F5-Բլոգ

Ազիան'-ի ավատարը

Ն ա ի ր ա Համբարձումյան
Գրաքննադատ-տեսաբան

image

CREMATORY
Consilium

Պատմություն չի ստեղծվում: Այն հորինում են գերտերությունները՝ ուծացման ճանապարհով տանելով փոքրերին: Ժամանակի տիրույթում իմպերիալիստական հզոր տեղաշարժեր են, որոնք ուղղվում են ու քսան, երեսուն, հիսուն տարի անց ուղղվելու են փոքրերի դեմ: Տարածությունը հաստատուն չէ դեռևս: Վկա՝ Քեսաբի դեպքերը: Բյուրոկրատիայի սպիտակ ուրվականը փռել է թևերը: Զուգադիր տիրույթը ՍՊԻՏԱԿ ՋԱՐԴՆ է: Ղարաբաղյան գորդյան հանգույցն ու Կիևի մասնատումը ըմբռնելի են Խորհրդային Միության փլուզման, փակ հասարակությունից բաց հասարակության մոդելի անցման, սոցռեալիստական ու հետխորհրդային մշակույթների տարբաժանման փաստերով: Բազմաթիվ ներ - ու արտա - քաղաքական, հասարակական, սոցիալ - տնտեսական, գիտակրթական, բարոյահոգեբանական տեղաշարժերը իրականանում են ոչ թե կարգով, այլ հատկապես՝ քաոսով: Արվեստը այս դեպքում դառնում է աքսորավայր հասարակությունից օտարված գրողի համար, ով մերժում է մեռյալներից ժառանգվող աշխարհ - իրականությունը, որի ամեն օրը հասանելի է սոսկ այն գնողներին: Օտարված գրողը չի պատկանում ո՛չ ազգին, ո՛չ առավել ևս կառավարությանը: Եվ սա իրողություն է: Ֆրանսիական սոցիումի նույնօրինակ միջավայրը Պրուստը տեսանելի դարձրեց կառնավալի միջոցով, ուր յուրաքանչյուր դիմակից ժպտում էր մահը: Այս մահը հասկացել ու այս մահին առնչվել են նաև մեր նախնիները, մեր նախնիների նախնիները ու նրանցից առաջ էլ, ու այժմ ճիշտ ժամանակն է՝ տեսականացնելու, թեպետ տեսությունը նույնքան անպատեհ է այստեղ, որքան սև ոսկին արևի փոխարեն: Համաձայն եմ, Խոսրովի ու Թեղուտի արգելոցների <գազաններին> օտար են բարոյականության սահմանները, սակայն նրանք նույնպես վախենում են մահից, վախենում են մահվան հոտից, որ արտադրվում է նույն անտառների ներսում, որտեղ ապրում են նրանք, քանզի մշտապես հարկատու են արգելոցների <աստվածներին>: Սա առավելապես օրինաչափ պատահականություն է, քան սոսկ պատահականություն, թեպետ դժվար է ասել, թե ժամանակակից անտառ-արգելոցում մահվան ելքով պատահարները օրինաչափության կամ պատահականության ո՞ր սահմանում են: Մարդ-ֆենոմենի ազատագրումը կենսականության ֆիլտրով ու փորձը՝ հաղթահարելու կենդանական սկիզբը (փորձելով ներկայանալ որպես գերմարդ), նույնպես չեն գործում, քանզի սոցիալական հակադիր երկու բևեռները սպանեցին մարդ - ֆենոմենին այնպես, որ նա հրաժարվեց սկզբունքներից ու սկսեց գործել կենդանական սկզբին հլու՝ օգտագործելով սոսկ փոքր մարդու իր խոհամտությունը ու հավակնելով լինելու ըմբռնելի: Կեցության յուրօրինակ կերպ, որում ժամանակը ավերում է ամեն ինչ, ու կեցվածքը մոռացնել է տալիս մահը, քանզի իրական թվացող ամեն արվեստ հնարավոր է դիտարկել նաև ձևականության ու կեցվածքի տեսանկյունից: Այս դեպքում՝ թվացյալ հեռավորությամբ, սակայն հաղթահարվում է արգելոցային մահը, ու կեցվածքը ընդունողը մի սահմանափակ տարածության մեջ զգում է իրեն հավերժության մասնիկ՝ լինելով պատահականություն, զգում է <աստված> լինելով հավելում: Հայտնաբերվում է մարդ - մեքենան, ում քաղաքացիական կերպարը վաղուց չի հետաքրքրում ոչ մեկին՝ նույնիսկ արգելոցի <աստվածներին>, ովքեր զարդարում են նրան դափնիներով՝ թողնելով պատահականության կամ դիպվածի սահմանում: <Աստվածները> տեսանելի են դարձնում առավելապես վերջինիս իրական ողբերգությունը, քան այդ պատկերը ավերող հակամարտությունները՝ ավանդույթին առնչվող ամեն ինչ վաճառելով զարգացող բյուրոկրատական մամլիչին, որի յուրացման համար անհրաժեշտ են նախ և առաջ մարդ - մեքենայի բոլոր հատկանիշները՝ հուզիչ անմեղությունից զվարճալիորեն խոնարհ իրավազուրկի կեցվածքը, քանզի նույն այդ ՙաստվածներին՚ հետաքրքրում է մարդ-դիպվածի կենդանական բնազդը միայն: Զգայական սույն տիպը՝ մարդ-մեքենան, նույնպես գիտակցում է բացարձակ բարոյականության անհնարինությունը՝ անընդմեջ փոխակերպումներով փորձելով հասնել իր երևակայած նիրվանային, քանզի վերջինիս բարոյականությունը վերածվում է սոսկ անկարողության՝ սիրո ու հավերժության մասին թախծելիս: Երևույթ, որ Օսիրիսին, Դիոնիսիոսին ու քրիստոնեական պատմականությանը հարություն տվող կրոնագետները չեն նկատառել: Ի տարբերություն այլ միֆերի՝ դրանք հաստատում են…

Ազիան'-ի ավատարը

կամ ԽՈՏՈՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ

Մայիսի 22-ին Բաքվում մեկնարկում է Եվրատեսիլ 2012 երգի մրցույթը: 2006 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ որոշեց չմասնակցել հեռարձակողների եվրոպական միության միջոցառմանը: Խնդիրն այստեղ այնքան մասնակցելու-չմասնակցելու հարցը չէ, որքան դրա առեղծվածային ոդիսականի,որտեղ հարցերն ավելի գերակշռող էին, քան պատասխաները:Նայեք այս թեմայով մամուլի նյութերի վերնագրերին, խրոնոլոգիային ու անորոշության հերթականությանը:

Ո՞ւմ ենք ուղարկելու Ադրբեջան(«Հրապարակ» թերթ):

Եթե գնում են Բաքու «Եվրատեսիլի» մասնակցելու, ուրեմն որոշել են նաեւ, թե ով է գնալու. Սարգիս Մանուկյան(News.am):
Հայաստանը չի՞ մասնակցի ‘’Եվրատեսիլ 2012’’-ին(mamul.am)

«Հանրայինը» «ԵՎրատեսիլ»-ի համար դեռ որոշում չունի, բայց «Դորիանսն» իր հոլովակը ներկայացնում է ( «Թերթ»թերթ):

Հանրայինը բոյկոտում է Եվրատեսիլը Բայց` երգիչների անունից(«Հայաստանի զրուցակից» ):

Դավիթ Ամալյան. ««Եվրատեսիլը» բոյկոտելը թուլություն է»(Medialab. am):

“Հանրայինը” եթեր կտա՞ “Եվրատեսիլ-2012″-ը(«Հենարան» մամուլի ակումբ)

Իրականում ի՞նչ է կատարվում («Բնաբան»):

Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում եւ պարզություն է, եւ անորոշություն:

Պարզ է մի բան. դիմություն-ընդդիմություն հակամարտությունը ձեւափոխվել եւ մտել է փոխադարձ ռեւերանսների փուլ: Նվազել է անհանդուրժողականությունը, կամ էլ մարդիկ սկսել են զսպել իրենց ներքին ատելությունը: Իսկ ԶԼՄ-ները հլու-հնազանդ կերպով սկսել են կրկնօրինակել իշխանական մոտեցումները՝ Լեւոնն այլեւս հրեական դրոշի հետ չի ասոցիացվում, կցկտուր, սակայն որոշակի տեղեկատվություն են տալիս միտինգների եւ երթերի մասին: Ընդդիմադիրների շեշտադրումներն են փոխվել:

Ի՞նչ է սա՝ հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր կծիկի առաջացում:

image

Չգիտեմ ով է ասել, որ հեռուստաեթերը հասարակության պատկերն է: Եթե այդպես է, ուրեմն… ողբամ մեզ…

Մի քանի շաբաթ առաջ գործով հանդիպել էի Արմենիա-TV-ի հաղորդումներից մեկի տնօրենին: Հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք մեկը-մեկից անկապ, անճաշակ ու անմակարդակ հաղորդումներով եթերը փչացնում: Դե, ինձ ընկեր տղա է, կարող էի ինձ թույլ տալ նման կերպ արտահայտվել: Սակայն իմ հարցն այնքան ընկերոջս չընճկեց, որքան նրա պատասխանն ինձ. պարզվեց, որ ամենաանմակարդակ հաղորդումներն ամենամեծ լսարանն ունեն: Մի հատ շա՜տ անկապ սերիալ կար, նույնիսկ վերնագիրը չեմ հիշում. ցուցադրման ժամանակաշրջանում Արմենիայի թիվ 1 հաղորդումն էր:

Որպեսզի այնպես չստացվի, թե միայն Արմենիայի եթերն է գորշ, շեշտեմ, որ որեւէ հայկական ալիք չունի 0.1%-ոց դաստիարակչական նշանակություն: Ավելի ճիշտ ունի, սակայն հակառակ ուղղությամբ՝ մարդկանց ուղեղը տափակութուններով աղալու կամ 5000-ոց դերասաններից կերտած սերիալների միջոցով: Թերեւս, քաղաքականության մեջ իրեն լրիվ պատվազրկած Հ1-ն է մի քիչ տարբերվում մյուսներից այնքանով, որ նորմերի նշագիծն ավելի բարձր է: Ու մեկ էլ Շանթը: Սա՝ իմ կարծիքով ու այնքանով, որքանով որ հասցնում եմ ալիքները լսել:

Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:

...Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…

image

Զզվում եմ ապաշնորհ ու երկչոտ կարիերիստներից: Ավելի շատ զզվում եմ իբր թե արդարամիտ ու թափանցիկ UN-ականներից, ովքեր կարող են պաշտոնական վերելք ապահովել մեկի համար, ով մինչ այդ «փայլել» է իր հանձնվողականությամբ, անվճռականությամբ եւ իր պաշտոնական առաքելության տապալմամբ: Մարդ, ով իր հայրենի երկրում չդիմացավ իշխանական ճնշումներին, էդ ո՞նց է դիմանալու միջինասիական վարքերին, բարքերին, փողերին ու բռնակալությանը: Լավ, բա գործի ընդունելուց առաջ մի հատ չեն նայել, թե իր երկրում որպես մարդու իրավունքների պաշտպան, նախագահի իրավունքները եւ իր մորթին պաշտպանելուց բացի ուրիշ էլ ինչ է պաշտպանել:

Ո՜նց եմ զզվում անդեմ դեմքերից…

Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին չխոսեմ. բոլորս էլ տեղեկացված ենք այս դեպքի մասին: Սակայն հետաքրքիր է ոստիկանապետի մոտեցումը.

«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ թերթում տպագրվածը դեպքի առթիվ չափազանցված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է Հանրապետության նախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող» ,-«Ա1+»-ին ասաց նա:

Վերնագիրը հնում սիրված երգերից մեկի տողերից էր, որտեղ քնարական հերոսը ափսոսում էր ժամանակի անցնելու համար և որ այդ ընթացքում կյանքը չէր ստացել ու ինքն էլ հիմա ճերմակել և մեղադրում է դրա համար ... բայց ո՞ւմ:

Ժամանակը անցնում է ինքնաբերաբար և բնականաբար լինում են հաճելի ու տհաճ պահեր, իրադարձություններ, որոնք խաթարում կամ էլ խրախուսում են մարդկության զարգացումը:

Ահա, այդպիսի մի պահերից էր 2008 թվականը` Հայաստանի ու հայ ժողովրդի համար: ՀՀ Առաջին Նախագահի գլխավորությամբ այդ հուժկու շարժումը անցավ 2.5 տարի ու այժմ կանգնած է կարևորագույն ընտրության առաջ:

Մի քանի խոսք և Էստաֆետը կհանձնեմ Լրագիր.ամ-ում հրատարկված հոդվածի հեղինակին` Վլադիմիր Հարությունյանին, ում մասին ոչինչ չգիտեմ: Եկավ Տերը` Դմիտրի Անատոլիեվիչը` Ռուսաստանի նախագահը` Հայաստանի ստրկատերը: Կներեք, բայց պիտի ասեմ` եկել է մեզ էլի էն բանից անի.. ուրախացել ենք, ծափեր ենք տալիս ու ձեռքով եք անում… Եթե քաղաքի կենտրոնում եք ապրում կամ դեպի Մոնումենտ գնացող հատվածում, հաստատ նյարդայնացած կլինեք. ոստիկանական սաբոտաժ: Ամբողջ քաղաքը լի է ոստիկաններով ու պարեկայիններով, ովքեր ազատություն են վայելում. «միրգալկաները միացրել ու կայֆ են ստանում»: Ինչ ազատ է ու երջանիկ… Հասարակ քաղաքացին ստիպված է տանել այս ներվատրոփը, այս լարվածությունը ու մի բան էլ ինքը վճարել: Վճարել իր պետականությամբ, իր հոգով ու իր էությամբ: Այո, մենք վաճառվեցինք… Հայը վաճառվեց: Ուզենք, թե ոչ, սա փաստ է, սա իրականություն է: Կգտնվեն շատերը, ովքեր դեռ չեն պատկերացնի պահի լրջությունը, բայց թող կասկած չլինի, այս 3 օրում մենք թաղել ենք Հայոց պետականությունը: Քանի տարի է` լրջանալ չի ստացվում: Կարծես չի էլ ստացվել` 374-ից հետո: ՄԻ անգամ 1988-ին եղավ, բայց 10 տարի հազիվ տևեց ու մինչ օրս անլուրջ է երկիրը. թուլացել ու հաճույք է ստանում: Սրա պտուղները դեռ հետո ենք տեսնելու: Միայն թե սխալվեմ ես ու ինձ պես մտածողները այս հարցում… ավաղ…

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…

Երևան փետ 12, 2008

Բազմաթիվ օրեր ճգնելուց ու գիշերներն անքուն լուսացնելուց հետո Դեմոկրատը հանգել էր այն աշխարհացունց մտքին, որ ոստիկանությունը հասարակության հայելին ա: Չէ: Կներեք:  Նրա հանճարեղ գլխում վաղուց հայտնի ճշմարտությունը` երկար ու տառապալից երկունքից հետո ծնվել էր պարզապես այլ ձևակերպմամբ:

Թող ինձ հեչ էլ չներեն բոլոր հեղինակները, սակայն հենց այս սկիզբն է իմ կարծիքով շատ դիպուկ նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Ֆ5 բլոգից ու վերջացրած ինտերնետի ամենախուլ անկյուններով:

Մեծն Դեմոկրատի մտքի գոհարներից ածանցված տանձային ու տափակ մի միտք:

Հա: Չմոռանամ: Ինքը հենց նենց չէր ճգնել, բնավ: Դեմոկրատիան լավ վճարվում ա դրսից: Վկան` էսօր երկրումս առկա բազամաթիվ հկ-ներ ու ինստիտուտներ, որոնք զբաղված են փողի լվացքով, իսկ դեմոկրատիան մնացել ա փշալարին շատ վաղուց: Կարծեմ 6-րդ դարն էր: Երկիրը` Հունաստանը: Բայց էդ կարևոր չի, բնավ: Կարևորը ամապագոռգոռ խոսքերն են, որով պետք ա ներկայացվեն չարած գործերը:

Այսօր Modus Vivendi-ից (չգիտեմ էլ, թե ինչ կազմակերպություն է) ստացա մի նամակ, որտեղ ներկայացված էր «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի տեսակետը Արցախում պատերազմի հնարավորության մասին: Քանի որ կարճ էր, ընթերցեցի մինչեւ վերջ, ու, չթաքցնեմ, բավարարվեցի պարոն Պապյանի վերլուծությունից: Ու որոշեցի Ձեզ էլ ներկայացնեմ ու լսեմ Ձեր կարծիքը:

Միջազգային իրադարձություններում Հայաստանի կարծիքը դատապարտում կամ հորդորը այսպես ասած հաշվի չեն առնում, քանի որ դրանք բառացի Ռուսաստանի դիրքորոշման պատճեններն են:

Ինչպիսին է Հայաստանի տեսակետը Թուրք-Իսրաելական հակամարտությունում. չեմ խոսի դրա մասին, այլ կհայտնեմ իմ սեփական կարծիքը, որը ձավորում եմ ինքս՝ սեփական մտորումների միջոցով և առանց որևէ կողմնակի ազդեցության:

Ո՞վ է կարող մի քիչ ավելի հասկանալի, ոչ դիվանագիտական ռեւերանսների ու եզրույթ-բարդույթների ասել՝ Վաշինգտոնյան հանդիպումը ինչ-որ արդյունք ունեցա՞վ. թե՞ ոչ: Կառուցողական, էլ չեմ իմանում՝ շինարարական տերմիններից զատ, ի՞նչ նշանակություն ունեցավ այն: Ակնկալում եմ Փիլիսոփայի խոսքը լսել նախ եւ առաջ: Իհարկե, մյուսների կարծիքներին էլ հետաքրքիր կլիներ տեղեկանալ:

Կարծում եմ, տեղյակ եք, որ Ուկրաինայում մոլեգնում է գրիպի վիրուսային հիվանդությունները: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Յուշչենկոն դատախազությանը դիմել էր գործ հարուցել Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժշկի ու իր նախկին գործընկեր, ներկայից վարչապետ Տիմոշենկոյի միտինգի կազմակերպիչներին, որ նման համաճարակի պայմաններում միտինգ են արել Կրեշչատիկում: Նաեւ, տեղյակ եք ըստ երեւույթին, որ համաձայն տարբեր հարցումների, ներկայիս նախագահ Յուշչենկոյի` երկու ամսից Ուկրաինայում մեկնարկող նախագահական ընտություններում հաղթելու հավանականությունը օր-օրի նվազում է, ու արդեն իսկ հասել է աղետալի նվազագույն մակարդակի:

Վերնագիրը պատահական չէ: Մի զարմացեք, այո’, դա ես եմ գրել ու հայտնում եմ իմ մտքերը ընդդիմադիր լակեյների մասին: Զայրացած եմ այնքանով, որքանով որ կզայրանար յուրաքանչյուր քաղաքացի: Անկեղծ ասած` միգուցե խոսքս կրի ցաքուցրիվ ու ոչ համապարփակ իմաստ, այդուհանդերձ, կփորձեմ բացատրել նվաստիս դիրքորոշումը սույն խնդրահարույց կնճիռի վերաբերյալ:

Այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում, բոլոր քաղաքական ուժերը, դե, համենայնդեպս մեծամասնությունը, բացառությամբ ՀԱԿ-ի, ջուր են ծեծում: Բայց դա դեռ ոչինչ: Այս ամսիներին բոլորը իրենց հայտարարություններով իբր վեխեցնում էին և վերջնագրեր էին ներկայացնում Սերժ Սարգսյանին, բայց դա ուղղակի կրկեսային մի փոքրիկ «համար» է ընդամենը ոչ այլ ինչ: Նույն դաշնակցության նման «ընդդիմությունն» էլ, և մի քանի այլ քաղաքական ուժերի հետ միասին, պարբերաբար բացատրում է, թե ինչու դուրս չի գալիս այս իշխանությունների դեմ, կամ ինչու չի դժգոհում նրա վարած արտաքին քաղաքականությունից և պահանջում նախագահի հրաժարականը: Իսկ այդ կրկեսի շարունակությունը եղավ մի 3 օր առաջ՝ դաշնակցական Արմեն Ռոստոմյանի հնչեցրած հայտարարությամբ: Նա ամեն ինչ անում էր բոլորին հիմարացնելու համար, թե իբր չի բացառում Սերջ Սարգսյանի հրաժարականի տարբերակը: 

Հուլիսի 18, 2009, 23:43

Եկեք առաջին հերթին գաղափար կազմենք, թե ինչի մասին ենք խոսելու. իհարկե, խոսելու ենք մի բարդ խնդիր մասին, որը չի լուծվում արդեն գրեթե 15 տարի: Հիմա հետ տանք ժամանակը այնքան, երբ որ Լևոնը հրաժարական տվեց, այսինքն` 1998թ-ը: Հարց, ինչը պատճառ հանդիսացավ նրա հրաժարականին: Այ, հենց այստեղ եղեք շատ ուշադիր: Հիշո՞ւմ եք, կարդացե՞լ եք արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե Խաղաղություն» հոդվածը, եթե այո, ուրեմն ավելի ուշադիր եղեք, և հենց այս հոդվածն է եղել նրա հրաժարականի պատճառը:

Հայկ Խանումյան'-ի ավատարը

Ես իրանագետ չեմ և Իրանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իմ դատողությունները շատ խոցելի են, քանի որ հիմնված են երրորդական-չորրորդական աղբյուրների վրա:

Մի շարք հայ քաղաքագետներ և իրանագետներ, այդ թվում հայտնի իրանագետ Գառնիկ Ասատրյանը քիչ հավանական են համարում իշխանափոխությունն Իրանում: Այնուամենայնիվ, դիմադրությունն այս երկրում մնում է հզոր: Եվ դիմադրությունը ոչ թե Ահմադինեժադի դեմ է, այլ իշխող կրոնապետական ռեժիմի: Ի՞նչ կտա Հայաստանին և հայությանը իսլամական ռեժիմի փոփոխությունը Իրանում և ի՞նչ մարտահրավերների առաջ կարող ենք կանգնել դրա հետևանքով: 

Հայկ Խանումյան'-ի ավատարը

Հայաստանի նորագույն պատմության մեջ /երրորդ հանրապետության շրջան/, երեք անձ հնարավորություն ունեին դառնալու մեր պատմության խոշորագույն դեմքը, դասվելու համաշխարհային առաջնորդների շարքին: Այդ անունները քաջածանոթ են. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Սակայն նրանք նախընտրեցին լինել ապաշնորհ ղեկավարներ, խամաճիկներ մի խումբ օլիգարխների ձեռքին, հակաժողովրդավարներ: Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ ազատվել այս երեքից ու նրանց շուրջ ձևավորված էլիտաներից /այս բառը ես այնքան էլ չեմ սիրում/:

Հայկ Խանումյան'-ի ավատարը

Ժողովրդավարություն (դեմոկրատիա) և ամբողջատիրություն (տոտալիտարիզմ). այս երկու տերմինները բավական հաճախ են հանդիպում մեր առօրյայում` արտաքին խնդիրներ քննարկելիս, թե ներքին քաղաքական իրավիճակի մասին խոսելիս: Դրանք ամեն օր մեր տուն են ներխուժում հեռուստաէկրաններից, մեր ուղեղներ` դասագրքերից, թերթերից, հեղիանակությունների բերանից: Փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները, հատկապես, որ վերջին տարիներին այս հարցը ինձ շատ է մտահոգում: 

Հայկ Խանումյան'-ի ավատարը

«Բաժանիր, որ տիրես» սկզբունքը հայտնի է դպրոց ավարտած յուրաքանչյուրին: Դարեր շարունակ փորձել են թուլացնել հակառակորդներին, բաժանել, նրանց վրա ազդեցություն ունենալու, նրանց տիրելու համար: Այսօր աշխարհում ամենակատաղի ձևով գնում է ազդեցություն տարածելու գործընթաց: Տոտալ ազդեցության են ենթարկվում հասարակությունները, հասրակական կարծիքը ենթարկվում է մանիպուլյացիաների: Խոշորագույն տերությունները ղեկավարող էլիտաները ԶԼՄ-ների, մշակույթի, կրթական համակարգի միջոցով տոտալիտար հսկողություն են սահմանում իրենց և այլ հասարակությունների վրա: Այս ամենի հիմքում ընկած է ինդիվիդուալիզմի գաղափարը: Անհատի արժեքը բացարձականացվում է: Հասարակության հիմքում դրվում է անհատը` իր իրավունքներով, իր պահանջմունքներով: Այսպես կատարվում է հասարակության բաժանումը` նրան տիրելու նպատակով: Ազգ, դավանանք, կրոն, նույնիսկ ընտանիք հասկացությունները արժեզրկվում են, կատաղի պայքար է գնում այս ինստիտուտների դեմ: 

Հայկ Խանումյան'-ի ավատարը

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներքին սպառնալիքների թվում նշված է նաև ուրբանիզացումը:

«Ուրբանիզացումը.Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ»/տես, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն, http://www.mil.am/:

Ուրբանիզացում բառը շատ հեշտությամբ կարելի է փոխարինել երևանիզացիա կամ երևանականացում բառով: ՀՀ բնակչության կեսը ապրում է մայրաքաղաքում կամ երևանամերձ քաղաքներում /Աբովյան, Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ,Արարատ ինչպես նաև այլ փոքր քաղաքներ/, 1/3-ը` Արարատյան դաշտում: Հեռու մնալով Հայաստանի անհամաչափ զարգացման, բնակչության անհամաչափ տեղաբաշխման մեջ սովետական Հայաստանի իշխանություններին քննադատելուց /նամանավանդ, որ նրանցից ոմանք մեր օրերում որոշակի շրջանակների կողմից սրբացվում են/, այնուամենայնիվ հարկավոր է նշել, որ Երևանը Հայաստանի համար դարձել է հրեշ: 

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը




Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page