Տեղյակ եք, թե մեր երկրին ինչ խորհուրդներ են տալիս: Նոր տեսա Առավոտում

Բոլդացրած մասերն իմ ձեռքի գործն է:

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ:

ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել է նրանով, որ Ռուսաստանի տնտեսական անկումը դեռեւս ամբողջապես չի անդրադարձել Հայաստանի վրա, հետեւապես, մինչեւ իրավիճակի կայունանալը, հնարավոր է տնտեսական վիճակի ավելի վատթարացում: Մ. Ահմեդի ներկայացմամբ, սկսած 2010 թվականից, տնտեսական վիճակը աշխարհում կսկսի կայունանալ. «Չնայած տնտեսական աճ գործնականում չի գրանցվի, սակայն կլինի իրավիճակի կայունացում»: ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, սակայն, որ եթե կոնկրետ քայլեր, մասնավորապես՝ կարիքավորների սոցիալական պաշտպանության ուղղությամբ, չձեռնարկվեն, ապա համաշխարհային տնտեսական վիճակն ավելի վատ կլինի, քան հիմա:

Քննարկմանը ներկա Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն իր ելույթում նշել է, որ չնայած մեր պետության բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է, սակայն 70%-անոց դոլարիզացիայի պայմաններում չեն կարողանում ակտիվորեն վարկավորում իրականացնել: Ըստ Վ. Գաբրիելյանի, շնորհիվ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության, նախորդ տարի ԱՊՀ երկրների շարքում ամենացածր գնաճը եղել է Հայաստանում:

Մի խոսքով, էլի ֆինանսական ցնցումնե կարող են լինել… Ես այդպես հասկացա այս տողերից:


forward