդես է գալիս ակումբի երիտասարդական թիմում` պարբերաբար դառնալով գոլեր հեղինակ: «Թանկացել են» նաև դարպասապահ Բերեզովսկին ու կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը: Նրանց համար իրենց ակումբներն ու գործակալները սահմանել են 700 հազարական եվրո արժեք: Տարօրինակորեն ցածր է ներկայացված Շվեդիա տեղափոխված կիսապաշտպան Լևոն Փաչաջյանի տրանսֆերային արժեքը` 75 հազար: Մյուս «թարմ» լեգեոները` Ռոբերտ Արզումանյանը գնահատվել է 325 հազար:

Համեմատության համար բերեմ Հայաստանի հետ տնտեսա-աշխարհագրա-քաղաքական «հավասար» երկրների, ինչպես նաև աշխարհի գավաթի 2010 թվականի նախընտրական ենթախմբում մեր մրցակիցների ֆուտբոլային «արժեքները»:

Հայաստան - 5.050.000
Վրաստան - 34.300.000
Ադրբեջան - 4.200.000
Մոնտենեգրո - 40.000.000 (նորանկախ պետություն)
Մոլդավիա - 8.600.000
Էստոնիա - 5.400.000
Բոսնիա - 41.000.000
Բելգիա - 60.000.000
Թուրքիա - 118.000.000
Իսպանիա - 371.000.000

Հաջողություն ցանկանանք Պոուլսենին ու իր սաներին` ԱԳ 2010 խաղերի ընթացքում, ու հիշենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ նպատակ են դնելու ենթախմբից դուրս գալ: Թե ինչ ուղղությամբ է ուզում մարդը դուրս գալ` թողնեմ բլոգերների երևակայությանը:


Գրառման հեղինակ՝ Phenomen | 9 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Վեյկ ան Զեեի շախմատային սուպերմրցաշարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում 8-ական միավորով հայտնվել են Արոնյանը եւ Կառլսենը: Լրացուցիչ ցուցանիշներով Լեւոնը ճանաչվել է հաղթող:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

imageՀարգելիներս, շատ մեծ տխրությամբ ձեզ պետք է հայտնեմ, որ երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը՝ Յան Պորտերֆիլդը: Կյանքից հեռացավ մի մարդ, որն այդքան նվիրված էր իր գործին, մարդ, որը մեր ֆուտբոլի եւ մեր հավաքականի հաջողության համար նույնիսկ իրա առողջությունը չէր խնայում: Բոլորս էլ տեղյակ ենք այն մասին, որ Յան Պորտերֆիլդի գլխավորած մեր ազգային հավաքականը հասավ լուրջ հաջողությունների, որոնք ոչ այդքան հեռու ապագայում մեծ դեր կխաղային հայ ֆուտբոլի զարգացման մեջ: Ցավակցում եմ բոլոր հայ ֆուտբոլասերներին եւ սպասում՝ ձեր մեկնաբանություններին :

P.S. Վերջին ժամանակներս ինչ-որ շատ են նման տխուր լուրերը...


Գրառման հեղինակ՝ ՎաՎա | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

imageՔիչ առաջ ավարտվեց ֆուտբոլասերների կողմից երկա՜ր սպասված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային դիտարժան հանդիպումը:

Ինչպես զգացվեց խաղի առաջին իսկ րոպեներից, մեր ֆուտբոլիստները փորձում էին իրենց բուռն գրոհներով գրավել հակառակորդի դարպասը, եւ հենց այդ փորձերից մեկն էլ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաջողությամբ՝ 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի գլխով խփած գոլով: Մի խոսքով հանդիպման սկիզբն իմ կարծիքով բավականին խոստումնալից էր: Սակայն խաղի տեմպը միանգամից փոխվեց առաջին խաղակեսի 37-րդ րոպեին մեր դարպասին խփած Քրիստիանո Ռոնալդույի ոտքով խփած գոլից հետո:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ ՎաՎա | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Կարդում ենք Ա1+-ում.

Հայ ֆուտբոլիստները շարունակում են անպարտելի մնալ Երեւանում: Արդեն 6 միջազգային խաղում անընդմեջ մեր հավաքականները եւ ակումբները «Հանրապետական» մարզադաշտում պարտություն չեն կրել: Սա աննախադեպ արդյունք է:

«Փյունիկ» - «Դերի Սիթի» մրցավեճում այս ռեկորդը շարունակվեց: Հայաստանի չեմպիոնը հաղթեց 2:0 հաշվով, իսկ մինչ այս հաջող էին հանդես եկել Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, «Արարատը» եւ «Բանանցը»: Վերջին 6 խաղերում մեր թիմերը դարպասը ընդամենը 1 գնդակ է խփվել, փոխարենը հայ ֆուտբոլիստները 7 անգամ գրավել են մրցակիցների դարպասը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom