F5 բլոգ

Թարմ մտքեր եւ կարծիքներ

Ցավում եմ, որ Էմմին չանցավ Եվրատեսիլ-2011-ի եզրափակիչ: Որքան էլ ինձ համոզեն, որ երգեց ոչ այնքան լավ եւ այլն, միեւնույն է, ինքս համոզված եմ, որ Եվրատեսիլի նման մրցույթներում պետք է կամ եվրոպացիներին 100%-ոց համոզող երգ ներկայացնես, կամ էլ ունենաս լավ երկիր՝ լավ հարեւաններով:

Էմմի երգը հայերին լիարժեք չգոհացրեց, ուր մնաց եվրոպացիներին: Հայաստանը Եվրոպայի համար գրեթե նույնն է, ինչ՝ Լաոսը: Իսկ մեզ սիրող հարեւան, փաստորեն չունենք:

image

Հ.Գ. Եվրատեսիլը գնալով դառնում է պարզապես շոու, կրկես, ու վերջում այնտեղ կմնան միայն պորտուգալացի երգիչների նման կլոուններ:


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Նորություններ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Այս չորեքշաբթի «արմագեդոնի» պես մի բան էր կախվել Երեւանի եւ գրեթե Հայաստանի ողջ երկնակամարում: Կարմրավուն փոշի, որը ծածկել էր եւ արեւը, եւ ամպերը: Սարսափեցնող մի տեսարան: Հետո սկսվեց ցեխոտ անձրեւը, ու երբ այն դադարեց, ամեն ինչ պատվեց կեղտով՝ գետնի կանաչը, ծառերը, փողոցենրն ու ավտոմեքենաները, շենքերի պատուհանները… ամեն-ամեն ինչ:

կեղտոտ անձրեւ


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

նարինջ Սա միայն իմ կարծիքը չէ՝ ինչպես բենդերյան ծերուկն էր, այդպես էլ օրանժը դարձել է անտանելի: Այն օրանժը, որը շախով-շուխով մտավ հայաստանյան շուկա, որ մի ամբողջ կես տարի գլուխներս տանում էր իր եվրո-գովազդներով, որ առաջարկում էր ինտերնետ՝ 1 դրամով, ես էլ խաբնվեցի ու սկսեցի օգտվել ինտերնետ-հիմայից: Հիմա նույն այդ օրանժի ինտերնետից մնացել է միայն կեղեւը՝ «կճեպը»:

Ամսեկան վճարում եմ 9000 դրամ, եւ 9 վայրկյան գոնե չեմ ստանում կայուն կապ: Տպավորությունն այնպիսին է, կարծես նախկին տարիների դայլ-ափով օգտվելիս լինեմ, երբ իբր թե կապը կար, բայց ոչ մի էջ չէր լինում բացել: Մեկ էլ տեսար՝ արագանում է: Հազիվ ես փորձում ուրախանալ՝ ու վերջ… կապը դանդաղում-դանդաղում ու դառնում է մի մազից կախված:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Չգիտեմ ով է ասել, որ հեռուստաեթերը հասարակության պատկերն է: Եթե այդպես է, ուրեմն… ողբամ մեզ…

Մի քանի շաբաթ առաջ գործով հանդիպել էի Արմենիա-TV-ի հաղորդումներից մեկի տնօրենին: Հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք մեկը-մեկից անկապ, անճաշակ ու անմակարդակ հաղորդումներով եթերը փչացնում: Դե, ինձ ընկեր տղա է, կարող էի ինձ թույլ տալ նման կերպ արտահայտվել: Սակայն իմ հարցն այնքան ընկերոջս չընճկեց, որքան նրա պատասխանն ինձ. պարզվեց, որ ամենաանմակարդակ հաղորդումներն ամենամեծ լսարանն ունեն: Մի հատ շա՜տ անկապ սերիալ կար, նույնիսկ վերնագիրը չեմ հիշում. ցուցադրման ժամանակաշրջանում Արմենիայի թիվ 1 հաղորդումն էր:

Որպեսզի այնպես չստացվի, թե միայն Արմենիայի եթերն է գորշ, շեշտեմ, որ որեւէ հայկական ալիք չունի 0.1%-ոց դաստիարակչական նշանակություն: Ավելի ճիշտ ունի, սակայն հակառակ ուղղությամբ՝ մարդկանց ուղեղը տափակութուններով աղալու կամ 5000-ոց դերասաններից կերտած սերիալների միջոցով: Թերեւս, քաղաքականության մեջ իրեն լրիվ պատվազրկած Հ1-ն է մի քիչ տարբերվում մյուսներից այնքանով, որ նորմերի նշագիծն ավելի բարձր է: Ու մեկ էլ Շանթը: Սա՝ իմ կարծիքով ու այնքանով, որքանով որ հասցնում եմ ալիքները լսել:


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Վերլուծականներ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:

...Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…

image


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Մտահոգ | Բաժինը՝ Վերլուծականներ | 3 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Ոգեւորված էի սպասում խաղին, որը կոտրվեց առաջին 15 րոպեներից հետո, ու էլի վերականգնվեց խաղավարտից մի 10-15 րոպե առաջ:

Մի պահ նույնիսկ հիմար վիճակի մեջ էինք, երբ ռուսները վրա-վրա անկյունայիններ էին խաղարկում մեր դարպասի մոտ:

Ամեն դեպքում. անկապ խաղ էր, որակից զուրկ: Լավ էր, գոնե 1 միավոր ստացանք:


Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Մարզաշխարհ | 2 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

ԿիլԴիմ-2

ԱԺ-ում Հանրապետական խմբակցության պատգամավորները քվեարկում են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Ձախից քվեարկողը՝ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է:


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Քաղաքական սողուններ | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Դիտեք եւ խնդացեք…


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

15-ից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում դիտել հետեւյալ տեսահոլովակը

Պատկերացումից թույլերին նույնպես


- Կարդալ ամբողջ տեքստը-»

Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Երկուշաբթի Սյունիքի մարզպետ, ՀՀԿ մարզային կազմակերպության նախագահ Սուրիկ Խաչատրյանը մարզպետարանում Կապանի տարածաշրջանի 51 պատանիների եւ աղջիկների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր:

Հարց մարզպետարանը ինչով է տարբերվում ՀՀԿ շտաբից


Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանությունՈւղարկել ընկերոջը

Էջի ձեւավորում

Բաժանորդագրում

RSS 2.0
Add to My Yahoo!
Feedburner
Atom