F5 բլոգ

Նորություններ

Տեղյակ եք, թե մեր երկրին ինչ խորհուրդներ են տալիս: Նոր տեսա Առավոտում

Բոլդացրած մասերն իմ ձեռքի գործն է:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ:

ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի տնտեսական անկումը դեռեւս ամբողջապես չի անդրադարձել Հայաստանի վրա, հետեւապես, մինչեւ իրավիճակի կայունանալը, հնարավոր է տնտեսական վիճակի ավելի վատթարացում: Մ. Ահմեդի ներկայացմամբ, սկսած 2010 թվականից, տնտեսական վիճակը աշխարհում կսկսի կայունանալ. «Չնայած տնտեսական աճ գործնականում չի գրանցվի, սակայն կլինի իրավիճակի կայունացում»: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, սակայն, որ եթե կոնկրետ քայլեր, մասնավորապես՝ կարիքավորների սոցիալական պաշտպանության ուղղությամբ, չձեռնարկվեն, ապա համաշխարհային տնտեսական վիճակն ավելի վատ կլինի, քան հիմա:

Քննարկմանը ներկա Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ չնայած մեր պետության բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է, սակայն 70%-անոց դոլարիզացիայի պայմաններում չեն կարողանում ակտիվորեն վարկավորում իրականացնել: Ըստ Վ. Գաբրիելյանի, շնորհիվ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության, նախորդ տարի ԱՊՀ երկրների շարքում ամենացածր գնաճը եղել է Հայաստանում:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հանրապետականի երբեմնի դեղնակտուց, իսկ այժմ կուսակցության վարկաբեկվածությունը կոծկելու հարցում իրենց ուրույն տեղը գրաված դեմքերը գնալով դառնում են զարմանալի ու անկանխատեսելի:

Ահա, օրինակ, այդ թիմից Էդուարդ Շարմազանովի տեսակետը: 


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Democrat | 10 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարի ապրիլի 2-ի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական։

Թերթ.ամ

Հետաքրքիր է, թե ի՞նչ խորհուրդ է տալու ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը նախագահին:

Երևի ծանրաձողի ճիշտ բարձրացման վերաբերյալ դասեր էլ մտցնեն դպրոցներում, ով որ ուզում է դառնալ քաղաքապետ, թող ծանրաձող բարձրացնի, ու նա կընտրվի (կարելի է նաեւ թիկնապահների օգնությամբ բարձրացնել):


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Philosopher | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Նոր տեղեկացա թերթ.ամ-ից, որ

Մեր հավաստի տեղեկությունների համաձայն` կուսակցության անդամները քննարկել են ստեղծված իրավիճակում ընտրություններին մասնակցելու նպատակահարմարության հարցը: Տվյալ խնդրի վերաբերյալ քվերակություն է անցկացվել, որի արդյունքում կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել առաջիկա ընտրություններին:

Մնում է հարցնել՝ բա էլ ի՞նչ էին քամակ խաղացնում…


Գրառման հեղինակ՝ F5-admin | 4 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Նոր տեսա թերթ.ամ-ի այս նորությունը:

Gmail-ի փոստային ծառայությունում այսուհետ գործելու է Undo Send գործառույթ, որը թույլ է տալիս “հետ կանչել” արդեն ուղարկված նամակը։ Այդ մասին ասված է Gmail-ի պաշտոնական բլոգում։

Undo Send-ը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, օգտատերը շփոթել է հասցեները, չի կցել ֆայլը կամ ուղարկել է սխալ նամակ։ Վերոնշյալ գործառույթը կարելի է ավելցնել փոստի ծառայությունների ցանկում՝ մուտք գործելով Labs բաժին, որտեղ գտնվում են ծառայության լրացուցիչ գործառույթները։

Undo Send միացած գործառույթի դեպքում նամակներն ուղարկվելու են հինգ վայրկյան ուշացումով։ Այդ վայրկյանների ընթացքում օգտատերը կկարողանա չեղյալ համարել նամակը։


Գրառման հեղինակ՝ F5-admin | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Քիչ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի ԿԲ խորհուրդը որոշել է սահմանփակել արտարժույթային շուկայում Կենտրոնական բանկի միջամտությունը` վերադառնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը: Համաձայն ԿԲ գնահատականների, 2009-ի միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակն ակնկալվում է 360-380 դրամ 1 ԱՄն դոլարի դիմաց միջակայքում:

Ասուլիսից անմիջապես հետո Համաշխարհային բանկը հաղորդագրություն տարածեց, որով իր աջակցությունն է հայտնում Հայաստանում լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձին, ինչպես նաև այն անհրաժեշտ միջացառումներին, որոնք կարևոր են լողացող փոխարժեքի ռեժիմին անցումն ապահովելու համար: Փոխարժեքի ճշգրտումը անհրաժեշտ է Հայաստանի մրցունակության բարձրացման և Հայաստանի վրա համաշխարհային տնտեսական դժվարություններից բխող արտաքին ցնցումների ազդեցության մեղմացման համար:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 13 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, ով ներկայացնում է Ավստրալիան, հերթական անգամ ապացուցեց, որ գերթեթև քաշային կարգում իրեն հավասարն առայժմ չկա: Որքան էլ փորձում էր մրցամարտից առաջ Դարչինյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել նրա մրցակից Խորխե Արսեն, շաբաթ երեկոյան Անահայմ քաղաքի Honda Center մարզադահլիճում նա անկարող էր դիմակայել հայ բռնցքամարտիկին:

Թեև մրցամարտը տևեց 11 ռաունդ, ամբողջ ընթացքում ոչ մի կասկած չառաջացավ, որ Վիկը կհաղթի: Ինչպես նշում են վերլուծաբանները, հրաշք էր այն, որ Արսեն կարողացավ ոտքի վրա կանգնել Դարչինյանի ուժգին հարվածների արդյունքում: Դա ապացուցում է, որ Խորխե Արսեն բավական ամուր բռնցքամարտիկ է, սակայն անգամ դա չօգնեց նրան հավասար պայքար մղել Վիկի դեմ: Մրցամարտը կասեցվեց 11-րդ ռաունդում, երբ բժիշկը թույլ չտվեց Արսեին շարունակել մրցամարտն աջ աչքի հատվածում բացվածքի պատճառով:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom