Նախընտրական զվարճանք Ինչո՞ւ է աղմկում... ժողովրդի թեկնածուն
Փետ 15

Թող ինձ ներեն բոլոր հովիվները, սակայն հենց վերնագրի տողն է իմ կարծիքով շատ դիպում նկարագրում ներկա վիճակը, այն, ինչ տիրում է այժմ Հայաստանում սկսած Երեվանից ու վերջացրած ամենախուլ գյուղերով:

Համաձայն չե՞ք ինձ հետ, որ մենք ապրում ենք մի տարածքում, որտեղ գործում են չոբանությունը, տգիտությունը ու զոռբայությունը:

Ապա մի տեսեք, թե ի՞նչ չոբաններ են ժողովրդի «հոտը» «չո՛շ» անելով ուղեկցում դեպի հրապարակ, որտեղ թարմ խոտի կամ սիլոսի փոխարեն հրամցնում են մեկ այլ չոբանի, կարելի է ասել՝ հանրապետական մասշտաբի չոբանի փիլիսոփայական մեծ արժեք ներկայացնող բառերը: Էն էլ ի՜նչ բառեր.

Դե ուրեմն առաջ Հայաստան, առաջ դեպի բարեկեցիկ Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան:

Ու «հոտի» բոլոր անդամները, ովքեր իրենց կամքից դուրս են եկել այդ հրապարակը (այլապես կստանային մի հատ «բըռռ» ու մի հատ էլ ճիպոտի դաղոց) ոչ թե մտածում են, թե «մթոմ ինչ ասեց, որ հիմա էլ ավարտում է խոսքը «դե ուրմեն»-ով», այլ մոտենում են իրենց հոտի «չոբաններին» բարեվում (մթոմ՝ եկել ենք, բարեւ ձեզ, մեզ ներկա դրեք), հետո մնում-մնում ասում՝ «ես երեխեքը սառան, մեղք են, թողեք, թող գնան տուն» (բայց ճար ունենային, իրենք չէին գա):

Բա սա չոբանի երկիր չի՞:

Ահավորն այն է, որ այս նույն «ներկա ստացող» արու ոչխարը կարող է մտնել տուն ու մի հատ էլ գոռալ իր կնոջ վրա. «ախչի՛, ինչ-որ էրգար խոսեցիր հեռախոսով» կամ էլ բառաչի երեխեքի վրա «արա ասի ձեններդ հլը կդրեք»:

Մեր ոչխարներն ուրիշ են, մեկ-մեկ կարող են խոսել: Խոսել ոչ թե երեխեքի վրա, այլ պարզապես բառեր արտաբերել. «ախպեր, վոոբշեմ չեմ ջոկում, էս մեր երգիրը էս ի՞նչ սարքին»: Սակայն ոչ թե այս դժգոհությունը հայտնում է «Հայլուրը» լսելիս (մոռացա ասեմ, որ իրենք շա՜տ լսող են, կարող են, օրինակ, ժամերով լսել էլիտար տների «Tonus Construction»-ի առաջարկած գները, թեեւ ջրի վարձը չեն կարողանում մուծել), այլ սերիալները գովազդով ընդհատվելիս:

Հիմա հնարավորություն է ստեղծվել այս ոչխարների համար, որպեսզի ստանան քաղաքացու ստատուս: Գնան ու ընտրեն՝ իրենց չոբաններից թաքուն: Չեն ուզում: Ասում են՝ «դե ի՞նչ իմանանք, ո՞նց լավ կլինի… պատերազմ է, բան է (իբր թե տեղյակ են, թե երբ ու որտեղ են ընթացել կռիվները), եսի՞մ»: Քանի դեռ նրանց խոսքն ավարտվում է «եսիմ»-ով, ուրեմն այդ ոչխարները չեն կարող դուրս գալ իրենց բրդից այն կողմ:

Վիրավորակա՞ն է խոսքս: Վիրավորում եմ մի ամբողջ ժողովրդի՞:

Իսկ կարո՞ղ եք ասել, վիրավորական չէ՞ արդյոք այն իրողությունը, որ մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես Աբարանի լեռների ոչխարները: Իսկ կարո՞ղ եք ասել, թե մարդն ինչով է տարբերվում ոչխարից: Եթե ինչ-որ մեկն օժտված է բանականությամբ ու այդ բանականությունից օգտվելու հմտություններից, ապա իմ գրածներից հաստատ չի վիրավորվի, որովհետեւ ինքը չի տեսնի իրեն վերեւի հոտում:

Ես իրավունք ունեմ ու չեմ հայտնելու ոչ մեկին, թե ո՞ւմ եմ ընտրելու անձամբ ես: Սակայն, այն, ինչ տեսնում եմ, ինձ հուշում է, որ մենք… դեռեւս մնացել ենք Չոբանի Երկիր (կամ Չոբանանց երկիր, ոնց հարմար եք գտնում):

Երեւան, փետ 12, 2008

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…


Ներկա պահին ստացվել է 12 մեկնաբանություն

  1. Jojoba

    Democrat, քեզ ո՞վ է թույլ տվել վիրավորել մի ամբողզ ազգի եվ սոցումի:

    Բա չես ամաչո՞ւմ էդ կուկլա գառան նկարը դրել ես. նա ինչո՞վ է մեղավոր:

    Եթե քո երկիրը Չոբանի երկիր է, ապա էդ խեղճ գառն ի՞նչ կապ ունի:

    Խնդրում եմ փոխիր այդ նկարը, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ քեզ դատի տալ ամբողջ եզդի ազգի անունից. գառը մեղավոր չի որ ես ազգը ՈԽՉԱՐ Է:

  2. F5-admin

    Դեմոկրատ, փաստորեն դեմոկրատիան Հայաստանում բանի տեղ դնող չեղավ, ու դու «փիս զայրացար», հա՞:

  3. Phenomen

    Ես մենակ ձեր մազոխիստական կայֆերը չեմ հասկանում, հա լավ, համարում ես որ մի ազգ ոչխար է (ես չեմ համարում), ի՞նչ կարիք կա դա բարձրաձայնելու, առավել ևս, որ խոսում ես այն ազգի մասին, որին պատկանում ես ինքդ: Ի՞նչդ ավելացավ դրանով: Ո՞ւմ ինչ օգուտ տվեց քո տաֆտալոգիան:

    Եթե ունես ելքի բանալին, ապա մի ասա` գիտեմ ում եմ ընտրելու, բայց չեմ ասի: Կայացնելով քո ընտրությունը, դու քեզ համար ձևակերպում ես, որ դա ելք է, այդ դեպքում ինչպե՞ս ես բացատրում, որ քո գտած ելքը ցույց չես տալիս ուրիշներին: Եսասեր ես, թե կասկածում ես քո կայացրած ընտրությանը:

  4. Jojoba

    Ի՞նչդ ավելացավ դրանով: Ո՞ւմ ինչ օգուտ տվեց քո տաֆտալոգիան:

    Լավ էդ հլը ոչինչ, բայց էդ խեղճ գառը ի՞նչ մեղավոր է, որ լուսանկարել էք. թարսի պես էնքան էլ սիրուն է:

  5. Phenomen

    ԱՍ ջան, ես ընդունում եմ, որ դուք բոլորդ կարող եք ունենալ համոզմունք, որ ազգը գառներ են, ու նաև ընդունում եմ, որ կարող եք նաև վրդովվել, որ ես չեմ կիսում այդ կարծիքը, բայց իմ հարցը այլ է` ի՞նչ է տալիս այդ բացահայտումը: ո՞ւմ ինչ օգուտ է բերում ձեր քննարկումը կամ դեմոկրատի գրած հոդվածը:

    Չեմ հասկանում, ո՞րն է նպատակը:

    Եթե քննարկում ենք Արթուրի վարքագիծը, ուրեմն ունենք ինչ որ ակնկալիք, եթե այդ վարքագիծը փոխվի, ու կարող ենք գոնե ազդել մեկի երկուսի վրա: Բայց իրար մեջ ազգին գառ ասել ու դրանով իրար ջան ասել ջան լսել…

    Չեմ հասկանում, նպատակ չկա այս ձեռնարկման մեջ, չեմ ողջունում, ու կոչ եմ անում փակել թեման:

  6. Jojoba

    Ֆ5Ադմին, աչքիս մենակ ստեղ ես եմ «անկապ» ու մեկ էլ էն գառը, որին չգիտես ինչու քաշել են իրենց նախընտրական խաղերի մեջ. ստեղ սաղ մեկը մյուսին լավ էլ գիտեն, վաղուց քննարկումներ եվ վերլուծություններ են արել.

    Ես, Դու , Արեգը, Խաչիկը, Վահանը, Հայկը, Ներսեսը

    очень интересно, наталкивает на какие то мисли, особенно в этот предвыборный момент.

    Եթե մտածենք chi.am-ի ոճով, ապա ամենաքիչը ստեղ Սերժի մատն է խառը, իսկ լավագույն դեպքում՝ այդ գառան նկարը ինչ-որ ծածկագրված կոդ է իր մեջ պարունակում (կոդ ԴաՎինչի):

    Մինչեւ ընտրությունների ավարտը ես ամեն դեպքում կփորձեմ ավել լոյալ դիրք գրավել. համ էլ քանի չեմ մոռացել ասել, ես միշտ սիրել եվ պաշտել եմ Սերժ Ազատիչին, ուղղակի միշտ չէ, որ համարձակություն ունեմ դա բարձրազայն ասել.

    Առաջ՜ - Առաջ ՜

  7. Phenomen

    ԱՍ-ը միտքս կարդաց, ուզում եմ գրել Լևոնի վերջին օրերի անհասկանալի ու ինձ համար բացարձակապես անընդունելի ու դատապարտելի ելույթների մասին: Բայց չգտա որտեղ է բացատրված, թե ինչպե՞ս են հոդված գրում: Միգուցե հուշե՞ք: Նախապես շնորհակալ եմ:

  8. Ազիան

    Phenomen, օգտվիր այստեղից.

    http://www.f5blog.com/doc/posting_instructions.pdf

  9. Jojoba

    Да вы гений, сударь!

    իսկ Լևոնի ոտքերի տակ գառ են մորթում

    Էլի էդ անբախտ գառներին քաշին քաղաքական ասպարեզ, հանգիստ թողեք, փլիզ (ինչքան էլ դրա համար տիրոջը փող են տալիս, ամեն դեպքում դրանից գառան ճակատագիրը չի փոխվում):

    Իսկ եթե կան այնպիսի սկուպոյներ, որ էդ գառան փող չեն տալիս, ապա ավելի վատ իրենց համար (չեմ մտածում, որ այդ գյուղացին էլ Jeep-երով է ման գալիս, այնպես որ ավելի բարոյական կլիներ, եթե իրենք վճարեյին իրենց քաղաքական քմհաճույքների համար):

    Իմ խոսքերս վերաբերվում եմ բոլոր թեկնածուներին - այդ դեպքում, «ներող կլենեք», Լեվոնին:

    Առաջ՜ - Առաջ ՜ grin

  10. Jojoba

    Phenomen

    գրել Լևոնի վերջին օրերի անհասկանալի ու ինձ համար բացարձակապես անընդունելի ու դատապարտելի ելույթների մասին

    Քանի որ իմ հայերենս շատ կաղում է, ապա կխդրեի ձեր հոդվածում անդրադառնանք Լեվոնի PR-ի մասնագետների կոպիտ սխալների մասին:

    ԻՄՀՕ- նրանք այնքան շատ են, որ դեռ երկար պտի մասնագետները քննարկեն դա:

    Կանխավ շնորհակալ եմ:

  11. Democrat

    Ես մենակ ձեր մազոխիստական կայֆերը չեմ հասկանում, հա լավ, համարում ես որ մի ազգ ոչխար է (ես չեմ համարում), ի՞նչ կարիք կա դա բարձրաձայնելու, առավել ևս, որ խոսում ես այն ազգի մասին, որին պատկանում ես ինքդ: Ի՞նչդ ավելացավ դրանով: Ո՞ւմ ինչ օգուտ տվեց քո տաֆտալոգիան:

    Նախ, ես ինձ ոչխար չեմ համարում, որ մի հատ էլ մազոխիստ եք ինձ կպցնում:

    Հետո, եթե իմ գրածը տաֆտալոգիա է, ուրեմն մենք ապրում ենք ոչ միայն Չոբանի, այլ նաեվ տաֆտալոգիայի երկրում: Ինչ է, քիչ կան իմ նման տաֆտալոգներ մեր հայրենիքում:

    Հարցնում ես՝ ինչ կարիք կա բարձրաձայնելու: Դե եթե այդպես է, ինչ կարիք կա բարձրաձայնելու Լեւոնի սխալների մասին (նոր ընթերցեցի ձեր գրածը, ու ի տարբերություն իմ գրածի, տաֆտալոգիայի չհանդիպեցի): Էդքան գրում են, էդքան ասում են, ու մարդ չի ուզում մարդ մնա, չասե՞ս էդ մասին: Հարեվանիս ասում եմ՝ մի գնա հանրահավաքին, ասում է, որ չգնամ, դիրեկտորիս կհանեն, հիմա ով է այդ հարեւանս, եթե ոչ ոխչար (ըստ Jojoba-ի):

    համարում ես որ մի ազգ ոչխար

    Նախ, ես չեմ համարում ու ոչ էլ նշել եմ այդ մասին: Ես ոչխար եմ համարում իմ հարեւանի տիպի մարդկանց ամբոխը:

    Եթե ունես ելքի բանալին, ապա մի ասա` գիտեմ ում եմ ընտրելու, բայց չեմ ասի: Կայացնելով քո ընտրությունը, դու քեզ համար ձևակերպում ես, որ դա ելք է, այդ դեպքում ինչպե՞ս ես բացատրում, որ քո գտած ելքը ցույց չես տալիս ուրիշներին: Եսասեր ես, թե կասկածում ես քո կայացրած ընտրությանը:

    Ինչու ես կարծում, որ իմ ընտրությունը դառնալու է ելքի բանալի: Որ իմացար, թե ում եմ ընտրելու, դրանից ոչխարը կդառնա՞ մարդ: Ես ասում եմ գաղափարի մասին, իսկ դու՝ ինչ-որ տաֆտալոգիա գրած անհատի ընտրության մասին:

    Բա չես ամաչո՞ւմ էդ կուկլա գառան նկարը դրել ես. նա ինչո՞վ է մեղավոր:

    Իմ հարեւանն էլ, կուկլա արու ոչխար է:

    կոչ եմ անում փակել թեման:

    Մերսի ադմինին, որ թեման դեռ բաց է: Եվ իրոք, ինչու փակվի: Գոնե որոշ մարդիկ (օրինակ իմ հարեւանը) պատահմամբ կկարդան այս գրառումը ու մի հատ էլ հայելու մեջ իրենց կնայեն:

    Վերջաբանի փոխարեն. դե 19-ից հետո կտեսնենք, թե ինչքանով է մեր պետությունը ոչ չոբանի երկիր:

  12. Jojoba

    Բա չես ամաչո՞ւմ էդ կուկլա գառան նկարը դրել ես. նա ինչո՞վ է մեղավոր:

    >>>

    Իմ հարեւանն էլ, կուկլա արու ոչխար է:

    բա դե հարեվանիդ նկարը դնեիր, ես խեղճը ինչ մեղավոր է՞. just kidding grin

Ձեր մեկնաբանությունը գրեք այստեղ

Մեկնաբանել կարող են F5 բլոգում գրանցված եւ համակարգ մուտք գործած անդամները


blog stats     Portal.am Top100   Armenian Top Web Sites Statistics & Rating           F5 Blog - Your Fresh Ideas Online!
trans Open Directory Project at dmoz.org