CREMATORY Consilium Евреи. Почему у евреев невероятно высокий IQ …
Մայ 25

Ազիան'-ի ավատարը

Երբ մի հոդվածին վերնագրել էինք. « Թեև հաղթեց Շվեդիան, բայց հզոր ու լսելի էր Հայաստանի ձայնը» բնավ պատահական չէր:«Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը իր առջև նպատակ էր դրել Հայոց Ցեղասպանության թեման բարձրաձայնելը և խումբը պատվով կատարեց իր առջև դրված առաքելությունը: Մեկ ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, ազգային ժյուրիին բնավ հետաքրքիր չէ, թե ինչ ենթատեքստ ունի այս կամ այն երկրի ներկայացրած երգը և չեն ելնում այդ սկզբունքից, այլ կիրառում են այլ չափորոշիչներ ‘ չի բացառվում քաղաքական , անձնական ու այլ շարժառիթները: Փոխարենը’ պետք է ընդգծել. հեռուստադիտողների միլիարդանոց լսարանը տեղեկացվեց, որ Հայաստանը ներկայացնում է մի երգ, որ վերաբերվում է 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը:
Նիդերլանդների հեռուստամեկնաբանը այդ մասին հատուկ շեշտեց, ավելացնելով, որ «Genealogy» խումբը ձևավորվել է աշխարհի 5 մայրցամաքներում ապրող հայ էմիգրանտներից, որոնց Հայաստանի նախագահը Հայաստանի անձնագրեր է շնորհել…
image

image

Կարծում ենք, որ ցեղասպանության թեման արծարծել են «Եվրատեսիլ 2015»-ը ներկայացնող հեռուստատեսությունների համարյա բոլոր մեկնաբանները:  Եթե աշխարհում ապրող մի քանի հազար մարդ առաջին անգամ տեղեկացվեց դարի Ցեղասպանության մասին, ուրեմն «Genealogy» հաղթել է, ուրեմն կտրվել է չարի արմատը:
Սփյուռքը գիտի որտեղից է հառնել իր Փյունիկ թռչունը , ուստի քվեարկության միջոցով ամեն բան արեց «Genealogy»-ի ձայնը ավելի լսելի դարձնելուն: Այդ պատճառով հեռուստադիտողների քվեարկության արդյունքները գերազանցում են ժյուրիի Հայաստանին տված գնահատականներին:  Բացառություն կազմեց միայն Բելառուսը, որի ժյուրիի միջամտության արդյունքում Հայաստանն ունեցավ ավելի լավ արդյունք’ ստանալով 4 միավոր:
Մնացած բոլոր դեպքերում ժյուրին ազդել է ավելի լավ արդյունք գրանցելու համար:
Այսպես. Ռուսաստանի 10 միավորը ժուրին դարձրել է’ 6, իսկ Ֆրանսիան’ 3: Եթե Բելգիայում հեռուստադիտողի 7 միավորը’ ժյուրիի գնահատմամբ իջեցվել է’ 3, ապա Չեխիայում քվեարկությամբ ձեռք բերված ամենաբարձր 12 միավորից միայն երկուսն է մնացել’ առաջ բերելով չեխահայերի տարակուսանքը: Պակաս դժգոհ չեն նիդերլանդահայերը, ում տված 7 միավորը զրոյացվել է այն պատճառով, որ նիդերլանդների ժյուրին նախավերջին տեղն է վերապահել մեր մասնակիցներին: «Ռեկորդը» սահմանել են Իսրայելում, տեղի համայնքը 3-րդ հաջող արդյունքն է ունեցել, բայց դա բավարար չի եղել անգամ մեկ միավոր շնորհելու մեր պատվիրակներին:
Նորից ուզում ենք անրադառնալ Նիդերլանդների ժյուրիի գործունեությանը: Վերջին տարիներին նրանք ուղղակի ազդում, կոպիտ միջամտում են Հայաստանի արդունքներին: Քաջ գիտակցելով, որ քվեարկության արդյունքներով Հայաստանը միշտ էլ բավարար ձայներ է հավաքում, միտումնաբար Հայաստանի մեր խմբերին ցածր միավորներ են շնորհում’ ստանալու համար իրենց անհրաժեշտ արդյունքը:
Պատկերավոր լինելու համար նշենք, որ միայն Ալբանիայից ենք մեր գնահատականով առաջ անցել, մինչդեռ քվեարկողները այս հարցում լրիվ համամիտ չեն եղել ու որպես լավագույն կատարում Բելգիայի, Իտալիայի, Շվեդիայի ու Ավստրալիայի կողքին նշել են Հայաստանի անունը:

Հարկ ենք համարում ներկայացնել Նիդերլանդների ժյուրիի կազմը և Հայաստանին նրանց ներկայացրած տեղը.

Carolina Dijkhuizen- ծնվ. 1980թ. Կոլումբիայում, երգչուհի է, 24-րդ տեղը Հայաստանին:

Florent Luyckx (ծնվ.1964) Q-group ռադիոկայանի տնօրեն, Հայաստանին’ 26-րդ տեղը:

Maurice Wijnen (ծնվ.1970թ.)-թատերագետ, հեռուստամեկնաբան, Հայաստանին’ 21-րդ տեղը:

Gijs Staverman (ծնվ.1966թ.)-ռադիոհեռուստահաղորդավար, 26-րդ տեղը’ Հայաստանին:

Do (ծնվ.1981թ) երգչուհի, 26-րդ տեղը’ Հայաստանին:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org