Նիդերլանդների Դեն Բոս քաղաքում հիմնվում է նոր հայկական եկեղեցի
                        
Դեն Բոս քաղաքի Sint Lukas եկեղեցում Մարտի 5-ին տեղի ունեցավ  «ՈՒրարտու»  հոլանդահայ կազմակերպության հիմնադիր վարչության հանդիպումը տեղի հայ համայնքի  անդամների հետ: «ՈՒրարտու»  հայ-նիդերլանդական բարեկամության ընկերությունը  հիմնադրել էր լուսահոգի պրոֆեսոր  Մարտուն Էլբակյանը, ով իր կենդանության վերջին տարիներին  ավելի շատ ուշադրություն էր սևեռել կրթական ծրագրերին: 
 Վերոհիշյալ հանդիպմանը’ վարչության անդամներն իրենց ելույթներում հավաստեցին, որ աշխատելու են նորովի, ավել են ընդլայնելու գործունեության ոլորտը և իրենցից կախված  ամեն բան անելու են կուռ  ու  միասնական համայնք ձևավորելու համար: 
 Քաղաքի այս եկեղեցին, որտեղ հավաքվել էին  մոտ 250  մարդ, ծառայելու է Դեն Բոսի հայ համայնքին: 
 Ի դեպ այն գործելու է որպես  Հայ Առաքելական Եկեղեցի:   Հայ եկեղեցու բացման  ու անդրանիկ պատարագի արարողությունը  տեղի  կունենա մարտի 26ին ժամը 14.00 : Հասցեն.` 
 Adres kerk: Sint Lukas kerk, Zuiderparkweg 301, 5216 HB `s-Hertogenbosch. 
 
 
 
 
 
ԸՆԹԵՐՑԵԼ
 

