F5 բլոգ

Հետընտրակայն Հայաստան

Surenyants«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի փոխանցմամբ, շարունակում է մարտի 24-ից հայտարարած հացադուլը: «Իմ պաշտպանյալը կամքով եւ արիությամբ լցված է, եւ իմ բազմաթիվ հորդորները, նաեւ իր ընտանիքի անդամների հորդորները, որ փոխանցել էի իրեն, որեւէ ազդեցություն չգործեցին», - ասաց Արսենյանը` հավելելով, որ Սուրենյանը հայտարարել է, որ շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը` այն համարելով «քաղաքական հետապնդման դրսեւորում»: «Պահանջները նույնն են. որպեսզի իր եւ իր գաղափարակից ընկերների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն, եւ ազատ արձակվեն», - հավելեց փաստաբանը: Փետրվարի 25-ին ձերբակալված Սուրենյանցը մեղադրվում է «պետական իշխանությունը յուրացնելու, բռնություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մեջ»:

Աղբյուր

BozoyanՄարտի 31-ի լուսադեմին Հրազդանի ոստիկանները՝ թվով մոտ 10 հոգի, հարձակվել եւ քանդել են այն վրանը, որի տակ Կոտայքի մարզի Մաքրավան գյուղի բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, «Ալաշկերտՙ» գնդի հրամանատար Գեւորգ Գեւորգյանը եւ Վանատուր թաղամասի բնակիչ, ազատամարտիկ Արշալույս Բոզինյանը ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի հացադուլ են հայտարարել:

Ոստիկանները բաց երկնքի տակ, հորդառատ անձրեւի տակ թողնելով հաշմանդամ հացադուլավոր Արշալույս Բոզինյանին, ոստիկանություն են տարել մյուսին, որն, ի դեպ, նաեւ երկու օր ջրադուլի մեջ էր, նրան սպառնացել են, որ դադարեցնի հացադուլը: Բայց ինչպես տեղեկացրեց Արշալույս Բոզինյանը, իրենք շարունակում են հացադուլը, եւ ինչպես ամեն օր, վաղը նույնպես կլինի հանրահավաք ժամը 14-ին ի պաշտպանություն իրենց պատգամավորի:

Աղբյուր


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

«Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի համար անընդունելի է քաղաքական բանտարկյալներ ունենալը»,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հայտարարեց Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավար Պեր Սյորգենը: Ի դեպ, Ագոյի խմբի ղեկավարն ընդգծեց, որ խումբը իր ստեղծման օրից երբեւէ այսքան մեծ կազմով չի ժամանել Հայաստան. կազմում ընդգրկված են ԵԽ անդամ 9 երկրների պատվիրակների: Պատճառը Հայաստանում հետընտրական եւ մասնավորապես մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով ստեղծված իրավիճակն է

«ԵԽ-ն Հայաստանը դիտում է որպես տարածաշրջանային կարեւոր երկիր, գործընկեր երկիր, եւ այդ իսկ պատճառով մեզ համար հետաքրքրական է այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում եւ մենք կարեւոր ենք համարում քաղաքական ճանապարհով դրա հաղթահարումը եւ երկրի վերադարձը ժողովրդավարական ուղի»,-ասաց Պեր Սյորգենը:

Ամբողջ տեքստը կարդացեք այս էջում


Գրառման հեղինակ՝ Democrat | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Եթե կարդում եք ՀԱՅՔ, ապա ծանոթ կլինեք, իսկ եթե ոչ, ապա կարդացեք սա, եւ դիտեք ներկայացվելիք լուսանկարը: Ասեմ, որ ոչ մի նկատառում չունեմ` հետին միտք, պարզապես հաճելի նկար է, այդպես չէ՞: tongue wink

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին տասը տարիներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական ֆաշիզմ՝ հետեւողականորեն արմատավորվող իր դրսեւորումներով: Հայկական մամուլում եղել են մի քանի հրապարակումներ, որոնցում փաստարկվել են Հանրապետական կուսակցության եւ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարական ընդհանրությունները, բայց այդ հրապարակումները մնացել են անարձագանք:

Մեր իրականության մեջ հասարակությունն առհասարակ չի արձագանքում մամուլի հրապարակումներին: Եթե անգամ փոքրիկ վտանգ կա, որ կարող է արձագանքել, ապա պոտենցիալ այդ արձագանքները օպերատիվ կերպով մարում են հեռուստաեթերի ամենակուլ երախում, որը հեքիաթային մետամորֆոզով ժպտում է ամենքիս Հ1-ի «Հայլուրի» Տաթեւիկ Բաղդասարյանի, հ2-ի «Լրաբերի» Գայանե Փայտյանի կամ նրանց նմանակել փորձող այլոց շուրթերով: Այլ կերպ ասած, գեբելսյան քարոզչությունը պարզապես ծամում-թքում է ցանկացած անհաճո միտք, ցանկացած փաստ եւ հասարակությանը ստիպում է մարսել բացառապես իր ծամած-թքածը:

Սա ֆաշիզմի ցայտուն դրսեւորում է՝ ամեն ինչ հարմարեցնել եւ ծառայեցնել իշխող կուսակցության գաղափարախոսությանը:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

«Եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով»

Ստորև ներկայացնում եմ մի ողբերգական օրինակ, որը կարելի է ինչ որ չափով տեղավորել վերը բերված ասացվածքի ենթատեքսում:

168 ժամ, 03-28-2008, Yerevan

Մարտի 1-ին Ֆրանսիայի դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհ Դավիթ Պետրոսյանի այրին` Լիլիթը, դեռ չհասցրած ամուսնու մահվան շոկից դուրս գալ, ցավը թողած՝ դիմում է զանգվածային լրատվամիջոցներին` հայտարարելով, որ այս օրերի ընթացքում Դավիթի քաղաքական հայացքների եւ մահվան դեպքի հետ կապված տարաբնույթ ինֆորմացիա է լուսաբանվում, որն իրականությանը չի համապատասխանում: Այդ դեպքերին հաջորդող խոսակցություններն ու սուտ տեղեկատվությունը նրա կյանքն իսկական մղձավանջ են դարձրել: Լիլիթը միանշանակ պնդում է, որ Դավիթը երբեք միտինգների չի մասնակցել, քաղաքական ակտիվիստ չի եղել եւ երբեւէ որեւէ քաղաքական ուժի չի համակրել: «Նա լրիվ անմեղ զոհ է եղել, որովհետեւ զուտ պատահականությամբ է հայտնվել դեպքի վայրում»,- վստահեցնում է նա:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի` հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը, ասված է մարտի 28-ին տարածած մի հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերը:

Հայտարարության հեղինակները կարծում են, որ արտակարգ դրության հանելը ձեւական էր եւ իրականում միջազգային հանրության աչքին թոզ փչելու միջոց:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:

Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք: ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:

Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:

Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:

ՊԱՀԱՆՋՈՒ’Մ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

1. «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
2. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
3. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
4. «Կրթության ասպարեզ» ՀԿ
5. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ
6. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
7. «Հույս» ՀԿ
8. «Մենք պլյուս» ՀԿ
9. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
10. «Սկսելա» երիտասարդական շարժում


Գրառման հեղինակ՝ F5-admin | 1 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Աղբյուր. http://zbosanq.blogspot.com/

Ավելի լայն թափով…

Դատելով ճղճիմ ռեժիմի (ի միջի այլոց արդեն ռեժիմ բառն էլ սրանց չի սազում) քայլերից, որոնք “ահուսարսափի” մեջ են ընկնում հրապարակայնորեն թերթ ու գիրք կարդալու գաղափարից անգամ, մանավանդ, որ վերջում պետք է լուսավորվեին իրենց իսկ ծառաների մտքերը, կարելի է պնդել, որ պարզապես զբոսնելը և այդ զբոսնելու ընթացքում որևէ օգտակար և հաճելի զբաղմունքով զբաղվելը բավականին ուժեղ հարված է հասցնում նրանց` ինչքան էլ որ դա անհավատալի է թվում:

Հետևաբար կոչ ենք անում բոլորիդ ամեն օր ժամը 18.00 այցելել Հյուսիսային պողոտա զբոսնելու` միաժամանակ զբաղվելով որևէ հետաքրքիր կամ օգտակար գործով (ընթերցանություն, բանավեճեր, կենդանի երժշտություն, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, և այլն): Ցանկը բաց է. օրենքի շրջանակներում արեք ինչ ուզում եք…

Հաղթելու ենք!


Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom