Ի՞նչ արժե ՀՀ քաղաքացին՝ թանկացումների ֆոնին Հայաստանում վնասազերծվել է կեղծ պլաստիկ քարտերով բանկ
Օգ 27

Սկզբում ուզում էի անտեսել եւ չբարձրաձայնել այս մասին, բայց ախր… շատ խոզ ենք, շա՜տ…

Հաճախ, երբ ծնողական պարտականություններս կատարած չեմ լինում (նկատի ունեմ այդ օրը տուն վերադառնալիս հետս շոկոլադ կամ չիպս չեմ բերում, կամ երեխաներիս այգի, կարուսել տանելու հեչ հավես չի լինում), ապա, որպես ամոքիչ քայլ, երեխաներիս տանում եմ հրապարակ՝ երգող շատրվանների մոտ (փառք աստծո, քթիս տակ է, թե չէ ինչ պտի անեի...)

Համոզված եմ, որ շատերդ գոնե հետաքրքրությունից դրդված մի անգամ գոնե այցելած կլինեք…

Երեկ էլ, հերթական անգամ վերցրի խոխեքին եւ տարա… ափսոս հայրական պարտականություններիս մասին ուշ հիշեցի, եւ երբ տնից դուրս եկանք, արդեն սկսել էր հրավառությունը (սալյուտը):

Չգիտես ինչու, այն սկսել էր բավականին շուտ (դեռ երեկոյան 10-ն էլ չկար), եւ մենք հրապարակ մտանք արդեն վերջին զարկերի հետ միասին (սկսել էր 9:30-9:40 եւ տեւեց ամենաշատը 5-7 րոպե): Ամենազարմանալին այն իրարանցումն էր, որը սկսեց հրավառությունից հետո: Ոստիկանները իրար ոտի կամ մեքենայի տակ ընկնելով փորձում էին ազատել հրապարակը ու մարդկանց համարյա թե զոռով քշում էին մայթեր…

Իմ (եւ հավանաբար նաեւ շատ-շատերի) կարծիքով այնպիսի տպավորությունն էր, որ սպասվում էր ինչ-որ մի անկանխատեսելի բան… Իրականում, ոսիկանությունը չափից ավելի եռանդով էր կատարվում վերեւից ստացած հրամանը…

Մտքովս անցավ 2 բան. կամ ինչ-որ մեկը պետք է գար հրապարակ կամ անցներ մոտերքով, կամ էլ կար վախ, որ Հյուսիսայինում ինչ-որ բան է կատարվում կամ սպասվում…

Վախվորած անցանք դեպի Աբովյան փողոց եւ արդեն փորձում էինք շարժվել դեպի Հյուսիսայինի սկիզբ, երբ նկատեցինք, որ ուղիղ 10-ին շատրվանները սկսեցին երգել ու պարել, իսկ ոստիկանությունն էլ բացեց երթեւեկությունը:

Լավ, անցնենք հոդվածի բուն մեխին… արդյոք տեսե՞լ եք, թե ինչպես է հայոց համայն աշխարհը գալիս հրապարակ՝ երաժշտություն վայելու:

Երեքից մեկը կամ արեւածաղիկը կամ այլ հոտավետ եւ կեղտաշատ հաճույքը ձեռքին: Իմ առաջ նստած են մի խումբ երեխաներ, անմիջապես շատրվանների եզրին եւ եռանդով չրթում են արեւածաղկի սերմեր… Ծնողները կանգնած են նրանց մեջքի կողմից եւ մեծ բավականությամբ հետեվում են իրենց «օտպրիսկներին» (ներեցեք, հայերեն համարժեք բառը չգտա):

Բայց ամենազիլը այն էր, որ երբ երեխաներից մեկը տեղից վեր կացավ, եւ մայրը նկատեց, որ իր երեխայի տակը ամբողջովին արեւածաղիկի «չրթած» կեղեւ է… ապա նա (չեք հավատա), ոտքով սկզբից հավաքեց այն եւ մեկ տուգանային հարվածով ամբողջ այդ աղբակույտը նետեց դեպի լողավազանի ջուրը.

Ասել, որ դա ոչ ոք չնկատեց, նույն է, թե ոչինչ չասել… Կինս փորձեց միջամտել, բայց ես ինքս կանխեցի (մի մեղադրեք ինձ… տվյալ դեպքում դա անիմաստ քայլ կլիներ):

Այն, ինչի մասին ես պատմում եմ, վերածվել է իսկական համաճարակի…

Լավ, դա դեռ ոչինչ, բա որ տարիքով կանայք գալիս նստում եմ ջրի եզրին, կոշիկները հանում դնում իրենց կողքը (միաժամանակ շատ զարմանալով, որ ինչ որ մեկը խնդրում է վերցնել կոշիկները եւ տեղ տալ նստելու)… Բայց սա էլ ոչինչ ...ու ԵՏԵՎԻ ՈՏՔԵՐԸ ՄԵՂՄԻԿ ԻՋԵՑՆՈՒՄ ջուրը

Բա էս անուն-ազգանուն ու հայրանուն ունեցող շնչավորներին ի՞նչ ասես. ախր, եթե երեխա լինի, հլը ինչ որ կերպ կընդդիմանայի… բայց երբ «եքքքա» տարիքը առած կանայք եւ տատիկներ գալիս են ոտքերը դնում ջուրը… Այստեղ արդեն… բերանս պապանձվում է… խոսքեր անգամ չկան:

Երեկ նույնիսկ մի ծանրաքաշ տիկին «ումուդրիլաս» կոշիկներով ոտքերը կախել ջրի մեջ, հլը դա էլ քիչ է… մի հատ էլ ոտքերը այնպես էր շարժում, որ ալիքներ առաջանան եւ իր «պատճենիկները» հռհռան…

Ափսո՜ս, ես լրագրող չեմ, ափսոս այնքան ռիսկ չունեմ, որ գնամ եւ այս «եղջերավորներին» լուսանկարեմ… Իրականում՝ ահավոր է… մնացել է, որ մամաները եւ տատիկները իրենց երեխաների «բնական կարիքները» բոլորի աչքի առաջ կազմակերպեն հենց ավազանի մեջ…

Ամո՛թ է, ամո՛թ…

Սա այն դեպքերից մեկն է, երբ ես իրականում ամաչեցի իմ ազգային պատկանելիության համար:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org