Վաղը ֆուտբոլային մեծ օր է: Հայաստանի եւ Ռուսաստանի համար:
Անձամբ իմ համար՝ ավելի լարված օր, քան ՄՅ-Բարսա խաղից առաջ, թեեւ ինքս Բարսայի մոլի երկրպագու եմ:
Վաղը դաշտ դուրս չի գա Չավի-Ինյեստա-Մեսսի եռյակը, բայց խոսքը մեր ֆուտբոլի ազգային հավաքակաին մասին է: Եվ խաղն էլ վճռորոշ է՝ ինչպես զուտ մրցակցային, այնպես էլ հոգեբանական առումով:
Մերոնք ապացուցելու բան ունեն: Պետք է հաղթել արագաշարժ եւ տեխնիկապես ուժեղ անհատ-ֆուտբոլիստներից կազմված Ռուսաստանի հավաքականին:
ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Ռուսաստանը 18-երորդն է, մենք՝ 62-երորդը: Միեւնույն է, հաղթել է պետք: Այն էլ՝ մրցակցի դաշտում:
Անկեղծ ասած, նման խաղերում ոչ ոքին եւս մեծ արդյունք է:
Սակայն մեզ հաղթանակ է պետք:
Համբերենք մինչեւ վաղը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
end reclama -->
2 մեկնաբանություն
Marat
04-06-11 • 22:53 PM
13-1: Ափսոս, պարտվեցինք մեր հավաքականից ոչ ուժեղ խաղ ցուցադրող հավաքականի…
Democrat
04-06-11 • 23:38 PM
2Ւրոք… ոչ-ոքի պետք է լիներ առնվազն ուղակի մեր տղաներին շատ խանգարեց ներքին լարվածությունը
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)