Նիդերլանդահայերը դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը» վիրավորական արտահայտության հեղինակը դատարանի առջև
Մայ 08

Ազիան'-ի ավատարը

8 май, 2016 в 16:20

Մայիսի 15-ի կիրակի օրը, Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ» եկեղեցու ծխական խորհուրդը բոլորին հրավիրում են մասնակցելու ֆուտբոլի մրցաշարին, հայկական հուշարձանի բացմանն ու երեկոյան տեղի ունեցող համերգին:

image

Այնպես է ստացվել, որ Մայիսի 15-ին Նիդերլանդների հայաշատ Մաստրիխտ քաղաքում միառժամանակ տեղի են ունենալու մի քանի հետաքրքիր միջոցառումներ, այդ մասին Նիդերլանդական Օրագրին հայտնել է «Անի» հայկական կազմակերպության
ղեկավար,«Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու ատենապետ Լևոն Սարգիսը:
Առաջին միջոցառման մեկնարկը մաստրիխտի Geusselt park մարզադաշտում է, որտեղ առավոտյան ժամը 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլի մրցաշարը: Առաջնությանը մասնակցելու են Եվրոպական երկրներից ժամանած տասնչորս թիմեր: Մինչ խմբերը միմյանց միջև կծավալեն համառ պայքար’ երեկոյան ի հայտ բերելու մարզապայքարի մրցանակակիրներին , տեղի կունենա հայկական կյանքի մեկ այլ հիշարժան ու եզակի իրադարձություն:
Մաստրիխտ քաղաքի բնակիչները առավոտյան 11.30-ին , քաղաքի կենտրոնում, հայազգի Սուրբ Սերվատիուս եկեղեցուն կից՝ ականատեսը կլինեն տեղի «Ս. Կարապետ» եկեղեցու եւ «Անի» Հայ Համայնքի կողմից Մաստրիխտ քաղաքին նվիրված Խաչքար-հուշարձանի բացման արարողությանը:  Տեղի կունենա հուշարձանի օրհնության եւ օծման արարողությունները: Այս միջոցառամանը մասնակցելու են Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպանը, հոգևորական դասի, Լինբուրգի մարզային և Մաստրիխտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր:
Երեկոյան արդեն հայկական համերգային սրահում տեղի կունենա Եվրոպայի Համահայկական Ֆուտպոլային խաղերի մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ հաղթող թիմերին հանձնվելու են մրցանակները:
Երեկոն եզրափակվելու է Վրեժ Սահակյանի հայկական երգերի կատարումներով:

image

image

Եթե չեք ծրագրել ինչ անել մայիսի 15-ի կիրակի օրը, ապա Մաստրիխտի «Անի» հայ համայնքն ու «Սուրբ Կարապետ»
եկեղեցու ծխական խորհուրդը ոչ միայն տեղի ու Լիմբուրգի Մարզում ապրող հայերին է հրավիրում մասնակցել այս միջոցառումներին’

image

նաև երկրի տարբեր մասերում ու հարակից Բելգիայի և Գերմանիայի հայերին է սիրով սպասում: Մաստրիխտում է ապրել ու սրբացվել հայազգի Սերվատիուսը, ում անունով կա եկեղեցի ու այլ տեսարժան վայրեր: Նրա տոնը կաթոլիկ եկեղեցիներում նշվում է մայիսի 13-ին։ Հաստատ արժե լինել Մաստրիխտում, դիտել հայկական հետքն ու ներկայիս հայկական առօրյան, դիտել ֆուտբոլ, ծանոթանալ Սերվատեսի թողած ժառանգությանն ու մասնակից լինել երեկոյան համերգին: Ի դեպ համերգի համար անհրաժեշտ է նախորոք պայմանավորվել և ձեռք բերել տոմս, որի մեջ մտնում է սնունդն ու ըմպելիքը:
Որպեսզի կազմակերպիչներին դյուրին լինի վաղորոք ավարտել բոլոր աշխատանքները և կազմ ու պատրաստ սպասել ձեզ, ցանկալի կլինի նախօրոք ձեռք բերել համերգի տոմսը:
Տեղեկությունների համար զանգահարել «Անի» հայ համայնքի հեռախոսահամարներին .(+31)0611912534.Արմեն ...(+31) 0623118396.Լևոն...(+31)0643988500.Արման..Էլ փոստ ..
image
Բոլորիդ հաճելի օր մայիսի 15-ին Մաստրիխտ քաղաքում:

image

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org