Հերթը հասավ «Անուշին» (Nid.Oragir) Մարդու իրավունքների պաշպանի 2013-ի զեկույցը եվ նրա արձագանքները
Հոկ 03

Ազիան'-ի ավատարը

image
Նիդերլանդներում սեպտեմբերի 13-ից 22-ը տեղի է ունեցել «Սովորել ողջ կյանքի համար» կրթական և ուսումնական ամենամյա համապետական փառատոն, որը կազմակերպվել էր երկրի գրադարանների, դպրոցների, ուսումնական կենտրոնների (համալսարանների) և շահագրգիռ այլ հաստատությունների համատեղ ուժերով:ՅՈՒՆԷՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվող ուսումնական անչափ կարևոր այս ծրագրերը խրախուսվում են մի շարք տեղական և եվրոպական կրթական և ինֆորմացիոն կառույցների կողմից: Դրանց թվում են’ Նիդերլանդների կրթության մշտական հանձնաժողովը, Կրթության և ուսման եվրոպական նորարարական ցանցը (EBSN), Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան (EAEA), Կրթության և կադրերի պատրաստման համաեվրոպական ցանցը, Եվրոպական քաղաքացիական հասարակության «Սովորել ողջ կյանքի համար» ուսումնական հարթակը :
Նիդերլանդների կրթության հարցերով զբաղվող հատուկ հանձնաժողովը տարբեր անվանակարգերում փառատոնին առաջադրել էր տարվա լավագույն ՈՒսման վարպետների թեկնածությունները: Հատկանշական է, որ այդ կոչմանը կարող էին արժանանալ նրանք, ովքեր իրենց գործում պրոֆեսիոնալներ ու լավ մասնագետներ լինելուց զատ , ջանք ու եռանդ չեն խնայել ուրիշներին էլ սովորեցնելու, օգնելու առաջացած խնդիրները լուծելուն, խոչընդոտները հաղթահարելուն:Նրանք իրենք էլ նախանձախնդրորեն շարունակում են սովորել ու սովորեցնել կյանքի նորարարություններն ու հմտությունները ‘ այն կյանքի կոչել, հասանելի դարձնելով ամենքին:
ԵՎ ահա բավական ուրախալի էր լուրը Նայմեխեն քաղաքից, որտեղ տեղի է ունեցել հիշյալ միջոցառման բացման պաշտոնական արարողությունը:

Նիդերլանդների Թագավորության 2013 թվականի ներկայացված հինգ լավագույն ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվել է մեր հայրենակիցը ‘ Եվրոմիության երկրներում «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի ներկայացուցիչ՝, դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Փառատոնի 52 էջանոց հուշագրքույկի երկու էջ ներկայացնում է է պրոֆեսոր Էլբակյանի կենսագրության,նրա անցած ուղղու և ներկա աշխատանքային գործունեության ու փորձի մասին:
image
Նիդերլանդների Թագավորությունից Եվրախորհրդարանի պատգամավոր, ծրագրի նախագահ Վիմ վան դը Քամպը պատվավոր կոչումների հավաստագրեր ու ծաղկեփնջեր հանձնեց ՈՒսման վարպետ ճանաչված հինգ ընտրյալներին , այդ թվում Նիդերլանդների Թագավորության «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության ընկերության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանին:
Օրերս Հերթոգենբոս քաղաքի կենտրոնական գրադարանում անցկացված կրթական հարցերին նվիրված միջոցառման ժամանակ Հերթոգենբոսի քաղաքային վարչության անդամ Հաուբ վան Օլդենը նույնպես շնորհավորել և դրվարտանքի խոսքեր է ուղղել Մարտուն Էլբակյանին’ Նիդերլանդների Թագավորության տարվա ՈՒսման վարպետներից մեկը ճանաչվելու համար, նշելով, որ նման երևույթը պատվաբեր է Հերթոգենբոս քաղաքի համար:
ORER.EU
« Նիդերլանդական Օրագիր»

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:



blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org