F5-Բլոգ

Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:

Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…

Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…
Հուսով եմ, որ հասկանում եք, որ վերնագիրն մի քիչ «ձգված» է. Որպես այդպիսին/գողական աշխարհի օրենքներով/ ես այսօր «գործ տվեցի», բայց դե ... դա այնքան էլ գործ տալ չէր, այլ ինչպես ինձ համոզեց ոստիկանության աշխատակիցն՝ «Հաղորդում» արեցի կամ տվեցի.  Մինչեւ վերջերս ես համոզված էի, որ «հաղորդում տալ - հաղորդման գալ» դրանք եկեղեցական հասկացողություններ են, պարզվեց, որ իրաբավանական լեքսիկոնում նույնպես կա նման արտահայտություն.

Լավ մի խոսքով պատմեմ ամեն ինչ հերթականությամբ.
Սերժ Սարգսյանը Սիրիայում հայտարարել է, որ Հայաստանը պատրաս է զիջել Ղարաբաղյան Հանրապետության Սահմանադրության մեջ որպես պետության անքակտելի մասը կազմող տարածքները, այն է 7 ազատագրված շրջանները` Քելբաջար, Լաչին, Զանգելան, Ջեբրաիլ, Կուբաթլու, Ֆիզուլի և Աղդամ:

Առաջին անգամ Հայկական կողմը բացահայտորեն հաստատեց այն, ինչից ամենաշատը կարելի էր վախենալ ու տարակուսել: Ազատագրված տարածքներին Սերժ Սարգսյանը կոչում է անվտանգության գոտի ու պնդում է, որ դրանք հատուկ ու միտումնավոր կերպով չեն բնակեցվել, որ հետո տրվեն Ադրբեջանին: Հարկ է նշել, որ այս քաղաքական թիմը տարիներ շարունակ շահարկում էր հենց այս Ղարաբաղի հարցը ու սրա միջոցով մնում իշխանության ու աղաղակում` ոչ մի զիջում: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սերժ Սարգսյանը պնդում էր նախագահական ընտրությունների ժամանակ, թե Տեր-Պետրոսյանին երևի 3 տարի է անհրաժեշտ Ղարաբաղը «ծախելու» համար: Փաստորեն, պետք չէ միամիտ լինել` 2-ը լիովին բավական են:
Alik'-ի ավատարը Ինչպես եղավ

Հոգեպես ցնցված ու վիրավորված`,
Սիրտներդ խոցված, թարախակալված,
Ուղեղով շեղված ու խելագարված,
Նախանձի ահեղ բոցով բռնկված`,

,,Հեղափոխության” դաժան մարտիկներ,
,,Իշխանափոխի” դառը ,,խորտիկներ”
Աչքն ամեն ինչի ու բանի չռած`,
Թե քիչ մեղմ լինենք` , քած ու պոռնիկներ…
Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես երբեք տանը փող չեմ պահել. Այս սովորությունը իմ մեջ ձեւավորվեց, երբ առուփախի տարիներին /կամ ինչպես ռուսներն են սիրում ասել «Խելառ 90-ականներին»/ ստիպված եղել ապրել օտար երկրներում. Դա այն տարիներն էին, երբ մի գիշերվա մեջ մարդիկ կարող էին բառացիորեն միլիոնատեր դառնալ. /վերջին խոսքերս իհարկե Ռուսաստանի եվ մասնավորապես Մոսկվայի մասին է /

Հիշեցնեմ, որ այդ ժամանակ մարդկանց առնվազն 30 տոկոսը կամ ինչ որ մի բան էին վաճառում, կամ գիտեին մեկին, որ վաճառում է կամ ունի ապրանք. Իսկ քանի որ ուսանողությունը ամեն ժամանկներում միշտ եղել է հասարակության ամենաճկուն խավն, ապա ես անձամբ չէի ճանաչում մեկին, ով չէր զբաղվում Ֆարց-ով /ֆարցովկա/. Հետեւաբար մի պատահական հաջող ծանոթություն /ասենք մի որեւէ նորաբաց սրճարանում/ կարող էր դառնալ առաջին /եվ միգուցե վերջին/ միլիոնի գրավականը.
Alik'-ի ավատարը Ուշացած սեր
ՍԻՐՈՒՑ ՉԽՈՍԵՆՔ

Սիրո մասին մի խոսեք,
Միտքս խռով է լինում,
Սիրուց բան չեմ հասկանում,
Բայց սիրտս է խորովվում…
Alik'-ի ավատարը Բոլորը քեզ

,,Խոսքս” ոչինչ է
,,Երգս”` ,,բայաթի”,
Ծիծաղս լացի է նման
Հառաչս` բառաչի…
**********
Alik'-ի ավատարը Երկու կաթ մեղր

Երկու կաթ մեղր իրար խառնվեն
Հետո ախար ո?նց նրանց բաժանես,
Ոնց էլ բաժանես պիտի շիրոտվես,
Ձեռքերդ իզուր պիտի կեղտոտես…
Առավոտ կանուխ (իհարկե, մեր ժամանակով) հետեւցի ու ականատես եղա Վիկի փայլուն հաղթանակին:

Մարտն ավարտվեց ոչ ժամանակից շուտ ու ձգվեց ամբողջ 12 ռաունդ: Մեր Վիկի առավելությունը զգալի էր, որոշ ռաունդներում՝ ակնհայտ:

Երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին Վիկին:

Շնորհավորանքներս Հայաստանի ու Ավստրալիայի դրոշերի ներքո հաղթած վանաձորցուն:

image
Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը, ըստ panorama.am-ի՝ ասել է. «Լայնաշերտ ազգային ցանցի ստեղծումը սահմանված է «ՀՀ-ում էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգով»: Այն լինելու է հաջորդ սերնդի լայնաշերտ ցանց եւ ներդրվելու է մինչեւ տարեվերջ: Մեր գերնպատակն է յուրաքանչյուր տուն մինչեւ 100 մեգաբիթ հզորությամբ ինտերնետ կապով ապահովելը»:

aravot.am

Ուղղակի հետաքրքիր է վարչության պետ Վաչե Կիրակոսյանը գիտակցում է թե ի՞նչի մասին է խոսքն, եվ ե՞րբ է տարեվերջը.

Էջ 1/2 •  1 2 >

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page