F5-Բլոգ

LTPԵրեկ, հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ միտինգի ընթացքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այլեւս նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ ստանում նոր կարգավիճակ՝ հանդես գալով որպես 2008-ի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու:

Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին ներկայացավ մոտ 1.5 ժամանանոց ելույթով, որի ընթացքում հանրահավաքի գրեթե 20-25, իսկ հանրահավաքի ավարտին՝ արդեն 30-35 հազար մասնակիցներին հանգամանալից կերպով ներկայացրեց (հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա) Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական-սոցիալական իրավիճակի իր՝ որպես քաղաքագետի, գնահատական-վերլուծությունը, կանգ առնելով հետեւյալ առանցքային կետերի վրա.

26.07
• ո՞րն է ներկայիս իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը
• ինչպիսի՞ հանգուցային օղակների շնորհիվ է ապահովվում այս հանցավոր համակարգի գործունեությունը
• ներկայիս ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը
• ներկայիս ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած բարոյա-հոգեբանական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած իրավական եւ քաղաքական հետեւանքները
• հոկտեմբերի 27-ի խորհուրդը
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը
• առկա իրավիճակից դուրս գալու ելքը

26.07
Մինչեւ պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իրենց խոսքը ժողովրդին ուղղեցին նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրանք հավաստիացրին, որ որպես ՀՀ հաջորդ նախագահ տեսնում են միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մնալու են նրա կողքին մինչեւ վերջ:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստը (աննշան կրճատումներով) կարող եք ընթերցել՝ տեղափոխվելով այս էջը:
Sureyan'-ի ավատարը … 3008 թ.

Գուստավո Եուրոպյանը ընկերների հետ մոտեցավ գիդուհուն, որն աշխուժորեն շարունակում էր պատմությունը:

... Իսկ սա հանրահայտ Սուրբ Հովհաննես եկեղեցին է (մ.թ. 21րդ դարասկիզբ): Հիմնադրվել է ուղիղ 1000 տարի առաջ Մեծն Մուկի կողմից: Նա եկեղեցու կառուցման համար կարգադրել է բերել Գառնու ժայռաքարերը:

- Այ քեզ վայրագություն - մտածեց Գուստավոն:

Բայց գիդուհու միելոֆոնը միացված էր:

- Այն ժամանակ դա այնքան էլ հեշտ չէր, նույնիսկ Մեծն Մկան համար, քանի որ մի խումբ ջահելներ դեմ էին: Բայց նրա ապագան նայելու ունակությունը այստեղ ևս վճռորոշ դեր խացաց. միայն նրա շնորհիվ է, որ մենք այժմ կարող են տեսնել 20րդ դարի Հայաստանյան հրաշալիքներից մեկի` Քարերի սիմֆոնիայի մնացորդները: Եթե նա այս աստվածահաճո գործը չնախաձեռներ, Քարերի սիմֆոնիան կքայքայվեր կոռոզիայից:

- Մեզ ինչի՞ տեղ ա դրել էս քածը, - մտածեց Գուստավոն ու տխրալլուկ հեռացավ զբոսաշրիկների խմբից: Արտաշատում էր ծնվել նրա նախա(38-րդ պորտով)պապը:
USԿոչ անելով նախագահին հավաստելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան ըմբռնում և զգայունություն այն հարցերի շուրջ, որոնք առնչվում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը, որը փաստագրված է Միացյալ Նահանգների արձանագրություններում և վերաբերում է Հայոց ցեղասպանությանը և այլ նպատակներին.

Մաս 1 ՀԱՄԱՌՈՏ ՎԵՐՆԱԳԻՐ

Այս բանաձևը կարող է մեջբերվել որպես «Միացյալ Նահանգների արձանագրությունների հաստատումը Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ»:

Մաս 2 ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐ

Ներկայացուցիչների պալատը եզրակացնում է հետևյալը`

1. Հայոց ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ` պատճառ հանդիսանալով մոտ 2000000 հայերի բռնի տեղահանմանը, որոնցից 1500000 այր, կին և երեխա սպանվեցին, իսկ 500000 փրկված հայեր արտաքսվեցին իրենց տներից, որի արդյունքում ոչնչացվեց հայերի 2500 տարվա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում:
Մեր բլոգի անդամներից մեկը, եթե չեմ սխալվում, հոկտեմբերի 14-ին ամուսնացել է:

Եկեք մաղթենք նրանց երջանկություն եւ լիքը բալիկներ:

hovulik

Լուսանկարում մեր բլոգի նորապսակ ընկերն է՝ հերթական հումորից առաջ (կամ հետո, ո՞վ գիտի): Նկարել եմ Ծաղկաձորում, երկու տարի առաջ:
Շնորհավո՛ր:

P.S. ավելի մանրամասն մեր ընկերոջ մասին՝ տե՛ս http://hovulik.livejournal.com/ կամ http://hovulik.photoblogs.am/
pargev[13:35] 12 Հոկտեմբերի, 2007

Արդարադատության խորհուրդը մի քանի շաբաթ մտածելուց հետո որոշեց բավարարել կարգապահական հանձնաժողովի որոշումը եւ դիմել Ռոբերտ Քոչարյանին՝ դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Արդարադատության խորհրդի որոշումը ուժի մեջ մտավ հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ Կենտրոն Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ կարգապահակյան վարույթ էր հարուցվել եւ, ըստ փաստաբան Հայկ Ալումյանի, բազմաթիվ խախտումներով իրականացրած ոչ թե ուսումնասիրության, այլ ստուգումների արդյունքում հայտնաբերվել էին ՚խիստ աննշան եւ հետեւանք չառաջացնող վրիպումներՙ: Արդարադատության խորհրդի որոշումը խորհուրդը չպարզաբանեց` խոստանալով դա անել մի քանի օր անց:

Այժմ, ինչպես ասում են, որոշումը Ռոբերտ Քոչարյանինն է: Կհերոսացնի՞ վերջնականապես Պարգեւ Օհանյանին՝ զրկելով նրան նորից արդարադատություն իրականացնելու հնարավորությունից՝ դատավոր աշխատելուց, թե՞ մեծահոգություն կդրսեւորի:
Աղբյուր. a1plus.am

Եթե ես լինեի Պարգև Օհանյանի փոխարեն, ինչը ճիշտ է այդքան էլ հեշտ չէ պատկերացնելը, ես անգամ չէի էլ սպասի որևէ վերաբերմունքի Հայաստանի ամենամեծ թշնամու կողմից, այն է `Ռ.Ք.: Ինձ դուր եկավ Պարգևի քաղաքականությամբ զբաղվելու միտումները, քանի որ նրա պես սկզբունքային մարդկանց հիմա կարել ի է միայն մանրադիտակով գտնել: Իսկ նա արդեն ասել է տվել իր մասին: Մենք պետք է մեր ուժերի ներածի չափով վահան դառնանք նրա համար, չգիտեմ միգուցե հանրահավաք անենք ի պաշտպանություն նրա, կամ էլ նրան մղենք դեպի մեծ քաղաքականություն ու հետևորդ դառնանք:

Իսկ եթե ավելի կարճ և ամփոփ ասեմ, ապա մենք պետք է Պարգևին մեր ձեռքից բաց չթողնենք:

Կարծում եմ, որ այս գործում նաև մեծ ներդրում պետք է ունենա Ռոյալ Արմենիայի նախագահը և նրա հարազատները:
aՀենց նոր տեղեկացա, որ ԱՄՆ կոնգրեսականները 27-ն ընդդեմ 21-ի հաստատեցին Հայոց Ցեղասպանությունն ընդունող թիվ 106 բանաձեւը…

Հաճելի լուր ցավալի դեպքերի կապակցությամբ… Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք կարողացան դիմակայել Թուրքիայի ու շիզոֆրենիկ Բուշի կամակորությունները:

Մանրամասն կարդացեք այստեղ (անգլերեն):

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page