Բոմժի էլիտարն սենց է լինում Once Upon A Time in Fresno կամ My Heart's in the Highlands
Հուն 16

Խնդրում եմ ինձնից չնեղանալ, բայց լուրջ արդեն դժվար է լռելը ... բացում ես ինտերնետը տեսնում ես մի «ջահել» պաստառը ձեռից վազում է դաշտի երկայնքով ու մի մեծ խումբ մարդիկ դրած ... գովում են սրան, ոստիկանության դեմ իրեն դիմավորում եմ ծափերով, ազգի հերոս են կոչում ./այս ամեն թերթերի մեջբերումներից/, խախից հետո դուրս եկողներն էլ հետը սելֆի են անում: Էսքան էլ քիչ է, հլը ինքն էլ դրած «բերանը բաց» հարզաԶՐՈՒՅՑ է տալիս աջ-ու-ձախ ... ու պատմում ինչպես իրա գլխում տենց հզոր իդեա եկավ ու ինչպես նա դա իրականացրեց:

Լավ, արել ես - լավ ես արել, հլը մի կողմ ում համար ես արել եվ խի ... բայց բերանդ բաց խի՞ ես պատմում .. տիպա մեծ բան ես արել , լիքը մլիցա հետեվիցդ վազում էր .. .էհ որ ի՞նչ

Ի՞նչի հասար ... նրան, որ սաղ իմացան որ քո պապան քաղ-բանտարկյալ է՞ ... կամ թե ո՞վ իմացավ ... Ռոնալդոն ... կամ իրա ֆաները

Ախր մեկնումեկը չկա իրա ծնողներ-բարեկամներից, որ իրան բացատրի, որ ռագատկով մլիցա լարելն, կամ պիտարդ պայթեցնելը դա քաղաքական գործընթաց ու ապստամբության փորձ չի: Դա սաղ-սաղ լայթոթ Դոն-կիխոտություն է, որն կարող է միայն բարի ծիծաղ առաջացնել, բայց ոչ ավելին....

Մլիցուն քրֆելն ու քաշքշելն /նույնիսկ եթե վերջինս իրեն վայել չի պահում ձեր կուսակցության միտինգներին/ նույնպես չեմ համարում քաղ. բանտարկյալության նախադրյալ

Կամ թե, հլը մի հատ կանգ առ այ ջահել ու հետ նայիր .. դու չէիր որ աղջկա հետեւն էիր մտել, որ նույն մլիցեն քեզ չխփի ... հետո էլ հեքիաթներ էիր պատմում: Ախր խո մենակ տուֆտելով չի՞

Լավ, ինչ արիք հեր ու տղա - ձեր գործն է ...  էն ջահել ծրագրավորողը խի հելավ ավտոյի վրա ու «քըղ-քըղ» արեց մլիցեքին ... ում համար, որ ի՞նչ: Կամ նման պահերին մարդկանց ներվերը չի տալիս, ու ոմանք ստիպված իրենց հույզերն չեն կարողանում կանոնանավորել… կամ արդեն չգիտեմ ինչ:

-
Մի ամիս առաջ էլ ժողովրդի մի ստվար հատված գովում ու գովաբանում էր մի քյարթուի, ով «լավ լեզու ուներ» ու կարողանում էր մի քանի նախադասություն «հոյակապ շարադրել»: Հա բայց ընդամենը մի քանի նախադասություն - դրանից հետո եթե նկատեիք .. տղան ուղղակի «կախվում էր» .. սկսում էր տուֆտել, կրկնվել կամ թե գողական հումորային մեջբերումներ անել: Ու ինչ՞

Կարդում ես ինտերնետը ու քիչ մնաց ընկնես աթոռիցդ ... Տաքսիստին նախարար, տաքսիստին պրեզիդենտ .. եվ նմանատիպ կոմմենտներ: Հեռուստատեսությունները մեկը մյուսի հետեւից ման են գալիս նրան, որ կանչեն հարցազրույցի: Դառավ «մեր օրերի հերոսը» ... լավ է վեպեր չեն գրում նրա մասին

Սա՞ է ձեր արժեքը, սա՞ էլ ձեր լավը, հերոսը ...

-
Դե ինչ ասեմ ... ուրեմն էդ ձեր հերոսներով էլ ապրեք:

Պ.Ս. Լեվոն պապին իրա քուռակների հետ /Գեղամյան, Ա. Բաղդասարյան, .../ մի բան շատ հոյակապ արին ՝ ջարդեցին ժողովրդի մեջ պայքարելու, հավատալու, ինչ որ բան փոխելու հնարավորությանը ... հիմա ինչ էշի քուռակ սկսում է զռռալ - մարդիկ սկսում եմ հավատալ - աստվածացնել, բայց մեկ է ... էլ այն ինչ եղավ 88-89 թվերին էլ չի լինի ... էլ հավատացող չկա:  Կամ ու՞մ հավատաս, դավաճան առաջնորդներին ... էհ՜




blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org