imageՔիչ առաջ ավարտվեց ֆուտբոլասերների կողմից երկա՜ր սպասված Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային դիտարժան հանդիպումը:

Ինչպես զգացվեց խաղի առաջին իսկ րոպեներից, մեր ֆուտբոլիստները փորձում էին իրենց բուռն գրոհներով գրավել հակառակորդի դարպասը, եւ հենց այդ փորձերից մեկն էլ ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաջողությամբ՝ 12-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանի գլխով խփած գոլով: Մի խոսքով հանդիպման սկիզբն իմ կարծիքով բավականին խոստումնալից էր: Սակայն խաղի տեմպը միանգամից փոխվեց առաջին խաղակեսի 37-րդ րոպեին մեր դարպասին խփած Քրիստիանո Ռոնալդույի ոտքով խփած գոլից հետո:

2-րդ խաղակեսի սկսվելուն պես, 2 կողմերի ֆուտբոլիստներն էլ սկսեցին իրենց դրսեւորել էլ ավելի ակտիվ, իսկ ակտիվության եւ
շտապողականության արդյունքում էլ ծնվում էին մեր ֆուտբոլիստների վրիպումները: 2-րդ խաղակեսն ընթացավ ավելի բուռն պայրքարի մեջ, սակայն 2 կողմերն էլ այդ խաղակեսում հաջողության չհասան:

Այսպիսով խաղն ավարտվեց 1-1, մեր թիմի հաղթանակով smile

Սպասում եմ Ձեր մեկնաբանություններին

ՎաՎա-ի ստորագրությունը


forward