F5 բլոգ

Հետընտրակայն Հայաստան

Գիտեմ, որ գյուտ չարեցի, բայց այսօր Մարտի մեկն է. Շատերի համար գարնան առաջին օրը, մնացածների համար մեզ քաջ ծանոթ դեմքերի տարեդարձն, մարդկանց մի ստվար մասի համար Գորբաչովի ծննդյան նախօրեն, միգուցե կգտնվեն մարդիկ ում համար այսօր կամ ավելի ճիշտ այսօրվա միտինգը կլինի վերջի սկիզբն եվ այլն.

Անձամբ ինձ համար վաղը /հիմա դեռ գիշեր է, չնայած որ Մարտի 1-ն է արդեն / դա առաջին հերթին իմ հոր եվ ընկուհուս ծննդյան օրն է. Հորս ծնունդն այսօր շնորհավորեցինք /վաղը աշխատանքային օր է, համ էլ մարդը իրավունք ունի մի քանի օր ծնունդ նշելու՝ մի օր երեխաների ու թոռների հետ, հաջորդ օրը աշխատանքի տեղն .../. Ծավոք չկարողացա ընկերուհուս շնորհավորել, քանի որ վերջին անգամ նրա հետ խոսել եմ 6-7 տարի առաջ, եվ այն ժամանակ նա արդեն երկու հասուն երեխա ուներ, մի հատ էլ ամուսին. Այժմ չգիտեմ էլ որ երկրում է, այնպես որ ... :-(


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Մոտ երկու շաբաթից մարտի մեկն է: Նույն այս օրը 2008 թվականին տեղի ունեցավ հայ ժողովրդի կյանքում իր պատմության ընթացքում ամենաողբերգական իրադարձությունը` հայը իր երկրի մայրաքաղաքաում նախճիրի ենթարկեց հային: Այս օրն էր, որ մարդը ցույց տվեց իր ողջ մռայլ էությունը, ողջ գորշությունը համայն մարդկության: Սա նախճիր էր` ուղղված ամենայն արդարությանը, ուղղված մարդկային խղճի նրբությանը, կարծիքի ազատ արտահայտմանը, մտածողության բազմազանությանը եւ, ընդհանրապես, յուրաքանչյուր դրական երեւույթի:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 33 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

image

Հեռագիր թուրքական կառավարությանը. Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Լեւոն Տեր-Պետրոսյան.

Բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը…

...Իսկ այժմ ես ձեզ խնդրում եմ չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը…

... Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ ԵԽ-ի, ինչու չէ նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասսիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին՝ նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ…

... Պարոն քաղաքապետ, պարոն նախագահ համարվող անձնավորություն, մենք 45 դիմում ենք ներկայացրել վերջին ամիսների ընթացքում, բոլորն էլ մերժվել են: Դուք ո՞ւմ եք մերժել, պարոն քաղաքապետ եւ հաջորդը` դուք ո՞ւմ եք մերժում: Դուք ինձ չեք մերժել, դուք մյուս դիմումատուներին չեք մերժել, դուք մերժել եք 200.000, 300.000, 400.000, 500.000 մարդու: Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել` փակել ժողովրդի բերանը…

... Ավազակախումբը, թաթար-մոնղոլական հանցախումբը կրակ բացեց ժողովրդի վրա: Նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու…

... 5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները…

... Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից…

... Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ

Մենք շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցի հիմնական դրույթները։

Մոսկովյան վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց արդյունքները միանգամայն ակնբախ ցույց տվեցին. Տեր-Պետրոսյանն իր առջեւ դրել էր առավել քան կոնկրետ խնդիր. թուլացնել Հայաստանի պետականությունն ու դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Եւ խոսքը վերաբերում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 43 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ապրիլի 9 ին, «քաղաքակիրթ» աշխարհի օրհնությամբ, Հայաստանում հաստատված ավազակապետական վարչախմբի մի պարագլխին փոխարինեց մեկ ուրիշը: Փոխարինեց զանգվածային ընտրակեղծիքների, աննախադեպ բռնությունների, քաղաքական հալածանքների եւ խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված սահմռկեցուցիչ սպանդի միջոցով:

Արեւմուտքը բավարարվեց հայաստանյան իրադարձություններին վերաբերող արտաքուստ խիստ, բայց իրականում դատարկ ու անպատասխանատու հայտարարություններով, կամա թե ակամա նպաստելով հանցագործ իշխանությունների վերարտադրությանը:

Եւրոպական կազմակերպությունները, առաջնորդվելով քաղաքական նկատտառումներով եւ կրկնակի ստանդարտներով, բռնեցին ոչ թե ժողովրդավարության, ազատության եւ իրավական պետության գաղափարներով տոգորված Հայաստանի նոր քաղաքացիական հասարակության, այլ անօրինական վարչախմբի կողմը:

Առերեւույթ կայունության ապահովման շահագրգռությամբ, բայց ծածկաբար Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերը թուլացնելու նպատակով, Արեւմուտքը նախընտրեց մեր երկրում ունենալ խոցելի լեգիտիմությամբ օժտված բռնապետություն, քան ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 20 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Serzh SargsyanՈվ էլ ինչ ասի, ես չեմ կարող հավատալ, որ Սերժ Սարգսյանը կարող է այսքան խոստացված «համակարգային փոփոխություններ անի»: Թեեւ, ըստ իս, դա թեորիապես այնքան էլ դժվար գործ չի՝ նա պարզապես ազատվում է իրեն սատարողներից եւ որոնում-գտնում է նոր դեմքեր: Թե չէ, Մանվել ու մի քանի օլիգարխ բռնելով ոչ մի բանի չի կարող հասնել:

Սակայն, թեորիապես ամեն ինչ հեշտ է թվում: Ախր, այդ մարդիկ, ովքեր «խայտառակել ռեսպուբլիկա», անկախ այն հանգամանքից, թե՝ ուղղակի պատվե՞ր են կատարել, թե՞ պարզապես ցանկացել են լավամարդ դառնալ, կամ էլ՝ «քամակներն են փրկել», կամովի կամ պարտադրված կերպով, հենց իրե՛նք են Սերժ Սարգսյանին դարձրել նախագահ: Եվ, շատ էլ ցանկանա, չի՛ կարողանալու նորանշանակ (նշանակված՝ այդ մարդկանց կողմից) նախագահը նրանց «հախից գալ»:

Պրակտիկորեն, Սերժ Սարգսյանը չի՛ կարողանալու «դարձի գալ» եւ «հստակ վերաբերմունք» ցուցաբերել բոլոր «մտնողների» նկատմամբ (թե ուր մտնողների, կարծում եմ, չարժե բարձրաձայնել. փրկիչ Արտաշեսն ու նորհայաստանցի Արթուրի ականջները կանչեն...): Նա կարող է պարզապես մի քանի ցուցադրական քայլեր անել, բայց՝ ոչ ավելին:

Նրա թիմը ժողովրդից խլել է ամենաթանկ հատկանիշը՝ հավատը, եւ նա առնվազն պետք է վանական դառանա, որպեսզի Տերը կարողանա «ամնիստիա» տալ:

Այնպես որ, իմ խորին համոզմամբ, մենք ընդամենը ներկա ենք լինելու գումարելիների պարզագույն փոփոխության՝ առանց արդյունքի փոփոխման որեւէ հեռանկարի:


Գրառման հեղինակ՝ F5-admin | 15 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom