F5-Բլոգ

Հարգելիներս,

շնորհավորում եմ բոլորիս նոր` 2009 տարին մուտք գործելու կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ ու լիքը լավ բաներ:

Ետ նայելով այս` անցնող տարվան, թող մեզ Աստված տա իմաստություն, ուժ ու համբերություն` շարունակելու անավարտ գործերը եւ ձեռնարկելու նորերը:

Իմ համար տարին եւ լավ էր, եւ վատ: Վատ էր` կապված ընդհանուր մեր երկրի վատ վիճակից: Վատ էր, քանի որ այս տարի տեսանք այն, ինչին այդպես էլ չէինք հավատում ոչ մեկս, այդ թվում` ես: Կարեւորն այն է, որ տեսնելուց չկուրանանք ու մտքներս էլ չմթագնվի: Մինչեւ սեպտեմբեր ինքս խելքի չէի գալիս ու պարզապես օր էի մթնեցնում: Հետո, ինչպես միշտ, ժամանակը սկսեց բուժել բոլոր վերքերը: Եվ երեկվա արհավիրքը հիմա դարձել է պարզապես վատ հիշողություն:

Տարին ինչ-որ մի տեղ լավ էր, գուցե ոչ այնքան լավ էր, որքան` կայուն: Խոսքս գործնական կյանքիս մասին է: Մեծ թռիչքներ չեղան, սակայն, կորուստներ էլ չեղան: Երեւի լուրջ գործ չունեմ “դրած”, դրա համար էլ կորուստներ էլ չեմ ունեցել: Հարազատներս, ընկերներս կողքիս են, փառք Աստծո, դրանից լավ բան չեմ էլ պատկերացնում:

Մեկ անգամ եւս բոլորիս մաղթում եմ առողջություն, այսինքն` մարմնական, հոգեկան եւ սոցիալական բարվոք տարի ու ապագա:

Սիրով` Ֆ5-ադմին:

new year
imageՈղջույն, հայեր…

Մի քանի ժամ առաջ վերադարձա Կապանից՝ առոք-փառոք, ու Ժոժոբայի ասած ապրանքն էլ՝ ձեռքիս: Չգիտեմ, թե երբ եք վերջին անգամ եղել Սյունիքում (ինքս եղել էի այս գարուն-ամռանը), ուստի եւ մոտս ցանկություն առաջացավ մի քանի բառով ներկայացնել այս տարածաշրջանը՝ տարեմուտին:
Այսօր հանդիպեցի Գալուստ Սահակյանի ամենաթարմ անեկդոտին:

- Ասիական, մուսուլմանական կառույցներ կան, մենք էլ կգնանք` էնտեղ ձեն կհանենք,-հայտարարել է նա` խոսելով ԵԽԽՎ-ի այն հանրաճանաչ որոշման մասին:

Ինչպես Սամվել Բաղդասարյանն է ասում. «Ակա’նջդ կանչի, Մա’յր Հայաստան»…

Փաստորեն կարագախոսը փոխում ենք` «Առաջ Հայաստան` դեպի մահմեդականություն»: Հրաշալի վայր է, որտեղ կարող ենք իսկապես ազգային ինքնադրսեւորում իրականացնել:
Հո իզուր չէր` քիրվայությունը անմահ է…
imageԱյսօր, եւ այս վերջին մի քանի օրը հետեւում էի Ջհանգիրյանի դատավարությանը: Ոչ թե լիարժեքորեն՝ սկզբից մինչեւ վերջ, այլ՝ հատվածավորված, Ա-մեկի տրամադրած տեսահոլովակների միջոցով:

Զարմանալի ընթացք ունի այս դատը: Չեմ խորանում դատական գործընթացի իրավական մանրամասների մեջ: Դե պարզից էլ պարզ է, որ Ջհանգիրյանի ձեռը կրակն են ընկել նրան մեղադրողները եւ դատողները, ինչպես նաեւ վերջիններիս հրահանգ իջեցրած բարձր պաշտոնյաները:

Խոսքս ավելի շատ բուն այսպես կոչված դատավարության բուն ընթացքի մասին է: Տպավորություննս այնպիսին է, որ գրագետ մեղադրյալը խրատներ է տեղում անգրագետ ու իրենց գործից անտեղյակ պետական մեղադրողի ու դատավորի գլխին: Ու սա առաջին, երկրորդ կամ ինչ-որ խաբուսիկ տպավորություն չէ բնավ, գոնե իմ աչքերին: Գագիկը հաթաթա է տալիս ու ներվայնանում իրեն մեղադրողների գլխին: Մի շիլա-շփոթ, մի շոու, էլ դու սուս…
Հայաստանի կրպակներում վաճառքի է դրվել «Որոգայթ» հեռուստասերիալի հերոսներից՝ Գոքորի (Գեղամ Խանդիլյանի) պատկերով տետրակները: Տետրերը վաճառվում են 150 դրամով: «Գոքորի թեմայով» տետրերի մեջ մեծ պահանջարկ ունի հատկապես այս՝ Գոքորի՝ շներով նկարը:

Առավոտի նյութերից:
Քիչ առաջ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքում՝ Քեյփթաունում ավարտվեց աշխարհի գեղեցկուհիների տարեվերջի մրցույթը:

Լավագույնը ճանաչվեց ռուսաստանցի Քսենյա Սուխինան՝ Տյումենից:

image
Քիչ առաջ Շանթով հաղորդում էր նվիրված երկրաշարժի 20 ամյակին: Նպատակ չունեմ պատմել ինչ եվ ինչպես, ընդհամենը ասեմ, որ հաղորդման ընթացքում Ռալֆ Յիրիկյանը մոտ 20 անամահով գյումրեցի ընտանիքների, որոնք բնակվում էին «դոմիկներում» հատկացրեց անհավատական բնակարաններ.

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԳՅՈՒՄՐԵՑԻ 11 ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԱԶԱՆՔԸ Չեմ ուզում ավելի-պակաս բաներ ասել, միայն ... հավելեմ, որ չգիտեմ ինչ նպակակ է նա հետապնդում նման բարերարությամբ զբաղվելով /վերջին 2 ամսվա ընթացքում համարյա թե ամեն աստծո օր նա մի սոցիալական ծրագիր է իրականացնում հայաստանի որեւէ մի շրջանում/, ու նույնիսկ դա կարեոր էլ չի ... բայց մարդում հալալ է.
Вере Путиной стыдно за человека, которого она называет сыном

Вере Путиной стыдно за человека, которого она называет сыном Влиятельная британская газета Daily Telegraph решила исследовать ранние годы жизни российского премьер-министра Владимира Путина.

Журналисты нашли в грузинском селе Метехи, в 20 км от Гори, 82-летнюю Веру Путину. Женщина утверждает, что она – мать второго российского президента.
Ա1-ում կարդում ենք, որ.

Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:

Էջ 1/1 •

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page