![]()
… 3008 թ.
Գուստավո Եուրոպյանը ընկերների հետ մոտեցավ գիդուհուն, որն աշխուժորեն շարունակում էր պատմությունը:
... Իսկ սա հանրահայտ Սուրբ Հովհաննես եկեղեցին է (մ.թ. 21րդ դարասկիզբ): Հիմնադրվել է ուղիղ 1000 տարի առաջ Մեծն Մուկի կողմից: Նա եկեղեցու կառուցման համար կարգադրել է բերել Գառնու ժայռաքարերը:
- Այ քեզ վայրագություն - մտածեց Գուստավոն:
Բայց գիդուհու միելոֆոնը միացված էր:
- Այն ժամանակ դա այնքան էլ հեշտ չէր, նույնիսկ Մեծն Մկան համար, քանի որ մի խումբ ջահելներ դեմ էին: Բայց նրա ապագան նայելու ունակությունը այստեղ ևս վճռորոշ դեր խացաց. միայն նրա շնորհիվ է, որ մենք այժմ կարող են տեսնել 20րդ դարի Հայաստանյան հրաշալիքներից մեկի` Քարերի սիմֆոնիայի մնացորդները: Եթե նա այս աստվածահաճո գործը չնախաձեռներ, Քարերի սիմֆոնիան կքայքայվեր կոռոզիայից:
- Մեզ ինչի՞ տեղ ա դրել էս քածը, - մտածեց Գուստավոն ու տխրալլուկ հեռացավ զբոսաշրիկների խմբից: Արտաշատում էր ծնվել նրա նախա(38-րդ պորտով)պապը:
- Տղա ջան, քեզ խելոք պահի, թե չէ ուղեղդ ֆորմատ անել կտամ,- նրան ի պատասխան մտածեց գիդուհին (նա հավանաբար սերում էր Մուկի ու թուրքի խառնուրդից, այսինքն 100%-ոց մաքուր թուրք էր):
Դեպի Երևան վերադառնալիս Գուստավոն մտածում էր. արա, էս ինչ օրն ա ընկել պատմական հայրենիքս: Էս ինչ ձևի են աղավաղում պատմությունը: Չէ, պիտի Պապուս բլոգերը բացեմ ու հրատարակեմ, որ իմանան ով ով ա:
Երևանում հրապարակով 3 շրջան արեցին: Միացրել էին երգող շատրվանները: Հնչում էր Շառլ Ազնավուր & Սևանցի Թաթուլ դուետը: Երևանի եսիմորամյակի կապակցությամբ թվային արմատակալման տեխնոլոգիայով վերստեղծել էին 1000 տարի առաջվա ձայների թարմությունը: Կոմիտասը ենթապարում էր (պատտանցովկա): Դա ևս վերջերս էր պարզվել, որ 995 տարի առաջ ստեղծված Երևանյան փողոցը կրում է հանրահայտ պատտանցովշիկ Կոմիտասի անունը` արձանի մանրակրկիտ վերլուծությունն էր ցույց տվել:
Մտան կիսաստորգետնյա անցումը: Կիսաստոր մտքեր էին ծագում Գուստավոյի մտքում: Մնում է ծխել, ծխել ու երջանկություն կռել, մտածում էր նա:
- Ներեցեք, իսկ հիմա ղարաբաղցի-հայաստանցի ներքին տարբերակում կա՞ - հարցրեց Գուստավոն նոր գիդուհուն: Էս մեկը լավ տպավորություն էր թողնում նրա վրա: Նրան նույնիսկ մի պահ թվաց (թվա՞ց արդյոք) որ նա պատասխանից առաջ ժպտաց.
- Ո՛չ, այն գրեթե ի սպառ վերացավ մոտ 995 տարի առաջ, երբ ղարաբաղցիները գեղեցիկ տաղավարներով տեղավորվեցին Հանրապետության հրապարակի ստորգետնյա անցումում, բոլոր կարգին Երևանցիները կախվեցին, իսկ դրանք հայաստանցիների ռեպրոդուկտիվ մասի մեծ մասն էին կազմում: Մի մասն էլ գնացին Ռուսաստան, Եվրոպա ու Ամերիկա:
Մի պուճուր մասն էլ Զանգեզուրի լեռներում Նժդեհյան ոճով մինչ օրս գոյատևում է. սպասում են` ե՞րբ է Կարմիր Բանակը գալու, որ ջարդեն: Բայց այնտեղ էլ ռեցեսիվ մուտացիաները այնքան էն շատացել, որ…
Մի խոսքով, դեպի Կապան մեր էքսկուրսիան վաղն է, Ձեզ մանրամասն կպատմեն:
… Իսկ սա Լուժկով-Զախարյան զույգ կիսանդրին է, նրանք խաչասերվեցին այն տարիներին, - շարունակում էր գիդուհին,- այո, նորին գերազանցություն Ռոբերտ Քոչարյանի օրոք է կառուցվել այս ամենը, դրա համար էլ նա պատմությանը հայտնի է Ռոբերտ Կառուցիչ անունով:
- Ես էլ ասի հոր անունը Կառուց ա եղել,- փորձեց կատակել Գուստավոն:
Գիդուհին կիսասիրահարված նայեց Գուստավոյին:
Ընդհանրապես, դա կիսատության հազարամյակ էր:
Աշխարհում ինֆորմացիոն պայթյունից հետո ամեն ինչ կիսատ-պռատվել էր…
վախենալը հիմարություն է
5 մեկնաբանություն
Bloger
20-10-07 • 15:47 PM
1Վատ չէր, զգացվում է “խելառ” գրչի շունչը… Ձե՞ր գործն է:
Նախանձում եմ Ձեր լավատեսությանը. այս դրվագը մեզ սպասվում է արդեն իսկ մի 8-10 տարի հետո, եւ ոչ թե 10 դար անց…
Sureyan
20-10-07 • 17:17 PM
2Այո, շնորհակալություն
2. Ես լավատես եմ, բայց էստեղ ցավալի միտքն այն է, որ չարն էլ է երկար հիշվում, ցավոք աղավաղվելով ու կերպարափոխ լինելով:
3. Չափածոյի մեջ հայտնվեց, կներեք:
Քաղաքացի
21-10-07 • 13:02 PM
3Անկեղծ ասած, դուրս շատ եկավ: Ափոս, որ շանսեր ունի իրականություն դառնալու, բայց…
Պազոլինիի ոճով էր ինձ թվում է… Ի միջի այլոց խորհուրդ եմ տալիս կարդալ Ձոն Պազոլինիին գիրքը (Գագիկ Սարգսյան), ահագին լավ մտքեր են ծնվում այն կարդալիս` անշուշտ վատերի հետ մեկտեղ:
Ձեր գործը առաջարկում եմ ուղարկել մամուլ տպագրության համար: Օրինակ Չորրորդ Իշխանություն` Երազներ քնած և արթմնի բաժնում (եթե ճիշտ եմ հիշում անունը), կամ էլ այլ թերթ: Կարծում եմ շատերը ուրախ կլինեն այն տպագրել:
Լավ, բա հիմա ի՞նչ անենք, որ ձեր գործը իրականություն չդառնա… Առաջարկում եմ՝ սկզբի համար ամսի 26-ին ժամը 17:00 գնալ հանրահավաք - Ազատության հրապարակ: Համոզված եմ, որ այդ օրը շատ բան է կանխորոշվելու…
Հ.Գ. Ձեր ստորագրության հետ էլ անկեղծորեն համաձայն եմ:
Sureyan
21-10-07 • 13:51 PM
4Շնորհակալություն, Քաղաքացի:
Ձոն Պազոլինիի մասին շատ եմ լսել, անպայման կկարդամ:
26-ին կլինեմ:
Իսկապես բռունցքվել է պետք:
Քաղաքացի
22-10-07 • 11:29 AM
5Հատված Չորրորդ Իշխանության ինտերնետային No 857-ից
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ՞
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՐԱԶԸ
Ինքը մի քանի օրով ՀՀ վարչապետի պաշտոնակատար է: Օգտվելով առիթից, որ Սերժը գնացել է Ամերիկա` Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը նախապատրաստելու նպատակով, ինքը մտել է Սերժի կաբինետը, հպարտ-հպարտ քայլում է, ինքն իրեն հայելու մեջ նայում, հիանում, հետո սեղանից մի թուղթ վերցնում, վրան մի տասը անգամ գրում ՙ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան՚ ու հրճվում… Այդ պահին դուռը ծեծում են: Ինքը խուճապահար աջուձախ է նայում` չիմանալով որտեղ թաքցնել ձեռքի թուղթը, ու ի վերջո արագ ծամում է ու կուլ տալիս… Բայց ներս մտնողն ընդամենը քարտուղարուհին է. «Հովիկ Արգամիչ...»: «Ախճի, կսատկե՞ս, որ գոնե մի քանի օր ինձ Ազատիչ ասես՚», ուշքի գալով` դժգոհում է ինքը: Քարտուղարուհին նույնպես շփոթվում է. «Հովիկ Ազատիչ… ձեզ, որպես վարչապետի պաշտոնակատար, հրավիրել են փորձարարական կենսաբանության ինստիտուտ` հանդիպման..»:
Ինքը փորձարարական կենսաբանության ինստիտուտում է: Մոտենում է ամբիոնին: Ուսանողներն ու ասպիրանտները ծափահարում են: Բեմ է բարձրանում ռեկտորը եւ դիմում դահլիճին. «Կենսաբանության վերջին տվյալներով, բնությանը հայտնի կենդանի արարածներից շատերը էքստրեմալ պայմաններում, հատկապես խուճապի ժամանակ, ինքնապաշտպանվելու փոխարեն սկսում են ավելի շատ ուտել: Կարծում ենք` սույն թեզը դեռեւս կարոտ է գործնական հիմնավորման»: Ապա մոտենում է եւ մի մեծ կտոր չանախ պանիր դնում ամբիոնին` ջրի գրաֆինի կողքին: Դահլիճը ծափահարում է:
Այս նախաբանից զայրացած` ինքն արագ-արագ մոտենում է ամբիոնին ու սկսում ելույթը. «Ստոր հերյուրանքնե՛ր են, խուճապ չկա՛ (կծում է մի մեծ կտոր պանիր): Ինչպես բոլոր կենդանի արարածները… ներողություն` ինչպես բոլոր մեծահարուստները, այնպես էլ ես կողմ եմ կայունության: Իրավիճակը կայո՛ւն է (իրար հետեւից չորս անգամ կծում է պանիրը): Իմ հիմքերը… Ներողություն` կոռուպցիայի հիմքերը նախկին իշխանությունների օրո՛ք են դրվել (պանրի կեսն արդեն չկա): Ես նրա թիմում չե՛մ եղել (հա՛մփ): ՀՀԿ-ից առնետավազք չի՛ սկսվել: Եթե նույնիսկ սկսվի` առաջինը մկնավա՛զք է սկսվելու: Էս չհասկացա, պանիրը պրծա՞վ...»:
Արթնանում է կառավարության նիստում` Սերժի դատարկ աթոռի կողքին:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)