F5-Բլոգ

Քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի քաղաքական կայունություն է այս բլոգում տեղի ունեցել, եւ որ ոչ մի հեղինակի տիտղոսին արժանացած մարդ չի ուզում գեթ մի քաղաքական խոսք գրել, իհարկե, բացի Ժոժոբայից, որն ըստ երեւույթին, կամ զբաղված է իր Ֆ6բլոգի կազմավորմամբ, կամ էլ հերթական բոյկոտին է անցել: Նա մեկ-մեկ գոնե հեգնում է Համաժողովրդական Շարժման Առաջնորդին gulp  (երեւի Հ1-ին ցույց տալու համար, լավ է այստեղ աշխատում` որպես սերժական):

Լավ անցնեմ ավելի լուրջ թեմայի: Քանի որ, բոլորը տարված են ֆուտբոլով (չեմ թաքցնում՝ ես եւս), ապա այստեղ կտեղադրեմ միայն «Հետք»-ից հայտնի լրագրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հոդվածը, որը խոստանում է ունենալ շարունակություն:


Ահա` հղումը:
totoԸնկերությունը կատարում է ԵՎՐՈ-2008-ի սահմաններում եւ դրանից դուրս ֆուտբոլային մրցախաղերի երաշխավորված կանխատեսումներ՝ նվազագույն return rate-ով:

Մոտակա խաղերի համար.

Ռուսաստան - Իսպանիա

խաղի ելքի համար՝ 10% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 28.7% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 32,5% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ:

Գերմանիա - ?

խաղի ելքի համար՝ 15% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 32.8% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 40,5% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ-2. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-2:

Հայաստան - Թուրքիա
խաղի ելքի համար՝ 9% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ միայն Սերժ Սարգսյանի ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 14,2% ձեր ապագա եկամտից,
Հայաստանի կողմից գոլ գրանցելու համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության եւ նախագահի կողմից ծափ տալու պայմաններում՝ 20,2% ձեր ապագա եկամտից:

Հ.Գ-3. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-3:

Դիմումներն ընդունվում են այս գրառման սահմաններում: Գումարի փոխանցման եւ տեխնիկական այլ հարցերով խնդրում ենք դիմել Jojoba-ին:
Ազիան'-ի ավատարը Հոլանդիա- Ռուսաստան 1:3
[flash]http://www.youtube.com/v/uAcnL_DqoBs[/flash]
IBF middleweight champion Arthur Abraham (27-0, 22 KOs) impressively knocked out Edison Miranda (30-3, 26 KOs) in round four of a hotly anticipated rematch at a 166lb catch weight on Saturday night at the Hard Rock LIVE Arena in Hollywood, Florida. Early on, Miranda outworked Abraham who mostly covered up. Abraham started to open up in round three landing some clean shots. In round four, however, Abraham explosively dropped Miranda three times and the bout was stopped. Time was 1:13. “I concentrated my right hand and pointed it directly at his chin,” said Abraham about the first knockdown. “I wanted to take care of him with the left,” he commented on the second knockdown. “I wanted to hit him with a right, but he turned his head so I hit him with the left,” he stated in regard to the final knockdown. Anyone up for Abraham-Pavlik?
imageԼեւոն Տեր-Պետրոսյան.

Բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը…

...Իսկ այժմ ես ձեզ խնդրում եմ չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը…

... Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ ԵԽ-ի, ինչու չէ նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասսիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին՝ նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ…

... Պարոն քաղաքապետ, պարոն նախագահ համարվող անձնավորություն, մենք 45 դիմում ենք ներկայացրել վերջին ամիսների ընթացքում, բոլորն էլ մերժվել են: Դուք ո՞ւմ եք մերժել, պարոն քաղաքապետ եւ հաջորդը` դուք ո՞ւմ եք մերժում: Դուք ինձ չեք մերժել, դուք մյուս դիմումատուներին չեք մերժել, դուք մերժել եք 200.000, 300.000, 400.000, 500.000 մարդու: Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել` փակել ժողովրդի բերանը…

... Ավազակախումբը, թաթար-մոնղոլական հանցախումբը կրակ բացեց ժողովրդի վրա: Նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու…

... 5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները…

... Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից…

... Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների……
Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի երկրորդ հարկում հայտնաբերել է 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանի դիակը` գլխի աջ հատվածում հրազենային վնասվածքներով։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ-85 Ս» տեսակի ատրճանակ` փողում 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ և փամփշտակալ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 11 փամփուշտով։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
եվս մի քանի նկար մեր սեփական ֆոտոթղթակցի կողմից /մինչ մեր ադմինը հաղթարարի աբսիտենցիայի սինդրոմը եվ բավարարի Փիլիսոփայի հայցադիմումը առաջին լսումով/

ճիշտն ասած չգիտեմ դնեմ փոքր նկարները /թումբեյլները/, թե միանգամից մեծ նկարները.

Ես անձամբ ԴՍԼ կապի վրա եմ, բայց ախր մարդ կա, որ դայլ ափի վրա է, եվ մինչ բացի բոլոր նկարները, ընդիմությունը մի երեք անգամ միտինգ կանի.

Այնպես որ խնդրում եմ գրեք ձեր կարծիքը
Ամեն տարի հունիսի 3-րդ կիրակի օրը Ռուսաստանը, Բելոռուսը, Ուկրաինաը եվ Հայաստանը նշում եմ Բուժ. Աշխատողների տոնը.

Այս տոնը նշվում է երկար տարիներ՝ Указ Президиума Верховного Совета СССР от 01.10.1980 N3018-Х «О праздничных и памятных днях», в редакции Указа Президиума Верховного Совета СССР от 01.11.1988 N9724-XI հիման վրա.

Թողնենք, այն ամենը ինչ է կատարվել, կամ այժմ կատարվում է այս բնագավառի բարգավաճման, կամ բուժ. աշխատողների կյանքի բարեկեցության ուղղությամբ՝ դա այլ հարց է, եվ նկատառում չունեմ այն ամփոփելու այս թեմայում. Իմ ցանկություն է շնորհավորել բոլոր նրանց, ով ինչ որ կերպ առնչություն ունի այս բնագավառին՝ ինչու չէ նաեվ ինձ.

Մաղթանքները թողնում եմ ձեզ.
Սա էլ իմ կողմից, խաղացեք եվ կիսվեք Ձեր արդյունքներով:







Այս նամակը մեջբերում եմ «Առավոտ» օրաթերթից: Նամակի հեղինակը՝ լրագրող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆը այն վերնագրել է այսպես՝ Սիրուշոյի «չուզողներից» մինչեւ «Հուդամասոններ»: Բնօրինակը ընթերցեք այս էջում:

Ինչքան հասկացաք վերնագրից, խոսքը գնում է նաեւ… մեր բլոգի մասին: Այդ մասերը ինքս ներկայացնում եմ՝ հաստ տառաձեւով (bolded):

sirushoՍիրելի Տաթեւիկ (ինձ թույլ եմ տալիս այսպես դիմել, թեեւ մենք մոտիկ ծանոթներ չենք, բայց ճանաչում եւ հարգում եմ քեզ որպես գործընկերոջ, իր համոզմունքներն ունեցող պրոֆեսիոնալի)։ Այս նամակով կուզենայի իմ կարծիքը կիսել անցած կիրակի՝ հունիսի 1-ին «360 աստիճան» ծրագրով քո ներկայացրած նյութի մասին:

Նախաբանից հետեւում էր, որ նյութը այն մասին է, թե ինչ-որ հայեր ջանքեր են գործադրել, որ Սիրուշոն լավ տեղ չգրավի «Եվրատեսիլում»: Հետաքրքրված սկսեցի լսել՝ ովքե՞ր են նրանք: Ոչ մեկը հրապարակավ նման հայտարարություն չի արել, որեւէ թերթ («ՀՀՇ -ական», թե այլ) այդ մասին չի գրել, եթե գրած լիներ՝ քո ռեպորտաժն անշուշտ դրանք կմեջբերեր: Պարզվում է, ինչ-որ մեկը այդ մասին ասել է ինտերնետ-ֆորումում, թե բլոգում: Ու, դատելով քո մեջբերած հատվածներից, այդ սուբյեկտը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներից է. այն ջահելներից, որոնք աչքի են ընկնում ծայրահեղ ակտիվությամբ (նամակներ է ուղարկում «ամբողջ սփյուռքին»՝ երեք լեզուներով): Ահա, ինչ-որ ջահելներ, ինչ-որ բլոգում բանավիճել են, ու նրանցից ոմանք փորձել են հանդարտեցնել այդ տաքգլխին: Սրանից հետո սկսվում են քո ռեպորտաժի այն մասերը, որոնք հարցեր են հարուցում: Ռեպորտաժը, մեղմ ասած, քննադատում է Տեր-Պետրոսյանի շարժումը եւ անձամբ նախկին նախագահին, այնպիսի տպավորություն ստեղծելով, թե հիշյալ երիտասարդը գործել է վերջիններիս ուղղակի ցուցումով: Ինչը ոչ մի կերպ չէր հետեւում նյութից:

Էջ 1/2 •  1 2 >

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն... Շարունակեք ծանոթանալ Ձեր սահմանադրական իրավունքներին...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page