Հուլ 17

Ազիան'-ի ավատարը

Օրերս Հայաստանում իրականացվեց իր յուրահատկությամբ հատուկ միջազգային երիտասարդական փորձի փոխանակման նախագիծ՝ 6 երկրներից ժամանած երիտասարդների մասնակցությամբ (Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Իսպանիա, Ռուսաստան, Հայաստան)։ Եվրամիության աջակցությամբ և հովանավորչությամբ այս լայնամասշտաբ միջազգային երիտասարդական նախագիծը անց է կացվել «BRIGHT FUTURE» /ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱ/ հոլանդական հ/կ-ի և 5 գործընկերների նախաձեռնությամբ և մեծ արձագանք ստացել հայաստանյան և արտասահմանյան տարբեր լրատվամիջոցների կողմից:
7 երիտասարդ’ վերոնշյալ 6 երկրներից, 7 օր անց են կացրել Հայաստանում՝ Աղվերանի Կրիստալ Ռեզորթ բարձրակարգ և հարմարավետ հյուրանոցային համալիրում, ծանոթացել միմյանց մշակույթներին, ավանդույթներին, միմյանց լեզվական առանձնահատկություններին, տարբեր երկրներում առկա ուսման հնարավորություններին և այլն, ինչպես նաև՝ ներկայացրել իրենց խոհանոցը, երգն ու պարը։ Ծրագրի գլխավոր նպատակն էր մեկ գաղափարի շուրջ համախմբել տարբեր ազգություն ունեցող երիտասարդների (միջմշակութային հաղորդակցություն), ոչ-ֆորմալ (ոչ-ավանդական ուսուցում) շփման պայմաններ ստեղծելով, նպաստել տարբեր ազգերի ծանոթությանը, միջմշակութային շփմանը, ընկերությանն ու հետգա հնարավոր համագործակցությանը։

image


ԸՆԹԵՐՑԵԼ


Հուլ 17

Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հայրն էր մահացել երեւանում, հարկավոր էր զանգել։ երվւաի համարը չունեի, դժվարությամբ ճարեցի զանգեցի։ Ցավոք ոչ ոք չէր վերցնում, ճշտեցի, որ վերջին թիվը 4ի փոխարեն պետք է 7 լիներ:

Զանգեցի։ Ավաղ կրկին զանգը գնում էր, բայց վերցնող չկար (նպատակային զանգում էի երեւանի ժամանակով երեկոյան ժամերին)։ image


ԸՆԹԵՐՑԵԼ


Ապր 01

Ազիան'-ի ավատարը

Նիդերլանդներ  են ժամանել Ճապոնիայի կարատեի ասոցիացիայի  Հայաստանի կարատեի (JKA) ազգային հավաքականի մարզիկները (JKA ARMENIA): Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի օդանավակայանում նրանց   դիմավորել, այնուհետև հյուրանոց են ուղեկցել Մաստրիխտ քաղաքի   «Անի» հայ համայնքի անդամներն ու ատենապետ Լևոն Սարգիսը:

Մեր հավաքականի 4 անդամները ՝   Արթուր Ավետիսյանը, Արթուր Բայրամյանը, Արտյոմ Վանեսյանը և Սահակ Ազատյանը  Ապրիլի 1-ին Սիտարդ քաղաքի «Fitland XL» մարզահարթակում մասնակցելու են  JKA կարատեի Եվրոպայի 2017թվականի գավաթի առաջնությանը: Մասնակցության համար հայտեր են ներկայացրել Եվրոպայի ուժեղագույն 23 երկրների թիմեր: Հայաստանի պատվիրակությունը (ֆեդերացիայի նախագահ Սևակ Հակոբյան, մարզիչ Ռաֆայել Մկրտչյան)լավ արդյունք ունենալու համար վճռական ու մարտական են տրամադրված, մանավանդ, որ այստեղ առկա են լինելու մեր հայրենակիցների  բարոյական աջակցություն ու օժանդակությունը:

image

image


ԸՆԹԵՐՑԵԼ


Մար 25

Ազիան'-ի ավատարը

imageԴեն Բոս քաղաքի Sint Lukas եկեղեցում Մարտի 5-ին տեղի ունեցավ  «ՈՒրարտու»  հոլանդահայ կազմակերպության հիմնադիր վարչության հանդիպումը տեղի հայ համայնքի  անդամների հետ: «ՈՒրարտու»  հայ-նիդերլանդական բարեկամության ընկերությունը  հիմնադրել էր լուսահոգի պրոֆեսոր  Մարտուն Էլբակյանը, ով իր կենդանության վերջին տարիներին  ավելի շատ ուշադրություն էր սևեռել կրթական ծրագրերին:

Վերոհիշյալ հանդիպմանը’ վարչության անդամներն իրենց ելույթներում հավաստեցին, որ աշխատելու են նորովի, ավել են ընդլայնելու գործունեության ոլորտը և իրենցից կախված  ամեն բան անելու են կուռ  ու  միասնական համայնք ձևավորելու համար:
Քաղաքի այս եկեղեցին, որտեղ հավաքվել էին  մոտ 250  մարդ, ծառայելու է Դեն Բոսի հայ համայնքին:
Ի դեպ այն գործելու է որպես  Հայ Առաքելական Եկեղեցի:   Հայ եկեղեցու բացման  ու անդրանիկ պատարագի արարողությունը  տեղի  կունենա մարտի 26ին ժամը 14.00 : Հասցեն.`
Adres kerk: Sint Lukas kerk, Zuiderparkweg 301, 5216 HB `s-Hertogenbosch.

image
imageimage


ԸՆԹԵՐՑԵԼ


Մար 25

Ազիան'-ի ավատարը

Լուսանկարում ՝ Աշկինը (աջից) և իր փաստաբան Պլասմանը մարտի 3-ին դատախազի մեղադրական եզրակացությունից հետո դատական նիստից գլխիկոր հեռանում են:
image
Նիդերլանդների Օվերայսելի մարզի Ալմելոյի դատարանը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» արտահայտության հեղինակ, ադրբեջանցի ազգայնամոլ Աշկինի նկատմամբ ավելի խիստ պատիժ արձակեց, քան պահանջել էր դատախազը:
Մարտի 3-ին դատախազ Խերդինե Դանկերսը պահանջել էր ՝  80 ժամ տևողությամբ հարկադիր աշխատանք և 2 տարի պայմանական ժամկետով երկշաբաթյա պայմանական բանտարկություն:
Դատարանը, սակայն , մարտի 17-ին արձակեց ավելի խիստ վճիռ:  120 ժամ պարտադիր աշխատանքի ներգրավում և մեկ ամսվա պայմանական բանտարկություն,եթե մեղադրյալը 2 տարվա մեջ կրկին սխալ արտահայտություն անի:
Այս կապակցությամբ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ:
Աշկինը որոշել է բողոքարկել վճիռը:
Ստորև «Նիդերլանդական օրագրի» պատրաստած բացառիկ դիտարկումը:


ԸՆԹԵՐՑԵԼ



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org